ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է բանակցությունների Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ առանց նախապայմանների, այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան մի աշխատակցի։
Նա հիշեցրել է, որ առաջին ժամկետի ընթացքում Թրամփը երեք անգամ հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ, և դա նպաստել է Կորեական թերակղզում իրավիճակի կայունացմանը։Գործակալության աղբյուրի խոսքով՝ այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ քաղաքականությունը Հյուսիսային Կորեայի նկատմամբ չի փոխվել։
«Նախագահը բաց է մնում Կիմ Չեն Ընի հետ երկխոսության համար՝ առանց նախապայմանների», - ասել է պաշտոնյան։Հարավկորեական լրատվամիջոցները հնարավոր են համարում, որ Թրամփը կրկին կարող է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի սահմանին, ինչպես դա եղել է 2019 թվականին։