Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ո՞ր քարտեզով է սահմանազատում լինելու. ԱԳՆ-ն մանրամասնում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Ադրբեջանի նախագահը մի կողմից ստորագրում է Խաղաղության հռչակագիր, մյուս կողմից չի հրաժարվում իր ամբողջատիրական նկրտումներից՝ շարունակելով առաջ տանել այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» թեզը, որը ներառում է ՀՀ ինքնիշխան տարածքի մեծ մասը: Քանի որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին վերջին հայտարարություններում հիշատակվող աղբյուրներում, մասնավորապես՝ 2022 թ. հոկտեմբերին Պրահայում ընդունված հռչակագրում, որում հղում է արվում 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, բացակայում է որեւէ հղում կոնկրետ քարտեզների, «Ժողովուրդ» օրաթերթը հստակ տեղեկանալու համար մի քանի հարց է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Մասնավորապես հետաքրքրվել ենք. 1. Կոնկրետ ո՞ր քարտեզ(ներ)ի հիման վրա են Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, եթե հիշատակվող Պրահայի եւ Ալմա-Աթայի հռչակագրերում բացակայում է որեւէ հստակ հղում կոնկրետ քարտեզներին։


2. Արդյո՞ք գոյություն ունի որեւէ համաձայնեցված կամ իրավական ուժ ունեցող քարտեզ, որը կողմերի միջեւ ամրագրված է որպես տարածքային ամբողջականության ճանաչման հիմք։ 3. Իլհամ Ալիեւի կողմից պարբերաբար հնչում են թեզեր «Արեւմտյան Ադրբեջանի» վերաբերյալ, որը, ըստ նրա, գտնվում է ներկայիս ՀՀ ինքնիշխան տարածքում: ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար Հակոբ Սարգսյանի անունից ստացել ենք հետեւյալ պատասխանները. «Կարող ենք ընդգծել, որ 2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգի համաձայն, սահմանազատման գործընթացում կողմերը կհիմնվեն Ալմա-Աթայի հռչակագրի վրա, եթե հետագայում ՀՀ-ի եւ ԱՀ-ի միջեւ Խաղաղության համաձայնագրով այլ կարգավորումներ նախատեսված չեն: Ինչպես երեւում է օգոստոսի 8-ին նախաստորագրված եւ օգոստոսի 10-ին հրապարակված համաձանագրի տեսքից, դրանով այլ բան նախատեսված չէ: Ամբողջական համաձայնագիրը՝ այստեղ։


Ավելին՝ համաձայնագրում հաստատելով, որ նախկինում ԽՍՀՄ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջեւ սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները եւ որպես այդպիսին ճանաչվել միջազգայն հանրության կողմից՝ կողմերը ճանաչում են եւ կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը եւ քաղաքական անկախությունը»:


ՀՀ ԱԳՆ-ից հիշեցնում են. «Կանոնագրում ամրագրված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով առաջնորդվելու հիմնարար սկզբունքը կանխորոշում է վերաբերելի փաստաթղթերի շրջանակը, քանի որ այդ փաստաթղթերը պետք է լինեն Խորհրդայի միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող եւ իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթեր եւ քարտեզներ, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ առկա վարչական սահմանը: Ինչ վերաբերում է ձեր կողմից հիշատակված այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթին, այդ մասով ՀՀ դիրքորոշումը արտահայտվել է մի շարք հանրային անդրադարձներում»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»