ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի խոսքով՝ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքը, որը սպանվել էր մահափորձի ժամանակ, և նրա երիտասարդական ոչ առևտրային «Turning Point» կազմակերպությունը փոխել են ամերիկյան քաղաքականության հավասարակշռությունը՝ թույլ տալով հանրապետականներին հաղթել 2024 թվականի ընդհանուր ընտրություններում։
«Ամերիկյան ամբողջ վարչակազմն այսօր այստեղ է, քանի որ առանց նրա մենք այստեղ չէինք լինի։ Չարլին ստեղծեց «Շրջադարձային կետը», որը փոխեց մեր քաղաքականության հավասարակշռությունը»,-ասել է նա Քըրքի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողության ժամանակ։
Վենսը Քըրքին նաև անվանել է«ամերիկյան մեծ առաջնորդներից» մեկը։