ՔՊ Վարչության, Վարչության նախագահի, Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրությունների քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկը ավարտվել է։ Ներկայումս նախատեսված կարգով, նախնական արդյունքները արձանագրելու համար տեղի է ունենում քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը, որից հետո՝ կուսակցության վարչության ընտրությունները:
Հիշեցնենք, որ ՔՊ վարչության նախագահ է ընտրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։