Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դիանա Գասպարյանի ամուսնուն մեղադրանք է առաջադրվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում օրերս մեղադրանք է առաջադրվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանին, որպես խափանման միջոց՝ կիրառվել է գրավը։


Հակակոռուպցիոն կոմիտեից չհերքեցին լուրը, սակայն չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ։ Խոսքը վերաբերում է այն նույն գործին, որով մեղադրյալի կարգավիճակ ունեն Դիանա Գասպարյանը եւ նրա սկեսուրը՝ Ռուզաննա Ասատրյանը։ Քրեական վարույթով անցնող կանայք ստորագրություն են տվել իրավապահներին՝ երկրից չբացակայելու մասին։


Հիշեցնենք․ Դիանա Գասպարյանն ու նրա ՔՊ-ական թիմը կազմակերպել են Վաղարշապատի հողամասերի վաճառք՝ համայնքապետի ընտանիքի անդամներին՝ Էջմիածնում առանձնատների բիզնես սկսելու համար։ Վաղարշապատ համայնքի ավագանին 2022թ. հունիսի 24-ին արտահերթ նիստով որոշել էր աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Վ. Տերյան փողոց, 971/8 հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ շինություններ կառուցելու համար:


Այժմ այդ հողամասերի վրա կառուցված են Գասպարյանի ընտանիքին պատկանող բիզնես նշանակության տներ։Փաստացի այս գործարքին, կամա թե ակամա, մասնակից են դարձել նաեւ Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամները։ Ավագանու անդամ մեկ-երկու հոգուց փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք հարցաքննվել են վարույթի շրջանակում կամ՝ ի՞նչ կարծիք ունեն այն մասին, որ Գասպարյանն իր ընտանիքի հետ օգտագործել է պաշտոնեական լիազորությունները եւ ՔՊ-ականների մանդատները՝ համայնքի հողը պետությունից «խլելու» համար։ Վաղարշապատի փոխքաղաքապետ Մհեր Մկրտչյանը, մեղմ ասած, ահաբեկվեց մեր զանգից․ երբ լսեց հարցի բովանդակությունը, սկսեց կակազել։ «Զբաղված եմ, չեմ կարող պատասխանել, ինձ խանգարում եք»,- պատասխանեց եւ անջատեց հեռախոսը։ 


Ավագանու անդամ Գեւորգ Ղազարյանը ցայտնոտի մեջ հայտնվեց, սկզբում ասաց՝ իրավաբան չէ, որ նման հարցերի պատասխանի, ու անջատեց հեռախոսը։ Մեկ անգամ էլ փորձեցինք պատասխաններ լսել Ղազարյանից։ Ասաց, որ այդ վարույթի շրջանակում չի հարցաքննվել, ըստ նրա՝ ինչո՞ւ պետք է ինքն էլ այս գործի մեջ լինի, ինքը շա՞տ գիտեր, թե հողերն ում են վաճառում, մտածել է՝ համայնքին օգուտ են տալիս՝ համաձայնել է, թե հետո ինչ է եղել՝ ցանկություն չունի այդ մասին խոսելու։«Հողի վաճառքի մասին օրակարգ է եկել, ավագանին կարա՞ իմանա, թե ով է առնելու էդ հողը։ Հազար մարդ կարա մասնակից դառնա էդ աճուրդին։ Մենք տեղյակ էինք, որ հողը պետք է օտարվի, բայց քանի մարդ կարա էդ աճուրդին մասնակցի, դա ավագանին կարա՞ իմանա»,- զարմացած կրկնում էր Ղազարյանը։


Եվ լինելով ՔՊ-ական, շեշտում էր՝ պատասխանատու չէ այլ ՔՊ-ականների քայլերի համար․ «Ես առաջին հերթին պատասխանատու եմ իմ քայլերի համար, ամեն մարդ էլ թող պատասխան տա իր արածների համար։ Ես իրավաբան ու իրավագետ չեմ, հազար մարդու կարան հազար բան ասեն, չեղած բանն էլ մարդուն կպցնեն, էս ասածս էլ որեւէ մեկին պաշտպանելու համար չի»։Ուզում եք ասել՝ Դիանա Գասպարյանն անմե՞ղ է։ Արագ ասաց՝ ոչ՛․ «Դուք իմ ասածը ուզում եք կապել ինչ-որ մեկի հետ, չէ, մի կապեք։ Ես կարող եմ պատասխան տալ իմ գործողությունների համար»։ Դիտարկմանը, թե նաեւ իր գործողություններից է բխել հողերի հետ կապված սկանդալը, ասաց․ «Եթե կա վաճառքի գույք, որը համայնքին կբերի եկամուտ, մեր գործը կողմ կամ դեմ քվեարկելն է»։Հիշեցնենք, որ Վաղարշապատի ավագանին հիշյալ հողը վաճառելու համար արտահերթ նիստ էր հրավիրել, իսկ աճուրդի միակ մասնակիցը եղել էր Դիանա Գասպարյանի ամուսնու հոր՝ Աշոտ Միրզոյանի աշխատողը՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ Շահեն Շահինյանը։Վաղարշապատում տեղի ունեցած հողերի վաճառքի պատմությունը պարզ օրինակ է, թե ինչպես է իշխանությունն ազդում իրավական գործընթացների վրա։ ՔՊ-ական նախկին քաղաքապետը եւ նրա ընտանիքի անդամները, ավագանու որոշումների միջոցով, համայնքային հողերն օտարել են հենց իրենց շահերի համար՝ կառուցելով բիզնես նշանակության տներ։ Աճուրդը, ըստ էության, եղել է ձեւական․ միակ մասնակիցը եղել է նրանց ընտանիքին մոտ կանգնած անձը։


Ավագանու անդամների արձագանքները՝ խուսափողական, անորոշ եւ պատասխանատվություն չընդունող, ցույց են տալիս, որ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքական թիմային շահը հաճախ գերակայում է հանրայինին։Սկանդալային այս գործը երկար ժամանակ մնաց «սառեցված», քանի դեռ Գասպարյանը Վաղարշապատի քաղաքապետն էր, պաշտոնից հեռանալուց հետո միայն հարուցվեց: Սա ակնհայտորեն խոսում է քաղաքական հովանավորության մասին։


Փաստացի, ՔՊ-ականների նկատմամբ կա՛մ քրեական գործեր չեն հարուցվում, կա՛մ դրանց քննությունը տարիներով ձգվում է, մեղադրյալներն ազատվում են գրավի դիմաց կամ երկրից չբացակայելու ստորագրությամբ։ Իսկ շատ ավելի նվազ ծանրության մեղադրանքներով, երբեմն անգամ զուտ քննադատական խոսքի համար, ընդդիմադիրներին կալանավորում են եւ ամիսներով պահում կալանավայրում:

Լրահոս

Լուսնի խավարում՝ օգոստոսի 28-ին. ում կբերի այն սեր, և ում կստիպի կարևոր ընտրություն կատարել
Արմավիրում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները. կա զոհ և վիրավորներ
Ռուսական ԱԹՍ-ը երկու անգամ հարվածել է Լոզովայա–Խարկով գնացքին
Իրանի ԱԳ նախարար․ Վաշինգտոնը հուսահատության մեջ է և կրկին գործարկում է հին սցենարը
Ալիևը հայտարարություն է արել
Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա
Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան
Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում
Բռնցքամարտիկին գտել են մահացած. Մանրամասներ
Կարևոր
Մեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը. Անդրանիկ Թևանյան
Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ. 24news
Շտապ
ՊՆ-ն հաստատեց. Ո՞վ է մահացած զինծառայողը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև 2027-ի ամառվա վերջ․ Զելենսկի
Կարևոր
Գագաիկ Ծառուկյանը ուղերձ է հղել բանտից
Ծառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին
Շոգը սասանում է Ալպերը․ Մոնբլանի զանգվածում սպասվում է ռեկորդային՝ 450 քարաթափում
Հերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք. Makaryannews
«Ստորագրություններով» խորհրդավոր նետեր. Թուրքիայի տարածքում գտել են 9000 տարվա հնության 11 եզակի նետասլաք
Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա զոհ և 4 վիրավոր

Լրացուցիչ նորություններ

...

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը