Ինչպես հայտնել էինք, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Հակակոռունցիոն դատարան Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանին կալանավորելու համար։
Արդյունքում դատարանը որոշել է տնային կալանքը և բացակակայելու արգելքն ընտրել որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ ՔՊ-ական գյուղապետը ձերբակալվել էր։ Նշենք, որ օրեր առաջ տեսանյութ էր հրապարակվել համացանցում, ըստ որի՝ Անուշ Համբարձումյանն օգնություն էր բաժանում քաղաքացիներին:
Սա կապվել է Վաղարշապատ համայնքի ընտրություններին ընդառաջ բարեգործություն կատարելու հետ:
Իր հերթին Անուշ Համբարձումյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում պարզաբանում էր տարածել, ըստ որի՝ ինքը հանդիսանում է «Կանանց, երիտասարդների և կրթության հզորացման» ՀԿ-ի նախագահը, և այս օգնությունը առաջին անգամ չէ, որ բաժանում է:








