Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն կայցելի Ադրբեջան։
Ինչպես հաղորդում է Report-ը, այցի շրջանակներում Սելջուկ Բայրաքթարօղլուն կմասնակցի Նուրի փաշայի հրամանատարությամբ Կովկասի իսլամական բանակի՝ Բաքու ժամանման և «քաղաքը բոլշևիկյան օկուպացիայից ազատագրելու» 107-ամյակին նվիրված միջոցառումներին։
Ավելի վաղ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը նշել էր, որ բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուի նախատեսված այցը կնպաստի երկու երկրների բանակների միջև կապերի հետագա ամրապնդմանը։