Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Ամերիկյան հայտնի ու, որ պակաս կարևոր չէ, լայն տարածում ունեցող «Նյու Յորք փոստը» բավականին հանգամանորեն անդրադարձել է Հայաստանում խոսքի ազատության և հակադեմոկրատական առումներով տիրող խայտառակ իրավիճակին:


Ամերիկյան լրատվամիջոցը հիմնականում անդրադարձել է մեծահարուստ և բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորմանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության հարձակմանը, երկու սրբազանների բանտարկությանը:Պետք է նկատել, որ լրատվամիջոցը, բնականաբար, զուսպ, բայց միանգամայն հստակ է նկարագրել թե՛ դեպքերի ընթացքը, թե՛ ստեղծված իրավիճակը:


Պատկերացնել կարելի է, թե ամերիկյան դեմոկրատիային սովոր օտար ընթերցողի վրա ինչ տպավորություն կգործի «Նյու Յորք փոստի» հաղորդած այն վավերագրական տվյալը, որ Սամվել Կարապետյանը կալանավորված է միայն այն բանի համար, որ հայտարարել է, թե իր ձևով կմասնակցի Եկեղեցին պաշտպանելուն:Հստակ նշվում է, որ Սամվել Կարապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, որ իշխանությունը ցանկանում է խլել նրա սեփականությունը և այդպես շարունակ:


Թերևս կարիք չկա մեր ընթերցողին լրացուցիչ ներկայացնել այն, ինչն ինքն առանց այդ էլ գիտե, ի լրումն, նաև մենք պարբերաբար այդ ամենին անդրադառնում ենք: Ավելին, պարբերականը ներկայացնում է Կարապետյանի որդու խոսքերը, թե «Հայաստանում գրեթե չի մնացել ընդդիմադիր գործիչ, ում երբևէ չեն կալանավորել»:


Սա, իհարկե, կատարյալ ճշմարտություն է, այդ մասին գիտեն բոլոր հայաստանցիները: Հիմա գիտեն նաև «դրսում»:Իսկ ինչի՞ մասին են վկայում նման հրապարակումները:Ամենից առաջ սա հուշում է, որ Արևմուտքում, ԱՄՆ-ում մանավանդ՝ քաղաքական ու լրատվական շրջանակները բավականին լավատեղյակ են Հայաստանի անցուդարձից: Բացի այն, որ տեղյակ են, հրաշալի հասկանում են, թե ինչ է կատարվում ու «դեմոկրատիայի բաստիոնի» պատրանքներ չունեն, հակառակը՝ իրերը կոչում են իրենց անուններով՝ քաղբանտարկյալներ, աջուձախ կալանավորումներ, ազգային եկեղեցու անդամ լինելու պատճառով՝ հետապնդումներ (գործնականում՝ կրոնական խտրականություն):Երկրորդ հետևությունն այն է, որ նման հեղինակավոր լրատվամիջոցներում Հայաստանի ու մեր երկրի իշխանությունների հակաօրինական վարքի մասին այդ փաստարկված հրապարակումներին ծանոթանալով՝ որևէ խելամիտ գործարար ոչ միայն չի ցանկանա Հայաստանի հետ գործ ունենալ, այլև մյուսներին հետ կպահի նման արկածախնդրությունից:


Ո՞վ կցանկանա գործ ունենալ մի երկրի հետ, որտեղ ոչ միայն քաղաքական հետապնդումներ են իրականացվում, այլև հենց այնպես կարող են ներդրողից սեփականությունը խլելու կոպիտ քայլեր արվել:Երրորդ հետևությունը, որ երկրորդից է բխում, տխրեցնող է: Ի վերջո, այդ ամենը անդրադառնում է Հայաստանի՝ մեր երկրի միջազգային վարկի վրա:


Իշխանությունները, ինչ էլ լինի, անցողիկ են, իսկ, այ, վատ նստվածքը կարող է ավելի երկար պահպանվել:Ու հազիվ թե հենց Հայաստանում որևէ մեկին, բացի քպականներից, հետաքրքրում է փաշինյանական իշխանության չեղած կամ զրոյացած հեղինակությունը:


Մտահոգում է մեր երկրի հեղինակությունը, որը քպական իշխող խումբը լուրջ հարվածների տակ է դրել:

Լրահոս

Չարլզ III-ը հույս ունի, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին կհաշտվեն մինչև իր մահը
Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ
Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին
Դատական նիստերի ձգձգումը պայմանավորված է ապացույցների մեծ ծավալով և կողմերի ծանրաբեռնվածությամբ
Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն
Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար
«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան
Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան
Հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար
Փաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»
Թող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են
Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել
Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ
«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»