Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Վախեցեք նրանցից, որ ձեր հոգին են սպանում». Հայր Շահե Անանյան


Ներկայացնում ենք «Մեր ձևով» շարժման կողմից կազմակերպված հանրահավաքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Շահե Ծայրագույն Վարդապետ Անանյանի ելույթը.

«Սիրելի քույրեր և եղբայրներ,

Այս բեմի վրա խոսեցին շատ կարևոր բաների մասին։ Մենք բոլորս այսօր այստեղ հավաքվել ենք մեկ հայրենի երկնքի տակ՝ մեկ ազգի զավակներ։ Մենք շարունակողներն ենք ոչ թե թղթի վրա, այլ մեր սրտերում գրված մեր ժառանգության։ Սրբազան Արարատի լանջերից մինչև մեր հովիտներ, դաշտեր, լեռներ, գետեր ու լճեր՝ մենք ապրել ենք, գոյատևել ենք ոչ միայն սրով, այլ նախ և առաջ հոգու զորությամբ։

Եվ այսօր՝ հույսի ու պահանջի այս կարևոր պահին, մենք այստեղ մեզ պիտի հարցնենք. ո՞ւր է այդ ոգին, որտե՞ղ է այդ ոգին, որ առաջնորդել է մեր հայրերին, մեր նախնիներին՝ ցեղասպանության, սովի, ծարավի, պատերազմի տարիներին։ Ո՞ւր է այդ ոգին։ Այդ հարցի պատասխանը մենք՝ հազարավոր մարդիկ այստեղ հավաքված, ոչ թե փորձում ենք գտնել, այլ փորձում ենք վերագտնել։

Վճռորոշ ճամփաբաժին

Մենք, սիրելիներ, բոլորս կանգնած ենք վճռորոշ ճամփաբաժնի վրա, ոչ թե պարզապես մեր հայրենիքի համար հերթական բարօր շրջան ձևավորելու, այլ մեր հայրենիքի գոյության և չգոյության ճամփաբաժնի վրա ենք մենք կանգնած։ Եվ սա վճռորոշ է ոչ միայն քաղաքական, ազգային իմաստով, այլ թույլ տվեք ասել՝ հոգևոր իմաստով։ Եվ դա պետք է գիտակցվի ոչ միայն մեր քաղաքական ուժերի, այլ մեր բոլորի կողմից՝ ներքին գիտակցության և ոգու արժևորումով։

Երբ հոգևոր ազգային արժեքները զոհաբերվում են ըստ պայմանների, պայմանականությունների, երբ արդարությունը խոնարհվում է վախի առաջ, երբ անտարբերությունն է դառնում մեր բարոյական կողմնացույցը, երբ թվացյալ խաղաղության և բարօրության մեջ մենք կորցնում ենք մեր ոգին, ես ասեմ ձեզ, այդ ոգին կորցնելուց հետո՝ առանց ոգու, ազգը դառնում է գերի ազգ, դառնում է առանց ապագայի ազգ։

Ոգու քաղաքականությունը

Մեր հազարամյա պատմության մեջ՝ մեր աչքի առաջ, պետություններ և կայսրություններ են փլվել, մեզ բազմաթիվ խոստումներ են տվել ու չեն արել, բայց հոգևոր-բարոյական մեր հետընթացի պատճառը ոչ թե այդ ամենն է, մեր հոգու և գիտակցության մեջ սկսված ճգնաժամն է։

Դուք բոլորդ էլ կամա թե ակամա հարցեր ունեք՝ հոգևորականներն այստեղ են, միթե հոգևորականները զբաղվում են քաղաքականությամբ։ Այո՛, զբաղվում են, զբաղվում են ոգու քաղաքականությամբ։ Զբաղվում են այն քաղաքականությամբ, որը միտված է մեր ոգու, ազգային հոգու արժեքները պահելու, դրանք վերարծարծելու համար։

Այո՛, հոգևորականները զբաղվում են քաղաքականությամբ, որովհետև Աստծո արքայությունն այս օրհնյալ երկրի վրա հաստատվում է միայն մեր ազգային ոգու վերարծարծումից և հաստատումից հետո։

Ազգի հոգու պայքարը

Ես ձեզ չեմ եկել համոզելու. սովորաբար իմ և մնացած բոլոր իմ հոգևոր հայրերի ու եղբայրների տեղը սուրբ խորաններն են, եկեղեցու սրբազան խորանն է։ Բայց ես ձեր նման մեղավոր պարզ մի մարդ եմ։ Ես էլ ձեր նման ամեն անգամ անում եմ քայլեր, որոնք այդքան էլ արդար և սուրբ չեն, բայց ես եկել եմ ձեզ հետ կիսվելու։ Ես եկել եմ իմ խղճին ու սրտին խոսող արժեքներով ձեզ հետ կիսվելու, որովհետև այդ արժեքները, այդ սկզբունքները, իբրև հայ տղամարդ, ինձ ստիպում են, որ ես չլռեմ, ինձ ստիպում են, որ ես խոսք խոսեմ մեր բանտարկված երեք սրբազանների՝ Բագրատ, Միքայել և Մկրտիչ սրբազանների, Տեր Գարեգին քահանայի, նրանց հետ բանտարկված բոլոր մեր քույրերի և եղբայրների, մեր ազգի և եկեղեցու նվիրյալ զավակի՝ Սամվել Կարապետյանի և բոլոր-բոլոր քաղբանտարկյալների մասին։

Արդարության ճգնաժամը

Երբ սովորաբար արդարությունը շղթայված է, ազգի ոգին է դառնում այդ շղթաների բանտարկյալը։ Արդարության ճգնաժամը, որ այսօր մեր երկրում տարիներ շարունակ առկա է, ծնվում է ավետարանական պատգամն անտեսելու պատճառով։

Ավետարանում Տերն ասում է. «Ով ձեզանից ուզում է մեծ լինել, թող ծառայի ձեզ»։ Եվ եկեղեցու, քրիստոնեության ընկալմամբ ճշմարիտ իշխանությունը ոչ թե տիրելու, այլ ծառայելու մեջ է, ծառայելու պատրաստակամությունն է, ոչ թե հպարտությունն է, այլ խոնարհությունը, ոչ թե ինքնասիրահարվածությունը, այլ անանձնական սիրո մեջ է դա արտահայտվում։

Իշխանություններ և կառավարություններ շատ հաճախ մոռանում են Հիսուս Քրիստոսի այս պատգամը։ Եվ այդ ժամանակ, ցավոք, առանց բարոյական չափանիշների իշխանությունը վերաճում է ինչի՞՝ բռնատիրության, վերաճում է տոտալիտար համակարգի։ Առանց առաքինությունների առաջնորդվող ազատությունն էլ, որով այդքան մեզ կերակրում են, վերածվում է քաոսի, որի ականատեսն ենք ամեն րոպե և ամեն ժամ բոլորս։

Ավելորդ եմ համարում նշել, որ վերջին տարիներին մեզ պատուհասած արհավիրքների ընթացքում ականատես դարձանք արդարության ձայնը խլացնող բազմաթիվ, եթե չասեմ՝ հարյուրավոր, հազարավոր դեպքերի և մանիպուլյատիվ հնարքների։

Կոչ՝ ազգային ոգու պահպանման

Միգուցե գիտակցում ենք, թե դեռ անգիտակից ենք, գիտակցում ենք, թե ոչ, ես դիմում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ, մենք պարտավոր ենք գիտակցել, որովհետև այդ բոլորը՝ եսի և եսասիրության, փրկչական կեղծ առաքելության կարգախոսների, արդարության և ճշմարտության միակողմանի մեկնությունների կիրառման դեպքերը սպառնում են ամենատարբեր անընդունելի գաղափարախոսությունների հողի տակ թաղել մեր ազգային ոգին։

Մի օր եթե չխոսենք, եթե արդարությամբ չպայքարենք, եթե անընդհատ չհիշեցնենք իշխանություններին և մնացած բոլորին, որոնք հասարակական կյանքում դեր ունեն, մենք դառնալու ենք մեր ազգային ոգու և արժեքների հուղարկավորության մասնակիցները։

Սիրելիներ, լավ հիշեք, շատ լավ հիշեք, ոչ մի կառավարություն, ոչ մի բարեփոխում, ոչ մի ստորագրված թուղթ, ռազմաքաղաքական դաշինք, ոչինչ չի փրկելու մի ազգի, որի ոգին քնած է և մռափում է երազների ու անուրջների մեջ։

Հորդոր և հույս

Ձեզանից շատերը եկել են ամենատարբեր պահանջներով, իղձերով, ձեզանից շատերը շարունակում են իրենց պայքարը մեր հասարակության մեջ արդարության և ճշմարտության վերականգնման համար։ Ձեզանից շատերը միգուցե դեռ վերապահում են, ձեզանից շատերն էլ կարող է արդեն հոգնել են, սպասում են՝ ինչքան հնարավոր է շուտ վերականգնվի արդարությունը և ճշմարտությունը։ Կարող է հուսահատվեք, թերահավատ լինեք, որովհետև մենք առերեսվում ենք ամենատարբեր անարդարությունների, մարտահրավերների։

Ես խնդրում եմ ձեզ, իբրև ձեզանից մեկը, իբրև մարդ, որ ծառայում է եկեղեցուն և այդ միջոցով նախ և առաջ ձեզ բոլորիդ։ Խնդրում եմ ձեզ, մի՛ հուսահատվեք և մի՛ կորցրեք ձեր հավատը առ այն, որ այդ բոլոր դժվարություններն անցնելու են։ Մի՛ վհատվեք, մեզանից առաջ մեր հայրերն ու նախնիները իմաստնաբար հասկացել են դա, մեզանից հետո էլ դեռ սերունդներ ու սերունդներ դա կռահելու են և կիրառելու են կյանքում։ Հետևաբար, մի՛ վախեցեք և մի՛ հուսահատվեք։

