Պաշտոնական Բանգկոկը կարևորում է Կամբոջայի հետ սահմանին առաջացած և ռազմական բախումների հանգեցրած խնդրի խաղաղ կարգավորումը, այս մասին հայտնում է իսպանական EFE լրատվական գործակալությունը, որը վկայակոչում է Թաիլանդի արտաքին գործերի նախարար Մարիս Սանգյամպոնգսանի հայտարարությունը։
«Թաիլանդը հաստատում է վեճերը խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան լուծելու իր պատրաստակամությունը», - հուլիսի 26-ին հայտարարել է Մարիս Սանգյամպոնգսան։
Այդ ընթացքում երկու երկրների միջև բախումների աշխարհագրությունը շարունակում է ընդլայնվել հարավային ուղղությամբ։ Նախօրեին Թաիլանդի սահմանապահների հրամանատարությունը ռազմական դրություն է հայտարարել Կամբոջային սահմանակցող Չանթհաբուրի և Տրատ նահանգների ութ շրջաններում։
Վերջին տվյալներով՝ եռօրյա բախումների հետևանքով զոհվել է 19 թաիլանդցի (13 քաղաքացիական անձ և 6 զինվորական) և Կամբոջայի 13 քաղաքացի (8 քաղաքացիական անձ և 5 զինվորական)։Թաիլանդի և Կամբոջայի միջև զինված բախումները սկսվել են հինգշաբթի առավոտյան՝ թաիլանդական Սուրին սահմանային նահանգում գտնվող Տա Մուեն Տոմ հնագույն տաճարի մոտ, որի պատկանելությունը վիճարկվում են նշված երկրները։
Հուլիսի 25-ին Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտարարել էր, որ Թաիլանդի և Կամբոջայի իշխանությունները համաձայն են դադարեցնել կրակը սահմանին։