Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Աժ-ում մի խումբ պատգամավորների հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Օրերս հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել Նիկոլ Փաշինյանի խոսքում, որի համար Փաշինյանն օգոստոսի 17-ին ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն խնդրեց անպարկեշտ արտահայտությունների համար՝ հայտնի գրառման մեջ «դոմփել» բառը գործածելու եւ մայիսի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Սեյրան Օհանյանի հասցեին վիրավորական «համբալ» բառի համար։

Տպավորություն էր, որ Հանձնաժողովն ինքնուրույնություն եւ կամք է դրսեւորել՝ արձագանքելու պետության ղեկավարի անվայելուչ պահվածքին, սակայն տեղեկացանք, որ Հանձնաժողովը խնդիր է տեսնում նաեւ պատգամավորների պահվածքում եւ դիմում է հասցեագրել Ազգային ժողովի նախագահին՝ առաջարկելով էթիկայի հանձնաժողով ձեւավորել եւ քննել պատգամավորների վարքը։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ի միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն վիրավորել, այլեւ սպառնացել էր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ «ԱԱԾ-ի պադվալը լցնել», Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի այս սպառնալից արտահայտությունը որակել է թեեւ սադրիչ, սակայն եզրահանգել է, որ չի անցել քաղաքական բանավեճի թույլատրելի սահմանները եւ ուղիղ սպառնալիք չի պարունակել։ Փոխարենը՝ միջադեպի ընթացքում Սեյրան Օհանյանի հասցեին հնչեցրած՝ «Արա, մի հատ վեր ընգի տեղդ, արա, է, համբալի մեկը» արտահայտությունը գնահատվել է որպես վարքագծի կանոնի խախտում։

Ըստ ԿԿՀ-ի՝ «համբալ» բառի կիրառումը որեւէ իմաստային արժեք չի ունեցել, բացի վիրավորելուց, կապված չի եղել քաղաքական բանավեճի թեմայի հետ եւ եղել է անձնական բնույթի վիրավորանք, որով հատել է իրավաչափության սահմանները։Մեզ ասացին, որ ԱԺ-ին հասցեագրված դիմումը, սակայն, անհասցե է, չի նշվել, թե որ պատգամավորներն են էթիկայի խախտում թույլ տվել եւ մասնավորապես՝ որ արտահայտությամբ։

Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքը նախատեսում է էթիկայի հանձնաժողովի ձեւավորում բացառապես անվանական դիմումների դեպքում, որում փաստարկված է լինում նաեւ կատարված «խախտումը»։Նկատենք, որ այդ օրվա միջադեպին ներգրավված էին գրեթե բոլոր պատգամավորները՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, հետեւաբար, հանձնաժողով ձեւավորելու դեպքում պետք է քննվի բոլորի հարցը։

Լրահոս

Ռուսական ԱԹՍ-ը երկու անգամ հարվածել է Լոզովայա–Խարկով գնացքին
Իրանի ԱԳ նախարար․ Վաշինգտոնը հուսահատության մեջ է և կրկին գործարկում է հին սցենարը
Ալիևը հայտարարություն է արել
Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա
Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան
Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում
Բռնցքամարտիկին գտել են մահացած. Մանրամասներ
Կարևոր
Մեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը. Անդրանիկ Թևանյան
Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ. 24news
Շտապ
ՊՆ-ն հաստատեց. Ո՞վ է մահացած զինծառայողը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև 2027-ի ամառվա վերջ․ Զելենսկի
Կարևոր
Գագաիկ Ծառուկյանը ուղերձ է հղել բանտից
Ծառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին
Շոգը սասանում է Ալպերը․ Մոնբլանի զանգվածում սպասվում է ռեկորդային՝ 450 քարաթափում
Հերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք. Makaryannews
«Ստորագրություններով» խորհրդավոր նետեր. Թուրքիայի տարածքում գտել են 9000 տարվա հնության 11 եզակի նետասլաք
Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա զոհ և 4 վիրավոր
Օձի նոր տեսակ են հայտնաբերել և այն անվանել Guns N' Roses-ի կիթառահար Սլեշի պատվին (լուսանկար)
Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել

Լրացուցիչ նորություններ

...

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը