Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին և Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը չորեքշաբթի օրը բանակցություններ են վարել Լոնդոնում՝ ԱՄՆ-ի հովանու ներքո։
Syria TV-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են անվտանգության միջոցառումների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագիծ, որը կփոխարինի Գոլանի բարձունքներում իսրայելական և սիրիական ուժերի դուրսբերման վերաբերյալ 1974 թվականի համաձայնագրին։Հեռուստաալիքի տվյալներով՝ հանդիպումը տևել է հինգ ժամ, որին մասնակցել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը, որը բանակցություններում միջնորդի դեր է կատարում։
Ավելի վաղ Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել էր, որ անվտանգության միջոցառումների վերաբերյալ համաձայնագրեր մշակելու նպատակով Իսրայելի հետ շփումները «կարող են արդյունքներ տալ առաջիկա օրերին»։