Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ունենք շատ քիչ ժամանակ Հայաստանը կործանումից փրկելու համար․ Վարուժան Գեղամյան


Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
 

«ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրանքով ստորագրված բոլոր թղթերն առանց բացառության ուղղված են Ադրբեջանի և Թուրքիայի շահերի ու պահանջների բավարարմանը:

Կարելի է իհարկե լսել նիկոլական քարոզչությունը, որը մեզ բոլորիս 7 տարի է ստում է ու «հաղթումենք» է անում, սակայն եթե դա մի կողմ դնենք, ապա պատկերը շատ հստակ է: Բավական է ասել, որ եթե սա լիներ իրոք փոխշահավետ գործարք, ապա կհայտարարվեր, օրինակ, որ Ադրբեջանն ու Թուրքիան հանում են Հայաստանի վրա դրված բլոկադան, ազատում են ՀՀ գրաված տարածքները, վերադարձնում են գերիներին և էլի բազմաթիվ հարցեր: Սակայն նման բան չկա: Չի էլ լինելու:

Այդ դեպքում ինչի համար էր երեկվա մեծ շոուն:

Պատասխանը շատ պարզ է:

Եթե նայեք, ապա կտեսնեք, որ միակ բանը, որի որոշ մեխանիզմներ նկարագրված են քիչ թե շատ հստակ, դա «միջանցքն» է: Մնացածը` սիրուն ու ոչինչ չպարտադրող խոսքեր էին` կենացներ: Այս ամենը նրա համար էր, որ Հայաստանին պարտադրված, ՀՀ դե-ֆակտո իշխանության համաձայնած ու Սյունիքի փաստացի սողացող նվաճում ենթադրող «Զանգեզուրի միջանցքը» դառնա իրականության, բայց մի քիչ ավելի նուրբ ու ոչ այդքան վախենալու տեսքով, բայց էությամբ` նույնը: Սկզբից ամերիկյան, հետո արդեն ուղիղ թուրքական միջնորդությամբ աշխատող ճանապարհը դառնալու է Մեղրին ու ողջ Սյունիքը վերցնելու ամենահարմար միջոցը:

Հիմա սկսվելու է Հայաստանը մի քանի երկրների բախման կետի վերածելու ավելի մեծ փուլը: Այսուհետ մենք կորցնում ենք այս հարցում նաև Իրանի անվերապահ աջակցությունը և ուժեղացնում Թուրքիայի դիրքերը: Հայաստանում շուտով շատ տեսանելի կլինի Թուրքիայի ազդեցությունը նաև ամենօրյա կյանքում: Կարծում եմ` այն տեսքով, որ ոչ մեկիդ դուր չի գա:

Էս ամենից շահում է նաև ևս մեկ կողմ. Հայաստանը ղեկավարող խմբավորումը: Շատ սիրուն փաթեթավորմամբ հերթական զիջումը կապահովի զանգվածային անտարբերության կամ նույնիսկ աջակցության որոշակի տոկոս ու կերաշխավորի հաղթանակ ընտրություններում:

Երեք օրից կհրապարակվի նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների նախաստորագրված տեքստը: Կարծում եմ` հատուկ չեն միաժամանակ հրապարակում, որ հանրային բողոքը ավելի քիչ լինի: Առանձնապես գաղտնի բան չկա` «անկլավներ» և նոր զիջումներ:

Այս իրավիճակում միակ հարցը, որ ես ունեմ, ուղղված է Հայաստանի իրական վերնախավերին` ազգային դաշտի քաղգործիչներից մինչև բլոգերներ:

Դուք ու մենք ունենք շատ քիչ ժամանակ Հայաստան պետությունը շատ գեղեցիկ փաթեթավորված կործանումից փրկելու համար:

Ի՞նչ ենք անելու: Որո՞նք են քաղաքական քայլերը:

Ու խնդրում եմ, որ վերլուծություններ չանեք: Վերլուծաբան չեք, գործիչ եք: Վերլուծություն ես ու գործընկերներս կարողանում ենք անել, շատ դեպքերում` ավելի լավ»:

Լրահոս

Փորձելու են մեզ ապագայի փոխարեն տանել անցյալ. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
ՀՀ-ն վտանգավոր տնտեսական կախվածություն ունի ՌԴ-ից. մեր ապրանքները ոչ մեկին հետաքրքիր չեն (տեսանյութ)
Սերժ Սարգսյանը` ՀՀԿ համագումարին.ԱՄՆ-ն առաջարկել է 48-ժամյա հրադադար․ Իրանը մերժել է (տեսանյութ)
Փաշինյանի և երիտասարդի միջադեպը ատելության խոսքի արդյունք է. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
Բարձրագույն կրթության մասին օրենքը հակասահմանադրական է, և մենք դիմել ենք ՍԴ. Ատոմ Մխիթարյան
Ինչու ՔՊ-ն փոփոխությունների չգնաց դեմքերի առումով. հարց` Հասմիկ Հակոբյանին
Չեմ մեկնաբանի Սերժ Սարգսյանի պես մերժված անձնավորությանը. Ալեն Սիմոնյան
ՈՒՂԻՂ․ Գևորգ Պապոյանի ճեպազրույցը
Մի´ նույնականացրեք. Կտրիճ Ներսիսյանը Եկեղեցին չէ. Ալեն Սիմոնյան
«Սպայկան»՝ ընտրության առաջ. Ովքե՞ր կղեկավարեն ՔՊ նախընտրական շտաբները
ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը
2 օրում առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխային տարան կալանքի. Անուշ Պողոսյան
Sky․ Լոնդոնի քաղաքապետի անվտանգության աշխատակիցը զենքով լի պայուսակ է թողել փողոցում
Հանրապետականը խնդիր չունի իշխանության գալու կամ աթոռներ զբաղեցնելու. Աննա Մկրտչյան
ՈՒՂԻՂ․ Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը
Աջակցելու ենք բոլոր ընդդիմադիրներին. Սերժ Սարգսյան
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ հյուսիս
ՈՒՂԻՂ․ Մեկնարկել է ՀՀԿ համագումարը
ՈՒՂԻՂ․ ՔՊ-ն արտահերթ համաժողով է անում. ովքե՞ր կլինեն նախընտրական ցուցակում
Լույսը վառի´ր. Տղամարդու խոսք

Լրացուցիչ նորություններ

...

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան