Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի տեղակալը չի ընդունում Փաշինյանի թեզը. Արցախից չի հրաժարվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Իշխանությունները հրաժարվում են Արցախից` այն ճանաչելով Ադրբեջանի մաս, սակայն նրանց հավատարիմներից մեկն այդպես էլ Փաշինյանի թեզը չի ընդունում։


«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանի ֆեյսբուքյան էջի նկարը կարծես թե վրիպել է «էլիտայի» աչքից։


Հովսեփյանի ֆեյսբուքյան պրոֆիլի նկարը 2020 թվականի նոյեմբերի 1-ից «Recognize me? Recognize Artsakh (ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը)» մակագրմամբ նկար է, որի վրա գրված է նաեւ «I am Artsakh (Ես Արցախն եմ)» գրությունը։ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Արթուր Հովսեփյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում բաժնի պետ լինելուց հետո, քայլում է այնտեղ, որտեղով անցնում է Արայիկ Հարությունյանը: Սկզբում ԿԳՄՍ նախարարի խորհրդականն էր, հետո՝ գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար, ապա՝ 2021 թվականից, երբ Հարությունյանը նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հովսեփյանը նշանակվեց աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ Արթուր Հովսեփյանը հայտարարագրել է 1 ավտոկայանատեղի եւ 1 բնակարան բազմաբնակարան շենքում, որոնք գտնվում են Արաբկիր վարչական շրջանում։Հովսեփյանը հայտարարագրել է մեկ մեքենա՝ Nissan մակնիշի ավտոմեքենա 2014 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2017 թվականին։


Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 3 մլն 100 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցը՝ 800 հազար դրամ։Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 33 մլն 532 հազար դրամ, որից 15 մլն 964 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Եկամուտներից 128 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Պետական կառավարման ակադեմիայից, 4 մլն 680 հազար դրամը վարձակալության դիմաց ստացած վարձավճար է, իսկ 2 մլն 279 հազար դրամն այլ եկամուտ է ՀՀ ֆինանսների նախարարությունից։Արթուր Հովսեփյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն 563 հազար դրամ, որից 22 մլն 49 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։Վարկի մարմանն ուղղված վճարները կազմել են 3 մլն 808 հազար դրամ։Արթուր Հովսեփյանի կինը՝ Աննա Ստեփանյանը, «Սիներջի ինթերնեյշնլ սիսթըմզ» ընկերության հայկական մասնաճյուղի տնօրենն է։Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված չարաշահումների բացահայտման սկանդալից հետո «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ» ընկերության աշխատակիցներ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գեւորգյանը եւ աշխատակցուհի Լիլի Մկրյանը ձերբակալվեցին, ապա հանցանքի խոստովանությամբ ազատ արձակվեցին։Հովսեփյանի տիկին Աննա Ստեփանյանը հայտարարագրել է եւս 2 բնակարան Երեւանում, որից մեկը բազմաբնակարան շենքում է, իսկ անհատական բնակելի տունը՝ Երեւանի Կենտրոնում։Հովսեփյանի կնոջ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար 517 եվրո, 1 մլն 762 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 700 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 34 մլն 383 հազար դրամ, որից 28 մլն 383 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է «Սիներջի ինթերնեյշնլ սիսթըմզ» ընկերությունից, իսկ 6 մլն դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացած եկամտահարկի վերադարձ է։Աննա Ստեփանյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 52 մլն 127 հազար դրամ, որից 47 մլն 224 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 9 մլն 285 հազար դրամ»։

Լրահոս

Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը
Արտակարգ իրավիճակ Սևանում, Ի՞նչ է կատարվել
Արտակարգ դեպք Երևանում. Ի՞նչ է հայտնի
Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազեր
Ինքնաթիռը խափանվել է օդում․ 23-ամյա կին օդաչուն ինքնաթիռն իջեցրել է ծովում՝ Ֆլորիդայի լողափի մոտ, և մնացել անվնաս
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ
Մահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը
Լուսնի խավարում՝ օգոստոսի 28-ին. ում կբերի այն սեր, և ում կստիպի կարևոր ընտրություն կատարել
Արմավիրում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները. կա զոհ և վիրավորներ
Ռուսական ԱԹՍ-ը երկու անգամ հարվածել է Լոզովայա–Խարկով գնացքին
Իրանի ԱԳ նախարար․ Վաշինգտոնը հուսահատության մեջ է և կրկին գործարկում է հին սցենարը
Ալիևը հայտարարություն է արել
Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա
Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան
Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում
Բռնցքամարտիկին գտել են մահացած. Մանրամասներ
Կարևոր
Մեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը. Անդրանիկ Թևանյան
Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ. 24news
Շտապ
ՊՆ-ն հաստատեց. Ո՞վ է մահացած զինծառայողը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև 2027-ի ամառվա վերջ․ Զելենսկի

Լրացուցիչ նորություններ

...

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը