Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀԿ-ական նախկին պատգամավորին հեռացրել են աշխատանքից. մանրամասներ

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրառում է կատարել․

«Ի գիտություն ԶԼՄ-ների Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից (ՀԱՀ) ինձ առաջարկվել էր ընդհատել դասավանդումը բուհում: Չնայած, համալսարանի առաջարկությամբ ես աշնանային կիսամյակի աշխատանքային պայմանագիրը դրանից օրեր առաջ արդեն ստորագրել էի:Պատճառների մասին հավանաբար գիտեք շատերդ՝ կառավարությունն ու իշխող քաղաքական ուժն օրեր շարունակ կազմակերպված թիրախավորել էին համալսարանն ու պղտորել մթնոլորտը: Համալսարանի ղեկավարության մոտ կար մտահոգություն, որ իմ հետայսու դասավանդումը կարող է էլ ավելի սրել համալսարանի թիրախավորումն ու խաթարել մեկնարկող ուսումնական պրոցեսը:Առերևույթ առիթն, ինչպես մատուցվեց, ՔՊ խմբակցության պատգամավորներից մեկի հետ աշխատանքային պայմանագիրը չերկարաձգելու ՀԱՀ-ի որոշումն էր եղել (ինչն, ի դեպ, կարծեմ, չեղարկվել է):

Թիրախավորման պատրվակը՝ իմ ֆեյսբուքյան մի գրառումը, որով Նիկոլին ու Աննային ընդամենը հիշեցրել էի իրենց նախահեղափոխական անցյալն ու ասել այն, ինչ մեր ժողովրդի 80-85 տոկոսի շուրթերին է՝ ձեր կենցաղի ու արտաքին տեսքի հեղափոխական փոփոխությունը ամենացցուն ապացույցն է այն բանի, որ դուք խաբել եք հայ ժողովրդին. «հեղափոխությունը» դրական փոփոխություններ բերել է միայն ձեր ու ձեր թիմակիցների կենցաղում:Ինձ համար ակնհայտ է սակայն, որ այս ամենի իրական հեղինակները, մայր պատճառներն ու նպատակները լրիվ այլ են: Կապրենք՝ կտեսնենք:Ես այս ընթացքում կես բառով անգամ չեմ արձագանքել համալսարանի կամ իմ հանդեպ կազմակերպված վիրավորանքների, ստերի ու կեղծիքի հեղեղին, էժան շահարկումներին, անձնական թիրախավորմանը, շատերի երեսպաշտությանն ու ոմանց լռությանը:

Անգամ ուրացմանը: Չեմ անի նաև հիմա: Կգա, հավանաբար, դրա ժամանակը:Կբավարարվեմ միայն ֆիքսելով, որ իր քաղաքական հակառակորդներին «շինելով» ու «դոմփելով» սպառնացող, դատավորներին «վնգստացող» անվանող, իր «չթլպատված լինելը» առարկայորեն ապացուցելու կոչով հանդես եկած, քաղաքական բանավեճի մակարդակը զզվելի հայհոյախոսության վերածած, բայցև նույն ՀԱՀ-ում «բանախոսության» հրավիրված Նիկոլն ու մարդկանց «գեղցի», «գեղցու բարբառով խոսող», «ոջիլ» ու «մեռելի զդաչի» անվանող իր զուգընկերուհին, ածանցյալ ուսապարկերով հանդերձ, բարոյական ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ մտնել բարեպաշտության ու բարեվարքության պահապանի կեղծ դիմակի տակ: ՉՈՒՆԵՆ:Համալսարանի ռեկտորի հրավերով հանդիպել ենք: Իմ մտահոգություններն ու տեսակետները նրան փոխանցել եմ: Ասել եմ, որ տեղի ունեցող քաղաքական ճնշումն ու միջամտությունը բուհի ներքին գործերին Սահմանադրության և օրենքների, նաև իմ իրավունքների կոպտագույն խախտում է: Լսել եմ նաև իր մտահոգություններն ու փաստարկները:

Ես բավարարված եմ այդ զրույցով:Ինչպես փոխանցել եմ ռեկտոր Բրյուս Պողոսյանին՝ համալսարանական ու ակադեմիական աշխարհն իմ սրտում է: Իմ ուսանողների շահն ինձ համար ամեն ինչից բարձր է: Ո՛չ համալսարանը ու ո՛չ էլ ՀԱՀ-ի լուսավոր ուսանողությունը չպետք է դառնան ոմանց մանր վրեժխնդրության կամ դավադիր գծագրերի կողմնակի զոհը: Միայն այդ պատճառով ընդառաջել եմ համալսարանի ղեկավարության խնդրանքին՝ ընդհատելու դասավանդումը ՀԱՀ-ում: Շնորհակալություն եմ հայտնում բուհին նախորդ տարիների համագործակցության համար և լավագույնը մաղթում ուսանողներիս:

Նույն պատճառով չեմ պատրաստվում հանդես գալ լրացուցիչ պարզաբանումներով ու հարցազրույցներով կամ որևէ այլ քայլ ձեռնարկել:Համալսարանական ու ակադեմիական աշխարհը, ուսանողական միջավայրն իր գույներն ու ռիթմն ունի. մեր իրականության ողբալի քամին թող ևս մեկ փոքրիկ պատուհանից այդ աշխարհ չներթափանցի: Կհանդիպենք»։

Լրահոս

Արմավիրում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները. կա զոհ և վիրավորներ
Ռուսական ԱԹՍ-ը երկու անգամ հարվածել է Լոզովայա–Խարկով գնացքին
Իրանի ԱԳ նախարար․ Վաշինգտոնը հուսահատության մեջ է և կրկին գործարկում է հին սցենարը
Ալիևը հայտարարություն է արել
Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա
Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան
Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում
Բռնցքամարտիկին գտել են մահացած. Մանրամասներ
Կարևոր
Մեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը. Անդրանիկ Թևանյան
Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ. 24news
Շտապ
ՊՆ-ն հաստատեց. Ո՞վ է մահացած զինծառայողը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև 2027-ի ամառվա վերջ․ Զելենսկի
Կարևոր
Գագաիկ Ծառուկյանը ուղերձ է հղել բանտից
Ծառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին
Շոգը սասանում է Ալպերը․ Մոնբլանի զանգվածում սպասվում է ռեկորդային՝ 450 քարաթափում
Հերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք. Makaryannews
«Ստորագրություններով» խորհրդավոր նետեր. Թուրքիայի տարածքում գտել են 9000 տարվա հնության 11 եզակի նետասլաք
Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա զոհ և 4 վիրավոր
Օձի նոր տեսակ են հայտնաբերել և այն անվանել Guns N' Roses-ի կիթառահար Սլեշի պատվին (լուսանկար)

Լրացուցիչ նորություններ

...

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը