Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայերիս համար սրբազան Արարատ անունը խորհրդանշական է և պարտավորեցնող. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.


Հայերիս համար սրբազան ԱՐԱՐԱՏ անունը խորհրդանշական է և պարտավորեցնող։ Այն մեզանից յուրաքանչյուրից պահանջում է գործ, վերլուծություն և պայքար հանուն Հայաստան հայրենիքի։


Այդ անվան հետ փոքր-ինչ անձնական-աշխատանքային կապ ունեմ նաև ես։ 2006 թ․ հիմնել և ղեկավարել եմ անկախ «ԱՐԱՐԱՏ» ՌԱԶՄԱՎԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ։ Մեծածավալ աշխատանքներ կատարվեցին հատկապես 2006-2010 թվականներին։ Կենտրոնի նոր ուղղություններ բացող ուսումնասիրությունները, բազմաթիվ հրատարակությունները և միջոցառումները ընդգրկում էին Հայաստանի անվտանգությանն առնչվող այնպիսի լայն ոլորտներ, ինչպիսիք են՝


• Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական փոխկապակցված հակամարտությունները


• Արցախի հիմնախնդիրը


• Ջավախքի հայության խնդիրները


• Մեր երկրի և ազգի դեմ մղվող տեղեկատվական պատերազմը


• Ռազմավարական ու ռազմական վերլուծաբանությունը


• Հայոց ինքնության հարցերը


• Հայաստանի ռազմական պատմությունը


• Հայոց ցեղասպանության արդեն Հայաստանում կատարվող ժխտման դեմ իրավական դատավարության նախաձեռնությունը


• Արտասահմանյան մամուլի խոր և ցայսօր նմանակը չունեցող տեսությունը


• Հարակից բազմաթիվ այլ կարևոր թեմաներ։ Հետագայում աշխատանքները սառեցվեցին՝ անհատ մեկենասներից ստացվող ֆինանսական միջոցների սպառվելու պատճառով։ Իսկ պետական աջակցություն, ինչպես միշտ, չկար։ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի վերլուծական նյութերի բաժնին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ (հայերեն) https://www.ararat-center.org/index.php?p=22&l=arm (ռուսերեն) https://www.ararat-center.org/index.php?p=22&l=rus (անգլերեն) https://www.ararat-center.org/index.php?p=22&l=rus Հրատարակություններն այստեղ են՝ https://www.ararat-center.org/index.php?p=3&l=arm Արտասահմանյան մամուլի տեսությունը՝ https://artmamul.ararat-center.org/ «Արարատ» անունը պատահական չէի ընտրել ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի համար։


Արձանագրում եմ իմ համոզմունքը․ եթե Հայաստանը երբևէ իսկապես կայանա որպես ազգային պետություն՝ կլինի դա մեր կյանքի օրոք թե հետո, ապա այստեղ՝ ճիշտ նույն անվամբ և ուղղությամբ, գործելու է նույնատիպ գիտահետազոտական խոշոր հաստատություն։ Բայց այն արդեն չի ապավինի մեկենասների քմահաճույքին, այլ կգործի պետական հովանու ներքո՝ ծառայելով բացառապես մեր ազգային շահերին։

Լրահոս

Bloomberg. Թրամփը, խոսելով հակառուսական պատժամիջոցների մասին, ասել է, որ նախընտրում է մաքսատուրքերը
Ես իսկապես հիացած եմ, իմ սպասումներն արդարացված են․Ավանեսյան
«Պրոցեսներ են գնում ՔՊ-ում»․Խուդաթյանը՝ Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի հակամարտության մասին
Կարևոր
Հավատում եմ, որ միշտ կմնաք Հայաստանի անկեղծ բարեկամը․ Արման Վարդանյանը՝ ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին
Աբբասը Անկարայում Էրդողանի հետ կքննարկի Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը
Կգրեք Թրամփին՝ ինչո՞ւ է Հայաստանին անվանում Ալբանիա, ստացվում է՝ ալբանացի եք․ լրագրողը՝ Փաշինյանին
Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի երկշաբաթյա զորավարժությունները
Ֆրանսիայում բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 10 հազար մարդ
Կարևոր
Արդյոք Փաշինյանն ունի Դոնալդ Թրամփի «WhatsApp»-ի համարը
Վրաստանը լիովին մարել է պատմական պարտքը Ռուսաստանի առաջ
Իսրայելն ու Սիրիան անվտանգության վերաբերյալ համաձայնության կհասնեն մինչև տարեվերջ. AFP
ՔՊ-ում արշալույսները միշտ խաղաղ են, բայց խաղաղությունը երբեք չի եղել ճահճային. վարչապետ
The Intercept. Պենտագոնը 35,000 զինվոր է տեղակայել ԱՄՆ քաղաքների փողոցներում
Հանրապետական մարզադաշտին համարժեք ևս մի մարզադաշտ կունենանք․ Փաշինյան
Maan. Իսրայելի ցամաքային գործողության սկսվելուց ի վեր Գազայից փախել է ավելի քան 40,000 արաբ
Փաշինյանը փոխել է պայքարի մարտավարությունը. ՔՊ–ում կադրային փոփոխություններ են սպասվում
Ավինյանը «կարևոր լուր» հայտնեց՝ դեպի Նոր Նորք ճոպանուղի կկառուցվի
Նիկոլ Փաշինյանը նախատեսում է Աջափնյակ կայարանը հասցնել մինչև Ակադեմիական քաղաք
CBC. Կանադան պատրաստվում է վերանայել ԱՄՆ-ի և Մեքսիկայի հետ առևտրային համաձայնագիրը
Կառավարությունն ընդունեց Ոստիկանության գվարդիայի կողմից պետական օբյեկտները պահպանելու նոր կարգը

Լրացուցիչ նորություններ

...

Ես իսկապես հիացած եմ, իմ սպասումներն արդարացված են․Ավանեսյան

Հավատում եմ, որ միշտ կմնաք Հայաստանի անկեղծ բարեկամը․ Արման Վարդանյանը՝ ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին

Կգրեք Թրամփին՝ ինչո՞ւ է Հայաստանին անվանում Ալբանիա, ստացվում է՝ ալբանացի եք․ լրագրողը՝ Փաշինյանին

ՔՊ-ում արշալույսները միշտ խաղաղ են, բայց խաղաղությունը երբեք չի եղել ճահճային. վարչապետ

Հանրապետական մարզադաշտին համարժեք ևս մի մարզադաշտ կունենանք․ Փաշինյան

Փաշինյանը փոխել է պայքարի մարտավարությունը. ՔՊ–ում կադրային փոփոխություններ են սպասվում

Ավինյանը «կարևոր լուր» հայտնեց՝ դեպի Նոր Նորք ճոպանուղի կկառուցվի

Նիկոլ Փաշինյանը նախատեսում է Աջափնյակ կայարանը հասցնել մինչև Ակադեմիական քաղաք

Կառավարությունն ընդունեց Ոստիկանության գվարդիայի կողմից պետական օբյեկտները պահպանելու նոր կարգը

Մեզ տեռորի են ենթարկում. Փաշինյանը խոչընդոտ է մեր հայկական երազանքի ճանապարհին. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)

Ոչ թե «Իրական Հայաստան», այլ՝ Հայաստանի «կրճոն»Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ)

Ծաղիկներն ենք տեսնում․ՔՊ-ում «պոլիտ բյուրոներ» են ձևավորվել․ Փաշինյանը կտրուկ փոփոխությունների կգնա (տեսանյութ)

Ծաղիկներն ենք տեսնում․ՔՊ-ում «պոլիտ բյուրոներ» են ձևավորվել․ Փաշինյանը կտրուկ փոփոխությունների կգնա (տեսանյութ)

Ընդդիմությունը կործանման ճանապարհով է գնում․ չի՛ կարելի մարդկանց անընդհատ վախեցնել պատերազմով. Գեղամ Նազարյան (տեսանյութ)

Քննարկվել են փոխգործակցության հարցեր. ԱԳ նախարարը հանդիպել է ՄՔԴ նախագահի և գլխավոր քարտուղարի հետ

Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը այժմ միասին են կառավարում. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

Մեկնարկել է Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների առանձնազրույցը (Լուսանկարներ)

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդել է հարցաքննել Փաշինյանին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Շահրամանյանի փաստաբանը դատարանում վիճարկում է պատմության դասագրքի հեղինակի ձևակերպումը