Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ստեփանավանի թատրոնի վերականգնումը կնպաստի համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամիսներ առաջ թարգմանիչ, բանաստեղծ, կինոդերասան Գագիկ Շիրմազանը բավականին ծավալուն անդրադարձ էր կատարել Ստեփանավանի թատերական կյանքի ժամանակագրությանը՝ սկսելով այն 1883 թ.-ից և ավարտելով 1988 թ.-ով, երբ ավերիչ երկրաշարժի ժամանակ ավերվում է նաև Ստեփանավանի մշակույթի պալատի շենքը, որտեղ ներկայացումներով հանդես էր գալիս թատրոնը: Նա մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչ թատերական ներկայացումներ են բեմադրվել, որ դերասաններն ու դերասանուհիներն են հյուրընկալվել քաղաքի թատրոնում: Ներկայում պետության և Ստեփանավան համայնքի ներդրումների շնորհիվ հիմնովին վերանորոգվում է մշակույթի պալատը: Պարոն Շիրմազանն էլ իր հոդվածը հետևյալ կերպ էր ավարտել. «...մշակույթի պալատը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա վերջին, ինչին սրտատրոփ սպասում են բոլոր ստեփանավանցիները՝ միմյանց հարցնելով. «Կարող ա՞ թատրոնն էլ վերականգնեն»»: Հենց սա էլ առիթ դարձավ նրա հետ մեր զրույցի: Ստեփանավանում թատրոնի առկայության անհրաժեշտության մասին խոսելիս զուգահեռներ ենք տանում Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի հետ: Շիրմազանն ասում է՝ այսօրվա պայմաններում սխալ կլինի մտածել, որ պետական թատրոնը կարող է սպասարկել ամբողջ մարզի բնակչությանը, բավարարել նրա մշակութային պահանջներն ու հետաքրքրությունները: «Երբ տարբեր առիթներով հրավիրվել եմ Վանաձորի թատրոն՝ ներկա գտնվելու ներկայացումների, տեսել եմ, որ թատրոն է այցելում Վանաձորի հասարակությունը: Այո, նույն թատրոնը կարող է հյուրախաղերի գալ Ստեփանավան, բայց հյուրախաղերը հաճախակի չեն կարող լինել, տարաբնույթ խնդիրներ կան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է նա: Վերհիշելով Ստեփանավանի թատրոնի անցած ճանապարհը՝ նշում է՝ երբ դրա կարգավիճակը պետականից փոխվեց ժողովրդականի, շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ: «Որոշակի դերասանական տաղանդով օժտված մարդիկ, որոնք աշխատում էին տարբեր ձեռնարկություններում, մասնակցում էին ժողովրդական թատրոնի ներկայացումներին: Ներգրավվածությունն ավելի էր լայնանում: Բավականին լավ ավանդույթներ էին ձևավորվել: Օրինակ՝ երբ դեռ երեխա էի, լավ եմ հիշում, որ թատրոնում ցանկացած նոր ներկայացման մեր ընտանիքը պետք է ներկա գտնվեր: Ներկայացումներն առիթ էին նաև, որ քաղաքի մտավորականության ներկայացուցիչները շփվեին իրար հետ: Եթե այն ժամանակ խոսք լիներ թատրոնի մասին և զրուցակիցդ չկարողանար քեզ հետ զրուցել այդ թեմայի շուրջ, բոլորը զարմանում էին՝ դու այս քաղաքից չե՞ս, թատրոնում չե՞ս եղել: Եվ մարդիկ փորձում էին այդ մակարդակը պահել: Մթնոլորտը լրիվ այլ էր, հիմա դա չկա: Ատեփանավանի մշակույթի պալատը, դրա պտտվող բեմը միշտ է գրավել ստեղծագործողներին: Տեխնիկական այդպիսի հնարավորություններով շատ քչերը կարող էին պարծենալ: Դեռևս խորհրդային վերջին տարիներին Հրաչյա Ղափլանյանը Դրամատիկական թատրոնը մշտապես հյուրախաղերի էր բերում Ստեփանավանի մշակույթի պալատ: Նրանք նաև վարպետաց դասեր էին կազմակերպում այստեղ գործունեություն ծավալող դերասանների համար»,-հավելում է մեր զրուցակիցը: Շիրմազանն իր համար նպատակ է սահմանել՝ Ստեփանավանի թատրոնը պետք է վերականգնել: Նա արդեն իսկ զրույցներ է ունեցել թատերական տարբեր գործիչների հետ, նրանցից ոգևորության և աջակցության խոսքեր լսել, այժմ ցանկանում է կոնկրետացնել այդ շփումները և հասկանալ, թե տեխնիկական ու ստեղծագործական կազմի առումով ինչ քայլերի հերթականությամբ պետք է առաջ շարժվել: «Կապերի հաստատում, նախնական համաձայնություններ՝ մասնակցության, օգնելու, կազմակերպելու: Առաջին քայլերը սկսել եմ, սա իմ կյանքի նպատակն է: Կարևոր է նաև, որ մշակույթի պալատում ավարտվեն վերանորոգման աշխատանքները»,-ասում է նա: Ընդգծում է՝ այսօր նպատակը թատերախումբ ստեղծելն է, որը հեռանկարում կունենա քաղաքային թատրոն դառնալը: «Սկզբում քասթինգ կիրականացնենք, փոքրիկ թատերախումբ կձևավորենք և կսկսենք մեր ներկայացումները: Այսօր կա այն պրակտիկան, որ տարբեր թատրոններից դերասանների և ռեժիսորների են հրավիրում այլ թատրոններ, սա ևս կարող ենք մեծապես կիրառել: Չպետք է պատնեշներ դնենք մեր և մյուս ստեղծագործական կոլեկտիվների միջև: Հակառակը՝ կարծում եմ, որ Աբել յանի անվան պետական թատրոնը կարևոր դերակատարում կունենա, օրինակ՝ նույն վարպետաց դասեր անցկացնելու առումով: Մշակույթի տանն այսօր էլ գործում է թատերական խմբակ դպրոցահասակ երեխաների համար: Կան նաև ասմունքի, ձեռագործ աշխատանքների խմբակներ, ինչպես նաև պարի համույթ: Այսօր քաղաքում հետաքրքիր ուսումնական հաստատություններ ունենք: Դպրոցները մի կողմ դրած՝ գործում են Գյուղատնտեսական պետական քոլեջը, Ճգնաժամային կառավարման ակադեմիայի մասնաճյուղը: Այսինքն՝ կան ուսանողներ, որոնց ևս պետք է ներգրավել ստեղծագործական մթնոլորտի մեջ: Գուցե շատերն իրենց մեջ բացահայտեն սերը դեպի թատրոնն ու բեմը: Հեռախոս, ինտերնետ, ամեն ինչի գոյությունը հասկանալի է, բայց կենդանի շփումն անփոխարինելի է: Իհարկե, ներկայացումները ևս պետք է հետաքրքիր լինեն: Դրանցում հանդիսատեսն ինքն իրեն, իր հարևանին ու բարեկամին պետք է տեսնի, իրադարձությունները ու կերպարները պետք է մեր կյանքից վերցված լինեն»: Ստեփանավանում թատրոնի գործարկումն ուղղված է քաղաքում մշակութային մթնոլորտի վերականգնմանը: «Այդ մթնոլորտը հատուկ է եղել Ստեփանավանին: Սա արդյունաբերական քաղաք չէ, այն ավելի շատ հանգստի, զբոսաշրջության, մշակութային կենտրոն է եղել: Օրերս Ստեփանավանում նշվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի հայտարարած ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը: Մշակույթի պալատը բավականին գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել: Թումանյանական մոտիվներով շատ հետաքրքիր ներկայացում էր բեմադրված տարբեր հերոսներով: Բոլորն էին նշում, որ «կարոտ» են նման միջոցառումների: Ունենք մշակույթի և ժամանցի կենտրոն, որը ստեղծված է Ստեփան Շահումյանի թանգարանի հիման վրա: Այն դարձել է Ստեփանավանի այցեքարտն իր փոքր բեմով ու փոքր դահլիճով: Օրերս Երևանի կամերային երգչախումբը ելույթ ունեցավ այդտեղ: Նրանց ելույթը նվիրված էր Կոմիտասի 155-ամյակին: Այն հրաշալի ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից»,-ասում է մեր զրուցակիցը: Մշակույթի տարածման կարիք ունենք հատկապես մարզերում, քանի որ երբեմն տպավորություն է, թե ամեն ինչ կենտրոնացված է մայրաքաղաքում, իսկ մարզերի պարագայում՝ մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում: «Շատ բան կախված է ոլորտի պատասխանատուների վերաբերմունքից: Իմ այս նախաձեռնությունը ողջունել է նաև Ստեփանավան համայնքի ղեկավարը՝ Արմեն Գրիգորյանը: Առանց իր պատրաստակամության և աջակցության նման նախաձեռնություն կյանքի կոչելը բարդ կլինի»,- եզրափակում է Գագիկ Շիրմազանը, որն այժմ Ստեփանավան համայնքի ղեկավարի խորհրդականն է:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ
Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով
ՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին
Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո
«Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ)
Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ
ԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակում
Վենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետ
Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայից
Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում
Փաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքը
Վոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրեր
Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. Թրամփ
Պոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմություն
Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
Իշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»
Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար
Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին
Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է
The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով

Լրացուցիչ նորություններ

...

Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է

«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը

«Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը

«Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ

«Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել

«Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն

«Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու

«Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է

«Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև

«Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը

Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔԿ․ Հարություն Մանուչարյանի լցակայաններն են փակել

«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել

«Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են

«Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան

«Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը

«Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի

«Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը

«Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից

«Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում

«Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական