Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ատելության խոսքը երբեք չի կարող լինել կառուցողական. այն հաճախ ծառայում է պառակտելու նպատակին․ Տեր Արիստակես


Ցավալի իրողություն է, որ վերջին տարիներին մեր հասարակության մեջ, հատկապես սոցիալական ցանցերում, ատելության խոսքը՝ վիրավորանքը, զրպարտությունն ու հայհոյանքը դարձել են հանրային խոսույթի անբաժան մաս, այս մասին հայտարարել է Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի վանահայր Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը։


«Գուցե դա պայմանավորված է նրանով, որ ազատ խոսքի ընկալումն աղավաղվել է, կամ որ ինքներս պատասխանատվությամբ չենք վերաբերում մեր արտահայտած մտքերին։ Ատելության խոսքը երբեք չի կարող լինել կառուցողական. այն հաճախ ծառայում է պառակտելու, նվաստացնելու, հասարակական ներդաշնակությունն ու համերաշխությունը խաթարելու նպատակին։ Ցավոք, այդպիսի խոսք լսվում է ոչ միայն պարզ քաղաքացիների շրջանից, այլև բարձր հարթակներից, ինչն առավել ծանր հետևանքներ է թողնում հանրային մտածողության վրա։ Հանրային համերաշխության կերտման ճանապարհին ատելության խոսքը քաղցկեղի նման է, որի բուժումը որքան ուշացվի, այնքան ավելի խոր և անդառնալի հետևանքներ կունենա։


Պողոս առաքյալն ասում է․ «Ձեր խոսքը թող միշտ լի լինի Տիրոջ շնորհով, ասես աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպե՛ս պետք է պատասխանեք յուրաքանչյուրին» (Կողոսացիս 4․6)։


Իրապես, խոսքը, որ Աստծուց տրված է միայն մարդուն, զորություն ունի. այն կարող է կյանքը գեղեցկացնել, երիտասարդին քաջալերել, վշտացյալին մխիթարել, ազգը միավորել, բայց խոսքը կարող է նաև բարեկամությունը խաթարել, ընտանիքներ պառակտել, մարդկանց մոլորեցնել ու հավատքը խարխլել։ Քրիստոնյաներս կոչված ենք խաղաղարար լինելու, որ նշանակում է նաև զերծ մնալ ատելություն տարածող խոսքերից, հեռու մնալ մարդկանց դատելու և պիտակավորելու գայթակղությունից։ Քրիստոնյա հասարակության մեջ համերաշխությունը պիտի հաստատվի սիրով և հատկապես պատասխանատու անձանց բարի օրինակով, քանի որ հասարակության հայացքն ուղղված է նաև պատասխանատու խոսք ունեցող անձանց։ Հոգևոր մարդու խոսքն ու միտքը պետք է օծված լինեն Տիրոջ խոսքի քաղցրությամբ, քանզի «Բարի խոսքը մեղրի խորիսխ է, իսկ նրա քաղցրությունը՝ բժշկություն հոգու» (Առակներ 16․24)։ Երբ մեր խոսքը ատելությամբ է լցված, այն ոչ միայն ուրիշին է վիրավորում, այլ նախևառաջ վնասում է մեզ։ Ջանանք, որ Տիրոջ զորակցությամբ մեր խոսքն ամրացած լինի սիրո և ճշմարտության վրա, լինի մխիթարող, ամոքող ու համերաշխություն սերմանող, քանզի միայն այդպես կկարողանանք կերտել խաղաղ և հոգեպես առողջ հասարակություն»,- նշել է Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը։

Լրահոս

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը
«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել
Տղամարդն այգում գտնվող տնակում մարիխուանա է պահել և օգտագործել
Ի՞նչ չպետք է պատրաստել Հրե ձիու տարում․ Ինչպիսի՞ն պետք է լինի ձեր ամանորյա սեղանը
Լույս չի լինելու․ հասցեներ
Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցելել է Ուկրաինա
Ավշար գյուղում բախվել են ավտոմեքենաներ. 5 քաղաքացի հոսպիտալացվել է
Երմակը մերժել է ԱՄՆ-ի 28 կետանոց ծրագիրը
Շտապ
Դիլիջանի անտառներում հրդեհաշիջմանը մասնակցում են 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ
Դիլիջանի համայնքապետարանից հրդեհների առնչությամբ հորդորում են խուճապի չմատնվել
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ (տեսանյութ)
«Խնդրում ենք խուճապի չմատնվել»․ Դիլիջանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել
Մահացել է ՔՊ–ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մայրը
Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները, հրդեհը տարածվում է միանգամից 4 օջախով․ պատգամավոր
UFC-ն թարմացրել է վարկանիշները. Արման Ծառուկյանը բարելավել է դիրքերը
Փաշինյանին հաջողվում է «բրուտոսներ», «հուդաներ» գտնել. առաջիկայում հոգեւորականներ կանցնեն նրա ճամբար․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Դոմինանտ դեր ունեք եպիսկոպոսաց դասի մեջ, Փաշինյանի՞ց եք վախենում, որ կարծիք չեք հայտնում․ հարց՝ Արտակ Սրբազանին (տեսանյութ)
Ինչ զարգացումներ են սպասվում «ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի դատավարության մասով (տեսանյութ)
Եվրախորհրդարանը Հունգարիայի վերաբերյալ բանաձև է ընդունել

Լրացուցիչ նորություններ

...

Տղամարդն այգում գտնվող տնակում մարիխուանա է պահել և օգտագործել

Լույս չի լինելու․ հասցեներ

Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում

Դիլիջանի անտառներում հրդեհաշիջմանը մասնակցում են 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ

Դիլիջանի համայնքապետարանից հրդեհների առնչությամբ հորդորում են խուճապի չմատնվել

Մահացել է ՔՊ–ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մայրը

Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները, հրդեհը տարածվում է միանգամից 4 օջախով․ պատգամավոր

Ծափաթաղում 3-ամյա երեխայի uպանության վարույթին միացվել է նոր վարույթ. հայրը բռնnւթյուն է գործադրել նաև երեխայի եղբոր նկատմամբ

Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել.ՌԴ-ին կհաղթեինք,եթե այն միջուկային զենք չունենար․Եվրոպա

Դուք ՔՊ-ական պատգամավորների աջակցության կարիքն ունե՞ք. հարց՝ Աբրահամ եպիսկոպոսին

Խաչիկ գյուղի պատարագից առաջ հանդիպել եմ Կաթողիկոսին.Աբրահամ եպիսկոպոս

«Գևորգ Սրբազանը ուխտադրո՞ւժ է, դուք «Նիկոլակա՞ն» հայացքներ ունեք»․ հարցեր՝ Աբրահամ Սրբազանին

«Դուք էլ ե՞ք միացել Փաշինյանի դավադրություններին». Գեւորգ Սրբազանը վախենում է խոսել

Մարդկանցից փող են շորթում, կիբերանվտագության բաժինն ինչի՞ համար է, պիտի հաղթի քաղաքացու իրավունքը

Նրա օրինակը արժեքավոր է. Ռուսաստանի վաստակավոր շինարար Աբրահամ Հովեյանը՝ Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին

Նանար անունով արջը Ծաղկաձորի ռեստորանից տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն

ՈՒՂԻՂ․ «Փողս տո՛ւր». ակցիա՝ քննչական կոմիտեի դիմաց

Աուդիոլոգիան՝ Հայաստանում (տեսանյութ)

Ժաննա Անդրեասյանը կրկին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պայթյունի հետևանքով զոհվածներին կարգավիճակ չի տրվել, նրանց ընտանիքներն էլ աջակցություն չեն ստանում․ Տիգրան Աբրահամյան