Իսրայելական ուժերը ներխուժել են Սիրիայի Կունեյտրայի և Դարաայի նահանգների մի քանի բնակավայրեր՝ իրականացնելով խուզարկություններ, այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Օգոստոսի 22-ի լուսաբացին օկուպացված Գոլանի բարձունքներից Դարաայի շրջանի Աբդին քաղաք է մտել Իսրայելի բանակի վեց մեքենաներից բաղկացած պարեկախումբ։ Պարեկախումբը ձերբակալել է երեք երիտասարդի, որոնց ավելի ուշ ազատ է արձակել։
Բացի այդ, իսրայելական չորս Hummer մակնիշի մեքենաներ ներխուժել են Կունեյտրայի նահանգի ալ-Աջրաֆ գյուղ, խուզարկել են գյուղի մի քանի տներ և ռազմական անցակետ տեղադրել գյուղի մուտքի մոտ։