Պետդեպարտամենտը հաստատել է Լեհաստանին Javelin հակատանկային հրթիռային համակարգերի 780 միլիոն դոլարի հնարավոր վաճառքը:
Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Պենտագոնի Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահմանում ռազմական տեխնիկայի և զենքի վաճառքի համար: Հայտարարության համաձայն՝ լեհական իշխանությունները նախկինում ԱՄՆ-ին ներկայացրել էին 2506 Javelin FGM-148F հրթիռների և 253 արձակման սարքերի գնման հայտ։
Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 780 միլիոն դոլար։ Հայտարարության մեջ պնդվում էր, որ այս զենքի վաճառքը Լեհաստանին «կնպաստի ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակների իրականացմանը՝ ամրապնդելով ՆԱՏՕ-ի դաշնակցի պաշտպանությունը»։