Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քաղաքական աստառով գործողություններ, որոնք բացասաբար են ազդելու Հայաստանի վրա. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության խլման փաշինյանական ծրագիրը հանդիպեց Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը, որը, սակայն, իշխանությունները, կարծես, չեն շտապում կատարել: «Փաստը» փորձել է ստանալ տարբեր փորձագետների գնահատականները ստեղծված վիճակին:

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը գտնում է, որ ՀԷՑ-ի հետ կապված իշխանությունների կազմակերպած գործընթացն ամբողջությամբ կատարվել է հակաիրավական, անօրինական ճանապարհով ու քաղաքական դրդապատճառներով։ Նա կանխատեսում է, որ թեպետ արբիտրաժի որոշումը Հայաստանի կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման, այդուամենայնիվ, իշխանությունները «ոչ թե ուղղակի չեն կատարելու, այլ արհեստական խոչընդոտ են ստեղծելու»։«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է. «Ամբողջ աշխարհում գիտեն, որ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը և ՀԷՑ-ի հետ կապված այս ողջ պատմությունը կրում է քաղաքական բնույթ»: Նրա դիտարկմամ, իշխանությունները փորձում են պետականացնել ՀԷՑ-ը՝ փորձելով հանրությանը համոզել, թե սա արդարադատության ու արդյունավետ կառավարման անհրաժեշտ քայլ է։ Սակայն իրականությունը, Պիպոյանի խոսքով, բոլորովին այլ է։ «Այո, էներգետիկ համակարգում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, նույնիսկ նախորդ տնօրինությունը չի առարկել դրանց մասին, բայց ՀԷՑ-ից բացի մենք ունենք նաև ԲԷՑ, որը պետական է։ Եվ համեմատելով երկու հիմնարկներում եղած խնդիրները, պարզվում է, որ ՀԷՑ-ը ֆանտաստիկ հիմնարկ է»։ Պետությունը, ըստ նրա, ձախողելով մեկ կառույցի կառավարումը, այժմ ձգտում է տնօրինել մի համակարգ, որի կառավարումը մասնավոր հատվածի ձեռքում ավելի արդյունավետ է եղել։

«Պետության կառավարման արդյունքում ԲԷՑ-ում ավելի վատ վիճակ է, քան ՀԷՑ-ում։ Ժողովրդական խոսք կա՝ ունքն ուղղելու փոխարեն աչքն են հանում։ Ոչ ոք չի առարկում, որ ունքն ուղղելու կարիք ունի, բայց պետք է այնպես ուղղվի, որ աչքը չհանվի, իսկ իրենք աչք հանող են»,-ասում է Պիպոյանը՝ հավելելով, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում՝ թե՛ Եկեղեցու, թե՛ բարերարների, թե՛ քաղաքական ընդդիմախոսների դեմ, ունի մեկ նպատակ՝ վախի մթնոլորտի ձևավորում։ Խստորեն քննադատելով միջազգային իրավական որոշումների նկատմամբ ցուցաբերած անպատասխանատու վերաբերմունքը՝ մասնավորապես՝ ՀԷՑ-ի վերաբերյալ եվրոպական արբիտրաժի որոշման չկատարումը՝ Պիպոյանը մատնանշում է Հայաստանի արտաքին հեղինակության խիստ անկումը. «Գործող իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը չեն կատարում եվրոպական արբիտրաժային դատարանի որոշումները, բայց ամբողջ ուժով ցանկանում են գնալ դեպի Եվրոպա և համեմատվել նրանց հետ։ Գործող իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները 90 % դեպքերում իրար հետ չեն համընկնում, եթե ոչ՝ 99 %»։

