Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչ է հայտարարագրել 3 մլն դրամի բենզինի կտրոն վաճառած եւ գումարը յուրացրած ՍԱՏՄ նախկին ղեկավարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կոռուպցիան «պոզով պոչով» կենդանի հռչակած իշխանությունների օրոք աճում ու աճում է։Այդ կոռուպցիոն սխեմայի կիզակետում հայտնվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։

ՍԱՏՄ պահեստապետը Դանիելյանից ստացել ու վաճառել է ընդհանուր 15 300 լիտր բենզինի ու 1000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ։ Դրանց արդյունքում գոյացած գումարները պահեստապետը փոխանցել է Արմեն Դանիելյանին։

Ըստ նյութերի՝ վառելիքի կտրոնների վաճառքից գոյացած գումարը կազմում է 7 մլն 844 հզ դրամ։Մեկ այլ դեպքում, ըստ կոմիտեի, Դանիելյանը հափշտակել է տեսչական մարմնի հաշվեկշռում գտնվող 6 հազար լիտր բենզինի կտրոնները, որը կազմում է մոտ 3 մլն դրամ։

«Ընդհանուր առմամբ Դանիելյանը հափշտակել է պետությանը պատկանող և իրեն վստահված ընդհանուր ավելի քան 10 մլն դրամ արժեք ունեցող 21 հազար լիտր բենզինի ու 1000 լիտր դիզվառելիքի կտրոնները»,- այս մասին հայտնել էր Կոմիտեի՝ հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը։Կոռուպցիոն սկանդալային բացահայտումներից հետո այժմ Դանիելյանը կալանքի տակ է։

Հասկանանք՝ արդեն հայտնի կոռուպցիոներն ինչ կենսագրություն և ունեցվածք ունի։Արմեն Դանիելյանն իր աշխատանքային ճանապարհը սկսել է 2009 թվականին, միանգամից ՀՀ կառավարության աշխատակազմում՝ որպես վարչապետի խորհրդականի օգնական-փորձագետ։

Կառավարությունից հետո՝ որոշ ժամանակ անց, հեշտությամբ անցել է աշխատանքի Էկոնոմիկայի նախարարությունում, ապա կրկին վերադարձել Կառավարություն։2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմում ստանձնել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի՝ օրենսդրության կատարելագործման և մեթոդաբանության վարչության վերլուծությունների մշակման բաժնի պետի պաշտոնը։ Դրանից հետո սահուն անցում կատարել նույն մարմնի՝ Շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետի պաշտոնին։ 2021 թվականի սեպտեմբերից 2022 թվականի օգոստոսը եղել է ՀՀ միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալը, ապա վերադարձել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ և 2024 թվականի նոյեմբերի 11-ից նշանակվել է այն պաշտոնում, որի ժամանակ չարաշահել է պաշտոնեական դիրքը (ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի)։

Արմեն Դանիելյանը 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրի համաձայն՝ 2004 թվականին ձեռք բերված մեկ անշարժ գույք է հայտարարագրել, այն է՝ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստրի վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում։Տրանսպորտային միջոցներ Դանիելյանը չի հայտարարագրել։Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 413 հազար դրամ, իսկ ահա կանխիկ դրամական միջոցներ չի հայտարարագրել։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 468 հազար դրամ, որից 2 մլն 931 հազար դրամը վաստակել է 2024 թվականին ՍԱՏՄ-ում աշխատելու հաշվին, իսկ 11 մլն 537 հազար դրամը՝ մինչ այդ վարչապետի աշխատակազմում աշխատելու շնորհիվ։Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլն 836 հազար դրամ։Շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվել է 5 մլն 40 հազար դրամ։

Փառքուհի Ղազարյանը՝ Արմեն Դանիելյանի կինը, ներկայացրել է գրեթե դատարկ հայտարարագիր՝ առանց անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների։Ամուսնու հայտարարագրի համաձայն՝ կինն աշխատատեղ չունի․ համենայնդեպս այդ բաժինը դատարկ է, սակայն, չգիտես ինչու և որտեղից, ստացել է 629 հազար ՀՀ դրամ եկամուտ Էկոնոմիկայի նախարարությունից։Կնոջ ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 1 մլն 549 հազար դրամ։

Արմեն Դանիելյանը պետությանը պատճառել է միլիոնավոր դրամների վնաս, սակայն որտեղ են ծախսվել այդ գումարները՝ անհասկանալի է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Լուսնի խավարում՝ օգոստոսի 28-ին. ում կբերի այն սեր, և ում կստիպի կարևոր ընտրություն կատարել
Արմավիրում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները. կա զոհ և վիրավորներ
Ռուսական ԱԹՍ-ը երկու անգամ հարվածել է Լոզովայա–Խարկով գնացքին
Իրանի ԱԳ նախարար․ Վաշինգտոնը հուսահատության մեջ է և կրկին գործարկում է հին սցենարը
Ալիևը հայտարարություն է արել
Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա
Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան
Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում
Բռնցքամարտիկին գտել են մահացած. Մանրամասներ
Կարևոր
Մեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը. Անդրանիկ Թևանյան
Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ. 24news
Շտապ
ՊՆ-ն հաստատեց. Ո՞վ է մահացած զինծառայողը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև 2027-ի ամառվա վերջ․ Զելենսկի
Կարևոր
Գագաիկ Ծառուկյանը ուղերձ է հղել բանտից
Ծառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին
Շոգը սասանում է Ալպերը․ Մոնբլանի զանգվածում սպասվում է ռեկորդային՝ 450 քարաթափում
Հերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք. Makaryannews
«Ստորագրություններով» խորհրդավոր նետեր. Թուրքիայի տարածքում գտել են 9000 տարվա հնության 11 եզակի նետասլաք
Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա զոհ և 4 վիրավոր

Լրացուցիչ նորություններ

...

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը