Այսօր՝ սեպտեմբերի 27–ին, 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է:
2020թ․-ին այս օրը ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում։
Պատերազմից 5 տարի է անց՝ դեռ ունենք գերիներ, իսկ պաշտոնական տվյալներ չկան զոհերի, վիրավորների եւ անհետ կորածների թվի մասին: