Ռուսաստանը կիրակի՝ սեպտեմբերի 14-ին, հայտարարել է «Արևմուտք-2025» զորավարժությունների ժամանակ «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռը արձակվել է Բարենցի ծովում գտնվող թիրախի վրա և ոչնչացրել այն ուղիղ հարվածով:
«Արևմուտք-2025» զորավարժությունները սկսվել են սեպտեմբերի 12-ին և տեղի են ունենում Ռուսաստանի և Բելառուսի տարածքում, ինչպես նաև Բալթիկ և Բարենց ծովերի ջրերում։ Դրանց մասնակցում են երկու երկրների շտաբներն ու զորքերը։