Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սամվել Կարապետյան. մեկենասից՝ «երրորդ ուժի» առաջնորդ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Հայաստանում ստեղծվել է տարօրինակ իրավիճակ. գործող իշխանության վարկանիշի կայուն անկումը (նվազել է մինչև 13%) չի հանգեցնում ընդդիմության վարկանիշի բարձրացման։ Հետևաբար, Փաշինյանը իր համար վտանգավոր հակառակորդ է փնտրում այլ ուժերի մեջ, որոնք ունակ են ներշնչել հայ հասարակության վստահությունը, որը հիասթափված է թե՛ «թավշյաներից», թե՛ «նախկիններից»։

Փաշինյանն իր համար այդպիսի վտանգավոր ուժերից մեկը համարում է Հայ առաքելական եկեղեցին, որն, ըստ էության, ապաքաղաքական սոցիալական ինստիտուտ է: Սադրանքների օգնությամբ Փաշինյանին հաջողվեց հոգևորականությանը ներքաշել բանավեճի մեջ, իսկ հիմա՝ գրեթե բաց բախման, որում, ինչպես հույս ունի վարչապետը, Եկեղեցին կզիջի և իրեն առիթ կտա այն ոչնչացնելու համար՝ այնտեղ ամեն ինչ փոխելով իր «թավշյա-հեղափոխական» ճաշակին համապատասխան։

Փաշինյանի մտավախություններից մեկ այլ ուժ են Հայաստանի ազդեցիկ և ժողովրդականություն վայելող անձինք՝ խոշոր գործարարներ, բարեգործներ և հասարակական գործիչներ։ Գաղտնիք չէ, որ նրանց հիմնադրամները հաճախ ավելի շատ բան են անում երկրի բարեկարգման ու քաղաքացիների կյանքի որակի բարելավման համար, քան պետությունը։ Այդ գործիչները քաղաքական չեն դիտարկվում, քանի որ իրենց նախագծերի մասշտաբները պահանջում են համագործակցություն պետական մարմինների հետ։Նրանք նախընտրել են ներդրումներ անել երկրի ապագայում։ Սակայն Փաշինյանի համար ակնհայտ է, որ նման գործիչների ժողովրդականությունը թույլ կտա նրանց արագորեն բարձր վարկանիշներ ձեռք բերել, եթե որոշեն մտնել քաղաքականություն:

Այն փաստը, որ Փաշինյանը ձերբակալել է այդ շերտի ամենաակնառու ներկայացուցչին՝ Սամվել Կարապետյանին, ենթադրում է, որ նա որոշել է բավականին լուրջ վերաբերվել այս հարցին։Սամվել Կարապետյանը՝ աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկը, հանրապետությունում լայնորեն հայտնի է որպես գործարար և բարերար:

Նրա «Տաշիր» հիմնադրամի կողմից իրականացված նախագծերից են հայկական ճարտարապետության հուշարձանների վերականգնումն ու պահպանումը, հասարակական նշանակության կազմակերպությունների շենքերի հիմնանորոգումը, ինչպիսիք են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կամ Կաթողիկոսի նստավայրը Մայր Աթոռում, նաև չունևոր ընտանիքներին բնակարանով ապահովումը, աշխարհի լավագույն բուհերում հայ ուսանողների համար կրթական ծրագրերի ստեղծումը, հասարակական բժշկական հաստատությունների բացումը, հանրային նշանակության բազմաթիվ կառույցների ու շինությունների կառուցումը և այլն:

2015 թվականին իրականացված Հյուսիսային պողոտայի վերակառուցումն ու բարեկարգումը, որը դարձել էր երևանցիների հպարտությունը, նույնպես «Տաշիրի» աշխատանքն է։ Ցանկը չափազանց երկար է՝ դրանց թեկուզ մի փոքր մասին մեկ հրապարակման մեջ նույնիսկ թռուցիկ անդրադառնալու համար:Եվ այս ամենից հետո Փաշինյանը ձերբակալում, ապա և կալանավորում է Կարապետյանին՝ նույնիսկ չմտածելով փոքր-ինչ համոզիչ պատրվակ:Իշխանությունների այս հնարքի՝ Կարապետյանի կալանավորման հետևանքն այն էր, որ «Տաշիրի» ղեկավարը հայտարարեց Հայաստանում նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։

Վերջին տեղեկությունների համաձայն, Սամվել Կարապետյանն անձամբ կգլխավորի այս քաղաքական ուժը, ինչը ենթադրել է տալիս, որ դա կլինի հենց այն «երրորդ ուժը», որին հայկական քաղաքական դաշտը վաղուց է սպասում։

Իր հայտարարություններում Կարապետյանը բազմիցս ընդգծել է, որ իր քաղաքական ուժի ակտիվը պետք է լինեն պրոֆեսիոնալ մարդիկ, ինչն ինքնին նորություն է հայկական քաղաքականության համար, որտեղ ընդունված է պաշտոններ բաժանել «քավորսանիկական» սկզբունքով՝ անկախ նրանց կարողություններից և մասնագիտություններից: Այսպիսով, Կարապետյանը քաղաքականությանը մոտենում է որպես բիզնեսի (չմոռանանք՝ նա համաշխարհային մակարդակի գործարար է): Հնարավոր է, որ այս մոտեցումը նույն «մեր ձևովն» է, որը հայտարարել է Կարապետյանի թիմը և այնքան վախեցրել «թավշյաներին», որ նրանք շտապել են պաշտպանության համար առաջ քաշել իրենց ջղաջրգիռ «ձև չունեքը»։

Հազիվ թե երկար ժամանակ պահանջվի, որ ապացուցվի՝ գործող իշխանությունը սխալվում է, և Կարապետյանն ու նրա թիմը բավականաչափ «ձևեր» ունեն։

Ամեն դեպքում, Փաշինյանի համար ավելի դժվար կլինի կանգնեցնել նոր քաղաքական շարժումը, քան վիրավորել և բանտարկել քահանաներին։

Լրահոս

Արտակարգ իրավիճակ Սևանում, Ի՞նչ է կատարվել
Արտակարգ դեպք Երևանում. Ի՞նչ է հայտնի
Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազեր
Ինքնաթիռը խափանվել է օդում․ 23-ամյա կին օդաչուն ինքնաթիռն իջեցրել է ծովում՝ Ֆլորիդայի լողափի մոտ, և մնացել անվնաս
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ
Մահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը
Լուսնի խավարում՝ օգոստոսի 28-ին. ում կբերի այն սեր, և ում կստիպի կարևոր ընտրություն կատարել
Արմավիրում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները. կա զոհ և վիրավորներ
Ռուսական ԱԹՍ-ը երկու անգամ հարվածել է Լոզովայա–Խարկով գնացքին
Իրանի ԱԳ նախարար․ Վաշինգտոնը հուսահատության մեջ է և կրկին գործարկում է հին սցենարը
Ալիևը հայտարարություն է արել
Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա
Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան
Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում
Բռնցքամարտիկին գտել են մահացած. Մանրամասներ
Կարևոր
Մեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը. Անդրանիկ Թևանյան
Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ. 24news
Շտապ
ՊՆ-ն հաստատեց. Ո՞վ է մահացած զինծառայողը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև 2027-ի ամառվա վերջ․ Զելենսկի
Կարևոր
Գագաիկ Ծառուկյանը ուղերձ է հղել բանտից

Լրացուցիչ նորություններ

...

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը