Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

2 տարի Բաքվի բանտում. փաստեր Ռուբեն Վարդանյանի «գործից»

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2023թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական իշխանությունների կողմից ձերբակալվեց  Ռուբեն Վարդանյանը: Նա և մյուս  հայ գերիները շինծու մեղադրանքներով շարունակում են պահվել Բաքվի բանտում:  

2023թ. սեպտեմբերի 27 -ին հազարավոր արցախցիների հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ, Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Նա կարճ ժամանակով՝ 2022թ. նոյեմբեր 4-ից մինչև 2023թ. փետրվարի 23-ը զբաղեցրել էր Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը, իսկ պաշտոնանկ լինելուց հետո որոշել էր մնալ Արցախում և լինել շրջափակման զրկանքները կրող արցախցիների կողքին:

 2023թ. սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը հաջորդեցին Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալությունները2024թ. ապրիլի 5-ին Ռուբեն Վարդանյանը հացադուլ հայտարարեց Բաքվի բանտում՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ գերիներին։ Հացադուլը նա շարունակեց մինչև ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության օրը:

Ավելի ուշ պարզվեց, որ հացադուլի ընթացքում նա ենթարկվել է խոշտանգումների:2024թ. հունիսի 13-ին Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում ներկայացրեց ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին՝ հայտնելով Ադրբեջանի կառավարության կողմից նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին։2024թ. նոյեմբերին Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարեց, որ Ադրբեջանի դատախազությունը թույ չի տվել իր մուտքը Բաքու՝ այդպիսով խախտելով միջազգային իրավունքի նորմերը։

2024թ. դեկտեմբերի 16-ին Ռուբեն Վարդանյանի պաշտպանական թիմը հայտարարեց, որ Վարդանյանի նկատմամբ շուրջ 42 հնարավոր մեղադրանք է առաջադրվել, և դրանց հաստատվելու դեպքում նրան կսպառնա ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացվածմեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 422 հատորով, կազմել են 105,000 էջ, ամբողջը՝ ադրբեջաներենով: Դրանց ծանոթանալու համար չի ապահովվել ո՛չ պատշաճ թարգմանություն , ո՛չ էլ ժամանակ: 2024թ. դեկտեմբերի  28 -ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ 16 հայ գերիների գործերը փոխանցվել են դատարան: 

2025թ. հունվարի 16-ին Ռուբեն Վարդանյանին հաջողվեց ընտանիքի միջոցով ուղերձ փոխանցել Բաքվի բանտից՝ հայտարարելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ինքը ոչ մի ցուցմունք չի տվել, իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են, իսկ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:2025թ. հունվարի 17-ին միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունն արձագանքեց Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ապահովել արդար դատաքննության իրավունքը:2025թ. հունվարի 17-ն Բաքվի ռազմական դատարանում, ապօրինի ձերբակալումից գրեթե 1 տարի 5 ամիս անց, սկսվեց այսպես կոչված «դատավարությունը»: Թեև Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին «բաց դատավարությունների» մասին, բայց դրանց մասնակցում է միայն պետական «Ազերթաջ» լրատվամիջոցը: Բոլոր միջազգային անկախ դիտորդների դիմումները՝ ներկա գտնվելու դատավարությանը, մերժվել են կամ անտեսվել:

 Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է Արցախի գործիչների և մյուս գերիների գործից առանձին: Հենց առաջին նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանը միջնորդել է իր գործը քննել մյուսների հետ միասնական վարույթով, սակայն դատարանը մերժել է այդ և նրա մյուս միջնորդությունները:2025թ. հունվարի 19-ին Ռուբեն Վարդանյանը հայտարարեց երկրորդ հացադուլը՝ այդ կերպ իր բողոքը հայտնելով իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի նկատմամբ. «Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը:

Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի: Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց»: Երկրորդ հացադուլը տևեց 23 օր՝ զգալիորեն հյուծելով նրան: Այդուհանդերձ, նրա այդ ծայրահեղ քայլը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում իրականացվող ձևական դատավարության վրա:

Մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջելով նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։2025թ մարտի 7-ին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ կազմակերպված հեռախոսազանգերի ընթացքում Ռուբեն Վարդանյանը կարողացավ ծավալուն և առաջին անգամ՝ ձայնային ուղերձ փոխանցել ընտանիքին՝ կատարելով մի քանի առանցքային հայտարարություն և ընդգծելով, որ «դատավարությունը» ողջ հայության նկատմամբ է՝ «Դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին»:

2025թ. հունիսի 5 -ին հայտարարությամբ հանդես եկավ Բաքվում Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը՝ նշելով, որ քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն գործողությունների համար, որոնք տվյալ անձը փաստացի կատարել է կոնկրետ ժամանակում ու վայրում և այնպիսի պայմաններում, որոնք հնարավոր են դարձրելկատարել տվյալ արարքները։

2025թ. հուլիսի 11 -ին փաստաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հրապարակեց փաստաթուղթ՝ Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ՝ արձանագրելով, որ «արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որևէ հնարավորությունից»։

2025թ. սեպտեմբերի 3-ից Ադրբեջանի իշխանությունների պահանջով Կարմիր Խաչը պաշտոնապես հայտարարեց Ադրբեջանում գործունեությունը դադարեցնելու մասին: ԿԽՄԿ-ն միակ միջազգային կազմակերպություններն էր, որը հնարավորություն ուներ այցելել Բաքվում պահվող հայ գերիներին:2025թ. հունվար 17-ից մեկնարկած և ութ ամսից ավելի շարունակվող դատաքննության ողջ ընթացքում տեղի է ունեցել 36 նիստ: Այդ ընթացքում որևէ ապացույց չի ներկայացվել Ռուբեն Վարդանյանի կողմից անձամբ կատարված «հանցագործությունների մասին»:

Ավելին, նրան վերագրվում են արարքներ, որոնք անգամ ժամանակային առումով նա չէր կարող կատարել: Ցուցմունք տվող բոլոր «վկաները» նշում են, որ նրան չեն տեսել ու չեն ճանաչում, պարզապես լրատվամիջոցներից տեղեկացել են, որ նա «մեղավոր» է այդ ամենում:

Լրահոս

Ցուլը, Այծեղջյուրը, Խոյը և Խեցգետինը Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ նոյեմբերի 24-ի համար
Լուլա դա Սիլվան կոչ է արել կանխել ԱՄՆ-ի ագրեսիան Վենեսուելայի դեմ
Տասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի. մանրամասներ
Եթե Կիրանցում այդքան լավ է , ինչու է աշակերտների թիվը նվազել. Ոսկան Սարգսյան
Հայաստանի հանդեպ բազմաշերտ թշնшմական քաղաքականության շրջանակներում «քարտեզը», «տեղանունը» և այլ «մանրուքներ» ուղիղ ցուցիչ են ոչ թե խաղաղության, այլ ընթացող հիբրիդային պшտերազմի․ Վարդան Ոսկանյան
ԵՄ առաքելության ներկայացուցիչներն իրականացրել են 7,000-րդ պարեկությունը Հայաստանում
Չիմաևը Ծառուկյանին թանկարժեք նվեր է արել Հուկերի նկատմամբ տարած հաղթանակից հետո
Երկրաշարժ Հայաստանում. Ի՞նչ է հայտնի
Al Hadath. ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե՝ Գազայի հարցով բանակցությունների համար
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի արվարձաններին
Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. հորոսկոպ 2025 թվականի նոյեմբերի 24-30-ի համար
WP. Ուիտկոֆը կարող է այցելել Ռուսաստան
30-ամյա վարորդը «BMW»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտնին
Կարևոր
Պուտինը Ղրղզստանում կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին
Արդյո՞ք որևէ մեկն իսկապես հավատում է, որ Ադրբեջանն ի վիճակի է ապահովել որևէ ստորագրված համաձայնագիր․ Լապշին
Էրդողանը պատրաստվում է զանգահարել Թրամփին և Պուտինին
Պետք է դադարեցնել արյունահեղությունը․ Զելենսկի
Վիետնամում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի
Մենք գտնվում ենք մարտական ​​պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա․ Իրանի բանակ
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Ծառուկյանը Հուքերի հետ մենամարտի համար

Լրացուցիչ նորություններ

...

Տասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի. մանրամասներ

ԵՄ առաքելության ներկայացուցիչներն իրականացրել են 7,000-րդ պարեկությունը Հայաստանում

Երկրաշարժ Հայաստանում. Ի՞նչ է հայտնի

Կյանքից հեռացել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպած փոքրիկ Արեգը

Արմավիրի ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

Արտառոց դեպք՝ Երևանում․ 13-ամյա տղա է դանակահարվել

Սյունիքում բացվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալները

Այսօր փորձվում է հայրենիքի հանդեպ մեր հավատարմությունը և նվիրվածությունը․ Սուրբ պատարագ՝ Մայր Աթոռում

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Ե՞րբ կվառվեն Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը

Հայաստանում հասունանում է մեծ համախմբում թուրքացման դեմ․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Ակնհայտ է, որ այդ հինգը չեն պահանջելու ազատ արձակել հայ գերիներին․ ի՞նչ են քննարկելու․ ինչպե՞ս սիրել զմիմեանս․ Արթուր Խաչատրյան

Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի 3 օջախներից 2-ը մարված են

Մի՛ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար. Երևանի քաղաքապետարան

Արամ Ա Վեհափառը հովվապետական երկար այցելություններից հետո վերադարձավ Մայրավանք

Խոշոր ավտովթար Մուղնիում․ կա 5 տուժած

Այսօր Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 83 տարեկան (տեսանյութ)

Հայտնի է «Դոմուսի» հրդեհի համալիրր փորձաքննության եզրակացությունը

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք. ԱԱԾ

Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել