Հոկտեմբերի 19-ին, ժամը 10:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Սախարովի փողոցի տներից մեկի պատուհանից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:07-ին, մարվել՝ 14։22-ին։ Այրվել են տան խոհանոցը, միջանցքը (մոտ 25 քմ)՝ գույքով և փայտե ծածկը (մոտ 40 քմ):