Սևանա լճում շարունակվում են ձկնապաշարի վերականգնման և պահպանման աշխատանքները։ Այսօր Սևանա լիճ է բաց թողնվել «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի թվով 324․ 843 հատ մանրաձուկ։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Բացթողնման միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը։
Այս նախաձեռնությունը հանդիսանում է ծրագրավորված աշխատանքի մաս՝ ուղղված իշխանի պոպուլյացիայի վերականգնմանը, որը երկար տարիներ գտնվել է նվազման վտանգի տակ։
Սևանի իշխանն ունի ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային և տնտեսագիտական նշանակություն։