Չնայած բոլոր դժվարություններին, չնայած բանտարկված մեր եղբայրներին և քույրերի դժվար կեցությանը, չնայած մեր կյանքում օրեցօր հետ գնացող բարոյական նորմերին, չնայած օրեցօր մոռացվող տղամարդկային, ավանդական մեր սկզբունքներին, չնայած այդ բոլորին, ես աղոթում եմ։

Ես աղոթում եմ, որ մի օր Արարատի սրբազան լանջերին տարածված մեր հայրենիքի երկնակամարում կրկին հարատև ու անդադար ճախրի ազգային-քրիստոնեական մեր ոգին։ Ես աղոթում եմ, որ մի օր մեր ազգային կյանքում դադարեն բաժանումները, նշանավոր սևերն ու սպիտակները դառնան եռագույն, և մենք մեր լեռների նման՝ բարձր ու ցածր, ձեռք ձեռքի տված ապրենք Աստծուց մեզ տրված տեսլականին ընդառաջ։

Քույրեր և եղբայրներ, նորից եմ ասում, մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, վախեցեք նրանցից, որ ձեր հոգին են սպանում։ Սա ես չեմ ասում, Տեր Հիսուս Քրիստոս է ասում, և մենք պարտավոր ենք մտածել այդպես։

Վառ պահեք ազգային ձեր ոգին և ազատություն բոլոր նրանց, ովքեր տքնում են և տղամարդու նման արժանավայել կերպով տանում են մեր ազգային արժեքների համար այդ ծանր խաչը։

Աստված պահապան՝ ամենքիս», -ասվում է ելույթում։

Լրահոս

Հանրային ռադիոյի նախկին տնօրենի հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու
Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն․ ևս մոտ 1800 հաստատություն կփոխի աշխատանքի գրաֆիկը
Լույսը վառի´ր. Կես կատակ, կես լուրջ (տեսանյութ)
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Ջրասուզակը գետից դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը
Իլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել
ԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունը
Կոլումբիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Սարիկ Անդրեասյանի 13-ամյա որդին շտապ տեղափոխվել է վիրшհшտшրան. մանրամասներ (լուսանկար)
Կարևոր
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Կարևոր
Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Բժիշկը զգուշացրել է լողափում ձմերուկ և սեխ ուտելու վտանգների մասին
5 քաղաքացի Քարերի սիմֆոնիայի մոտ անցել էին գետը և չէին կարողանում ինքնուրույն վերադառնալ
Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 21-ին
Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծումը մայիսին հասել է պատմական առավելագույնի
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը

Լրացուցիչ նորություններ

...

Հանրային ռադիոյի նախկին տնօրենի հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է

Եթե վերցնենք մանդատները մարդկանց հետ ենք խոսելու, ոչ թե՝ ՔՊ լաչառների․ Հարություն Մնացականյան (տեսանյութ)

Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. 3 թեկնածու՝ ԱԺ նախագահի պաշտոնի համար

Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները

Հանդիպման կարիքը լինի, ուրեմը կհանդիպենք. Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին

Կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ․ Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ընդդիմությանը կիսելու են, հերթով «գլուխներն ուտեն». Արմեն Մանվելյան (տեսանյութ)

Կալանավորումներից մինչև ընդդիմության համախմբում. քաղտեխնոլոգը` հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)

Միասնական հանդես գալու մասին կարող էին մինչև ընտրություններն ասել, մենք որևէ առաջարկ չենք ստացել (տեսանյութ)

Սամվել Կարապետյանի կոչի մասին տեղեկացել ենք մամուլից. Գագիկ Ծառուկյանի հետ դեռ չենք քննարկել (տեսանյութ)

Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (տեսանյութ)

Այս պայքարը միայն ԲՀԿ-ի համար չէ, արդարությունը պիտի վերականգնենք. Տոնոյան

Շոկային կադրեր Մոսկվայից․ նավթի պահեստի կափարիչը հարվածից օդ է բարձրանում

ՍԴ-ում կան դատավորներ, որոնց մասնկացությունը դիմումի քննությանը անհնարին է. ովքեր են նրանք

Թող իրար փոր թափեն՝ գան իշխանության․ Սամվել Կարապետյանն ո՞վ ա, որ ես իր կողքին կանգնեմ. Աղազարյան

Իրանը անսպասելի որոշում է կայացրել. «Ուժեղ Հայաստանը» դիմել է ՍԴ

Բաքվից նոր հայտարարություն․ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձն անխուսափելի է

Իրանում կարծում են՝ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները կմնան թղթի վրա, Թրամփը դրանք չի կատարի

Դիտավորյալ վրաերթ․ Մարիխուանայի մաքսանենգություն․ Գողացել են 35 ոսկյա զարդ

Օգոստոսի 8-ից հետո Ալիևն ավելի շատ է սկսել խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին, քան երբևէ. Վարդանյան