Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անանյան. Երկրի տնտեսական կյանքի խաթարումը կամ կոլապսը կարող է հանգեցնել պետության փլուզման վտանգի


«Թույլ քաղաքական ենթակառուցվածքի առկայության և արդյունավետ կառավարման համակարգի բացակայության պայմաններում երկրի տնտեսական կյանքի խաթարումը կամ կոլապսը կարող է հանգեցնել ոչ միայն սոցիալական և քաղաքական խնդիրների, այլև՝ պետության փլուզման վտանգի».,գրում է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն ու մանրամասնում.

«Ներքոթվարկյալ որոշ գործոնների ու ցուցանիշների վերլուծությունը վկայում է մեր երկրի տնտեսության հնարավոր խոցելիության և երկարաժամկետ տնտեսական ու քաղաքական ապագայի երաշխիքների բացակայության մասին։

1. ՀՆԱ-ում ոչ արտահանելի հատվածի գերակայություն՝ ներքին սահմանափակ համախառն սպառման պայմաններում․ ՀՆԱ-ի կառուցվածքում տնտեսական աճ ապահովող ոլորտները ներքին սպառման բավարարմանն ուղղվածություն ունեցող՝ ոչ արտահանելի ոլորտներն են (առևտուր, ծառայություններ, շինարարություն և այլն):
Ներքին սպառման ցածր մակարդակը փոքր և ոչ բարձր գնողունակությամբ բնակչություն ունեցող երկրում սահմանափակում է շուկան և տնտեսական աճի հնարավորությունները։ Նման իրավիճակը տնտեսությունը դարձնում է անկայուն և ներքին և արտաքին ցնցումներին չդիմակայող:

2. Զարգացած արդյունաբերության բացակայություն․ Տնտեսության «ավանդական» արտահանելի հիմնական ոլորտը հանքարդյունաբերությունն է, որը կազմում է ՀՆԱ-ի 3-4%-ը։ Միևնույն ժամանակ, մշակող արդյունաբերությունը կազմում է ՀՆԱ-ի 11-13%-ը, որի զարգացման տեմպերը հիմնականում կախված են արտաքին գործոններից, մասնավորապես՝ վերաարտահանման ժամանակավոր հնարավորություններից։ Արդյունաբերական թերզարգացած բազայի, վերաարտահանման գործոնի և «հանքահումքային» արտահանման առկայությունը մեծացնում են հումքի համաշխարհային գների տատանումներից կախվածությունն ու խոցելիությունը՝ միաժամանակ վկայելով ներքին արտադրության թուլության մասին։

3. Արտաքին առևտրական բացասական հաշվեկշիռ․ 2024թ․ ութ ամսվա կտրվածքով արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 2․3 մլրդ ԱՄՆ դոլար։ Արտաքին առևտրի զգալի դեֆիցիտը վկայում է երկրի՝ ներմուծումից կախվածության մասին և, խոշոր հաշվով, հանգեցնում է արտարժութային պահուստների արտահոսքի, ինչը մեծացնում է ֆինանսական ռիսկերը։

4. Պարտքի բարձր մակարդակ․ Պետական պարտքը 2024թ․ օգոստոսի վերջի դրությամբ կազմում է 12․5 մլրդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 51%-ը (կանխատեսվում է, որ 2027թ. Ավարտին այն կաճի մինչև 55%): ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի բարձր մակարդակը վկայում է զգալի պարտքային բեռի առկայության մասին, որը սահմանափակում է ենթակառուցվածքների զարգացման և սոցիալական ծրագրերում ներդրումների հնարավորությունները:

5. Հետազոտության և զարգացման (R&D) և տեխնոլոգիական առաջաընթացի մեջ ցածր ներդրումներ․ Մեր երկրում R&D  և տեխնոլոգիական զարգացման մեջ ներդրումների մակարդակը չափազանց ցածր է, ինչը սահմանափակում է տնտեսության նորարարական ներուժը և մրցունակությունը՝ բացասաբար ազդելով երկարաժամկետ աճի հեռանկարների վրա:

6. Տնտեսության դիվերսիֆիկացիայի շատ ցածր մակարդակ․ «Որակական» իմաստով տնտեսության դիվերսիֆիկացիա, ըստ էության, գոյություն չունի։ Դիվերսիֆիկացիայի բացակայությունը մեծացնում է տնտեսության՝ մի քանի հիմնական ոլորտներից կախվածության հետ կապված ռիսկերը: Նման դիվերսիֆիկացիայի բացակայությունը տնտեսությունը դարձնում է ավելի զգայուն արտաքին և ներքին ցնցումների նկատմամբ։

7. Անորակ պետական կառավարում և ինստիտուտներ․ Պետական ինստիտուտների և պետական կառավարման որակը չափազանց ցածր է, ինչը ազդում է երկրի ներքին զարգացումը պահպանելու և արտաքին ցնցումներին դիմակայելու ունակության վրա: Թույլ պետական ինստիտուտները սահմանափակում են տնտեսական քաղաքականության արդյունավետությունը և մարտահրավերներին արձագանքելու և կայունությունը պահպանելու գործընթացը կառավարելու կարողությունը:Այսպիսով, մեր երկրի տնտեսությունը խոցելի է ներքին սահմանափակ շուկայի, ներմուծումից և պարտքային մեծ կախվածության, թույլ արդյունաբերական բազայի և տեխնոլոգիաների ոլորտում ցածր ներդրումների պատճառով։ Հետազոտության և զարգացման (R&D) ներդրումների ցածր մակարդակը և տնտեսության «որակական» դիվերսիֆիկացիայի բացակայությունը սահմանափակում են երկարաժամկետ կայուն աճի հնարավոր աղբյուրները:

Քաղաքական անկայունության պայմաններում պետական պարտքի բարձր մակարդակը և կառավարման վատ որակը կարող են հանգեցնել տնտեսական և սոցիալական կոլապսի, ինչն իր հերթին ռիսկեր է ստեղծում ոչ միայն քաղաքական կայունության, այնպես էլ՝ պետության ապագայի համար»։

Լրահոս

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները
Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան
Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին
«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»
Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Լրացուցիչ նորություններ

...

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբ

Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել

Կարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ

Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 23-ին

Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին

Հայաստանում գնաճի 57%-ը բաժին է ընկնում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներին. Համաշխարհային բանկ

Դոլարն ու եվրոն մի փոքր թանկացել են

ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 977 տոննա քաշով

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի տարանցիկ բեռների նոր խմբաքանակ

Brent տեսակի նավթի գինը մնացել է կայուն՝ մեկ բարելի դիմաց $95,5 մակարդակում

Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով

Brent նավթի գինը բարձրացել է՝ մեկ բարելը մինչև 91,46 դոլար

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ կուղարկվի ցորենի նոր խմբաքանակ

Շաքարի բորսայական գինը հասել է առավելագույնին 2025 թվականի ապրիլից ի վեր

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 27-ին