Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով, հաղորդում է rbc–ն: Մեդվեդևը սեպտեմբերի 14-ին դարձել է 60 տարեկան։
Նա պարգևատրվել է Ռուսաստանի պետականության ամրապնդման և երկրի ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրման համար։