Անդրադառնալով տնտեսական հետևանքներին՝ նա ընդգծեց, որ Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող այս արշավը բացասաբար է ազդելու ներդրումային միջավայրի վրա։Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասում է՝ եթե կառավարությունը չկատարի այս որոշումը, առնվազն երեք հետևանք է լինելու Հայաստանի համար. «Առաջին՝ հարյուրավոր միլիոն դոլարների հասնող տույժեր են լինելու։ Երկրորդ՝ հնարավոր է, որ սառեցվեն Հայաստանի Հանրապետության՝ արտերկրում գտնվող ակտիվները։ Երրորդ՝ սա հանգեցնելու է Հայաստանի ներդրումային վիճակի վատթարացմանը և Հայաստանի քաղաքական «իզգոյացմանը»։ Ժամանակ շահելը ոչինչ չի տալու Փաշինյանին։ Ժամանակ կարող է շահել, բայց դա երկրի քաղաքական իմիջի և ներդրումային գրավչության հաշվին է լինելու։ Միևնույնն է, արբիտրաժն իր որոշումից չի հրաժարվելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը պրոցեսը սկսել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի խախտումով։ Սա շատ ակնհայտ է։ Բացի այդ, գոյություն ունի Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների պաշտպանության պայմանագիր, որը միջպետական պայմանագիր և միջազգային պարտավորություն է։ Սա ևս խախտել են»:

Քաղաքագետ Թևան Պողոսյանն էլ նշում է, որ արբիտրաժի գործողությունները շատ կանխատեսելի էին.«Եթե հանկարծ այլ որոշում կայացնեին, ուրեմն պատկերացրեք, թե որքան է աշխարհում իրավիճակը վատացել։ Աշխարհում շատ դատավորներ աշխատում են անբիծ պահել իրենց անունը՝ առաջնորդվելով հենց այդ սկզբունքով՝ քաղաքական գործիչները գալու և գնալու են, իսկ իմ անունը պետք է մնա։ Մարդկանց թվում է, թե այնտեղ էլ նստած՝ օրվա իշխանությունների հրահանգներին են սպասո՞ւմ, ինչպես այստեղ» ։«2020 թվականի սեպտեմբերի 27-ից այս կողմ այս իշխող ուժի կողմից պետականության մասին մտահոգություն եղե՞լ է։ Ոչ։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք հիմա զարմանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

Պարզապես մաղթում եմ, որ Սամվել Կարապետյանը շատ արագ ազատվի բոլոր այս անարդար երևույթներից, և արդարությունը վերականգնվի։ Հետո կարող են երկխոսել ՀԷՑ-ի հետ և փորձել հասկանալ՝ կա՞ նրա կողմից պարտականությունների չկատարման խնդիր և այլն, ինչպես իրենք են հիմա նշում։ Բայց եթե խորացնելու են այն վիճակը, որը հիմա կա, ի՞նչ ասեմ, թող շարունակեն։ Բայց վնասը ոչ թե Սամվել Կարապետյանին են հասցնելու, այլ իրենք իրենց և ամենակարևորը՝ հայ ազգին»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։

Լրահոս

Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը
Արտակարգ իրավիճակ Սևանում, Ի՞նչ է կատարվել
Արտակարգ դեպք Երևանում. Ի՞նչ է հայտնի
Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազեր
Ինքնաթիռը խափանվել է օդում․ 23-ամյա կին օդաչուն ինքնաթիռն իջեցրել է ծովում՝ Ֆլորիդայի լողափի մոտ, և մնացել անվնաս
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ
Մահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը
Լուսնի խավարում՝ օգոստոսի 28-ին. ում կբերի այն սեր, և ում կստիպի կարևոր ընտրություն կատարել
Արմավիրում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները. կա զոհ և վիրավորներ
Ռուսական ԱԹՍ-ը երկու անգամ հարվածել է Լոզովայա–Խարկով գնացքին
Իրանի ԱԳ նախարար․ Վաշինգտոնը հուսահատության մեջ է և կրկին գործարկում է հին սցենարը
Ալիևը հայտարարություն է արել
Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա
Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան
Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում
Բռնցքամարտիկին գտել են մահացած. Մանրամասներ
Կարևոր
Մեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը. Անդրանիկ Թևանյան
Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ. 24news
Շտապ
ՊՆ-ն հաստատեց. Ո՞վ է մահացած զինծառայողը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև 2027-ի ամառվա վերջ․ Զելենսկի

Լրացուցիչ նորություններ

...

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը