Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ցանկության մասին՝ վտարել Մայր Աթոռից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ու հայտարարել է. «Դա միասին կանենք։ Պատրաստ եղեք»։ Հետաքրքիր է՝ կոնկրետ ո՞ւմ հետ է նա պատրաստվում պատերազմել Եկեղեցու դեմ և ո՞ւմ է կոչ անում պատրաստ լինել։ Կան տեղեկություններ, որ արդեն մի քանի շաբաթ է՝ կառավարությունն այս նպատակով հավաքագրում է «ապստամբների» խմբեր՝ կազմված հիմնականում անհասկանալի ու հաճախակի հակասոցիալական վարքագիծ ունեցող կերպարներից։ Ակնկալվում է, որ հենց նրանք են մասնակցելու Եկեղեցու վրա հարձակմանը, և հենց նրանց է ուղղված Փաշինյանի «միասին կանենք» կոչը։ Գումարած, իհարկե, քաղաքացիական հագուստով «իրավապահներին»:


Սակայն վարչական ռեսուրսի օգտագործմամբ անգամ իշխանություննեին չի հաջողվում նման նողկալի սրբապղծության մասնակցելու ցանկություն ունեցողներ հավաքագրել։ Ավելին, մեր տեղեկություններով, շատ ուժայիններ նույնպես չեն ցանկանում ներգրավվել։ Փաշինյանի հակաքրիստոնեական «նախաձեռնությունից» խուսափում են անգամ բարձր իշխանական մակարդակներում։ Օրինակ՝ Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ իրավական գնահատական տալ հնարավոր չէ, և ինքը չի պատրաստվում միանալ։ Եվ իրոք, նման բանին միանալուց հետո այլևս երբեք չես կարողանա մաքրվել։Օրերս մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Վեհարանի վրա հարձակվելու պլանը Փաշինյանը պատրաստվում է իրականացնել Պայծառակերպության (Վարդավառի) տոնի նախօրեին՝ հենց Էջմիածնի Մայր Աթոռում՝ պատարագի ժամանակ։ Նշվում է, որ Փաշինյանը երկար ժամանակ չէր կարողանում որոշել հարձակման օրը, քանի որ նրան պետք էր համոզված լինել, որ Կաթողիկոսը ներկա կլինի եկեղեցում։ Ի վերջո, որոշել է գործել երաշխավորված կերպով՝ հենց այդ օրը պատարագի ժամանակ։ Քաղաքակիրթ աշխարհը վաղուց նման բան չի տեսել։


Փաշինյանը, որն ընդգծում է, թե անձամբ է ղեկավարում (ղեկավարելու) իր հակաեկեղեցական «շարժումը», արդեն կազմել է ամբողջական պլան, թե ինչպես է քանդելու Եկեղեցին ու վերաձևելու այն իր ճաշակին համապատասխան՝ ներառյալ նոր եկեղեցական կանոնակարգը գրելով «ժամանակակից լեզվով»։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կլինի փաշինյանական այդ կանոնակարգում՝ «նվիրենք մեզ Թուրքիա՞յին», «ընկնենք Ադրբեջանի ոտքե՞րը»։Կաթողիկոսի դեմ հարձակման մասին լուրը հնչում է ինչպես չար կատակ, սակայն իրականում զավեշտալի ոչինչ չկա։ Մեր երկրի ղեկին է մի անձ, որը հակված է էպատաժի և ոչ հավասարակշռված արարքների։ Եվ նա ղեկավարում է Հայաստանը իր պատմության ամենադժվար ժամանակամիջոցներից մեկում, երբ երկրի գոյությունն է կախված իր առաջնորդի որոշումներից։ Եվ տեսեք, թե ում ենք այս պահին թողել իշխանության ղեկին՝ մարդու, ով վիրավորում է բարձրաստիճան հոգևորականներին, արտահայտվում է ոչ պատշաճ բառապաշարով ու ծրագրում է հարձակվել Եկեղեցու ղեկավարի վրա տոնական պատարագի ժամանակ։ Դա նույն բանն է, ինչ ուղևորներով լեցուն մեքենայի ղեկին հարբած մարդուն նստեցնես:


Բայց «թավշյա» վարչապետի արարքներում միշտ կա որոշակի հաշվարկ։ Նկատենք՝ Եկեղեցու վրա հարձակումները Փաշինյանն սկսում է հենց այն պահին, երբ անհրաժեշտ է շեղել ժողովրդի ուշադրությունը ինչ-որ ցասում առաջացնող տեղեկությունից։ Իր սեռական օրգանի ցուցադրման մասին աղմկոտ գրառումը Փաշինյանի կողմից տեղի ունեցավ հենց այն պահին, երբ ԱԺ նախագահը հաղորդեց Հայաստանում 300 հազար ադրբեջանցու «վերադարձի» ծրագրի մասին։ Իսկ ներկայիս սրբապղծությունը շեղելու է ուշադրությունը ԱՄՆ-ից կասկածելի ընկերությանը Սյունիքի «միջանցքի» տարածքի վարձակալության վերաբերյալ տեղեկությունից, այսինքն՝ թուրքական էքսպանսիայի խորացման, որը մեծ բողոքի ալիք է բարձրացնում հայ հանրության մեջ։Բայց, անկախ նրանից, թե ով է իրականում Փաշինյանը, մի բան ակնհայտ է. նա չի գործում հայության շահերից։ Սակայն ժողովրդավարական երկրներում նման ապազգային քայլերն ու ապազգային գործիչները երկար չեն կարող մնալ իշխանության ղեկին։ Արժե հիշել, որ ամեն դեպքում Հայաստանը ժողովրդավարական երկիր է։

Լրահոս

Գվինեայի մայրաքաղաքում աղբավայր է փլուզվել․ 30 մարդ զոհվել է
Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը
Արտակարգ իրավիճակ Սևանում, Ի՞նչ է կատարվել
Արտակարգ դեպք Երևանում. Ի՞նչ է հայտնի
Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազեր
Ինքնաթիռը խափանվել է օդում․ 23-ամյա կին օդաչուն ինքնաթիռն իջեցրել է ծովում՝ Ֆլորիդայի լողափի մոտ, և մնացել անվնաս
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ
Մահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը
Լուսնի խավարում՝ օգոստոսի 28-ին. ում կբերի այն սեր, և ում կստիպի կարևոր ընտրություն կատարել
Արմավիրում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները. կա զոհ և վիրավորներ
Ռուսական ԱԹՍ-ը երկու անգամ հարվածել է Լոզովայա–Խարկով գնացքին
Իրանի ԱԳ նախարար․ Վաշինգտոնը հուսահատության մեջ է և կրկին գործարկում է հին սցենարը
Ալիևը հայտարարություն է արել
Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա
Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան
Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում
Բռնցքամարտիկին գտել են մահացած. Մանրամասներ
Կարևոր
Մեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը. Անդրանիկ Թևանյան
Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ. 24news
Շտապ
ՊՆ-ն հաստատեց. Ո՞վ է մահացած զինծառայողը

Լրացուցիչ նորություններ

...

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը