Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է «Էլ Կլասիկոյում» Վինիսիուսի մասնակցությամբ դրվագի մասին, տեղեկացնում է Football Espana-ն։
«Այդ հարցը փակ է։ Վինիսիուսը չի պատժվի, որովհետև ներողություն է խնդրել։ Նրա ելույթը թիմի առջև շատ ազնիվ էր ու համոզիչ»,- ասել է իսպանացին։
«Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 10-րդ տուրի խաղում բրազիլացին փոխարինվելուց հետո չէր զսպել էմոցիաները։ Հաղորդվում է, որ Ալոնսոյի ու Վինիսիուսի միջև տարաձայնությունն արդեն հարթվել է։









 
                                             
         
         
         
         
         
         
         
         
        