Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Փի. Դիդին (Շոն Քոմբս) կարող է բանտում անցկացնել մեկ տարով պակաս, քան սկզբում կանխատեսվում էր, հաղորդում է ABC-ն՝ հղում անելով ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյի տեղեկատվությանը։
Աղբյուրի համաձայն՝ Քոմբսը պետք է ազատ արձակվի 2028 թվականի մայիսի 8-ին, որը նշված է որպես Բրուքլինի կալանավայրում նրա ժամկետի ավարտի ենթադրյալ ամսաթիվը։ Սակայն նրա պատիժը կարող է կրճատվել, եթե նրա փաստաբանները հաջողությամբ տեղափոխեն նրան ավելի մեղմ պայմաններով հաստատություն։ Այդ դեպքում Փի. Դիդին կունենա թմրամոլության բուժման ծրագրին մասնակցելու հնարավորություն, և հաջող ավարտը կնվազեցնի նրա պատիժը մեկ տարով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Նյու Յորքի դատարանը Քոմբսին դատապարտել էր ավելի քան չորս տարվա ազատազրկման՝ մարդկանց տեղափոխումը մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով կազմակերպելու համար։
Նախորդ օրը հաղորդվել էր, որ բանտում փորձ է արվել սպանել Փի. Դիդիին։
Թարգմանությունը՝ Euromedia24.com-ի








