Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Միջանցք՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար, զիջում՝ դարձյալ ոչնչի դիմաց. սա Էրդողանի նշած «ավելի ճկուն մոտեցումն է»


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը արձագանքել է Փաշինյանի ասուլիսում հնչեցված մտքերին, նշելով.

«Նիկոլ Փաշինյանն այսօր վերջնականապես բացահայտեց վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու, ազգային բարերարների, ՀՅԴ-ի և մյուս ընդդիմադիր գործիչների դեմ բռնաճնշումների նոր փուլի իրական պատճառը։ Այս ճնշումները զուտ ներքաղաքական հաշվարկներ չեն, դրանք պայմանավորված են Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեռք բերված նոր համաձայնություններով։

Բռնապետական այս վարքագծի խորքում թաքնված է հերթական զիջումը՝ այս անգամ Սյունիքը՝ «Զանգեզուրի միջանցքի» տեսքով։

Այսօր Փաշինյանը փաստացի հաստատեց, որ համաձայն է Սյունիքով միջանցք տրամադրել Ադրբեջանին (մինչև հիմա հերքում էին)։

Միջանցք, որտեղ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը լինելու են սահմանափակ։ Սա Էրդողանի նշած՝ «ավելի ճկուն մոտեցման» բովանդակությունն է։

Սա Մակրոնի և Արևմուտքի կողմից խրախուսված ավելի խիզախ քայլերի պտուղներն է։

Միջանցք՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար, զիջում՝ դարձյալ ոչնչի դիմաց։

Սակայն, սա զուտ ներհայաստանյան հարց չէ, սա նաև աշխարհաքաղաքական խնդիր է։ Սա նոր փոթորկի սկիզբն է՝ ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։

Հատուկ ուզում եմ շեշտել. այս ծրագիրը հակասում է ոչ միայն Հայաստանի պետական շահերին, այլև ՀՀ միջազգային գործընկերների՝ տարածաշրջանում կայունության և ինքնիշխանության պաշտպանման ուղենիշներին:

Նիկոլի ռեժիմը արտատարածաշրջանային ուժերին այս տարածաշրջան բերելով` ոչ թե կայունություն ու խաղաղություն է ապահովելու, այլ սկիզբ է դնելու բռնությունների ու անկայանության նոր շղթայի՝ անկախատեսելի հետևանքներով։

Շատ հստակ է, որ այս առաջարկի համատեքստում քննարկվող «ամերիկյան», «եվրոպական» ընկերությունների անուններն ընդամենը խայծ են՝ տպավորություն ստեղծելու, որ ծրագրի միակ ու գլխավոր շահառուն Թուրքիան ու Ադրբեջանը չեն։

Հայաստանի իրական դաշնակիցները հիմա զգում են Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերհսկողության բոլոր բացասական հետևանքներն ուղիղ իրենց վրա։ Արտատարածաշրջանային ուժերի մուտքը Սյունիք միայն վատթարացնելու է այս վիճակը։

Ուզում եմ նաև հստակ ասել. անկախ մեր նակատմամբ իրակնացվող բռնաճնշումներից, բանտարկություններից, հեղինակազրկմանն ուղղված արշավներից, մենք պայքարելու ենք Հայաստանի թրքացման այս ծրագրի դեմ։ Մենք դա անելու ենք մեր ժողովրդի հետ, ովքեր գիտակցում են այս ծրագրի վտանգը։

Մենք անելու ենք մեզնից կախված ամենը՝ Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու ծրագրի խափանման համար»։

Լրահոս

Կարևոր
Կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը․ Նաթան Սրբազան
Հավիտենաբար Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանը չլինի. Նաթան Սրբազան
Կոչ ենք անում դատապարտել մեր Սուրբ Եկեղեցու դեմ մղվող այս հակաքրիստոնեական արշավը. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
Կիևն աղետի եզրին է․ Կլիչկո
Փաշինյանը տիկնոջ հետ Հովհաննավանքում է
ՌԴ ԱԳՆ–ն հերքել է Ալիևի մեղադրանքները
Եպիսկոպոսաց ժողովը կկայանա․ Հայկազուն Սրբազան
Հայաստանը դառնում է Արևմուտքի գործիք Ռուսաստանի դեմ պայքարում․ Գալուզին
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է
Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան
Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան
Կարևոր
Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց
Խոշոր ավտովթար` Երևանում
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հարություն Հարությունյանի արդյունքը
Երեխուն բռնել են հետևից, սկսել են հարվածել. բացառիկ մանրամասներ` Ջրաշենի 13-ամյա երեխայի դեպքից
Առևանգված 15-ամյա աղջկա հարազատները դիմում են իրավապահներին՝ պահանջելով գտնել երեխային
Կարևոր
Մայր Աթոռը Գարեգին Բ-ի քրհետապնդման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ
Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան
Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Լրացուցիչ նորություններ

...

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

«Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել»․ Դանիելյանը՝ իրեն դիմած քաղաքացիների խնդրի մասին

Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից. իրանագետ

Վաղարշակ Հարությունյանին առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին․ Վահան Բաբայան

Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև՝ հնարավորություններ․ Ոսկանյան

Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան

Նարեկ Սամսոնյանն այսօր վիրահատվել է

Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը. Բագրատ Սրբազանի նամակը՝ Վենսին

Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է Ալիևին

Փետրվարին կավարտեմ «Հայոց պատմության» հատոր 3-րդի առաջին գիրքը. դու ի՞նչ ես կարդում. Փաշինյան (տեսանյութ)

Մարդկանց սոցիալական վիճակը օրեցօր վատանում է, պետք է վերականգնել աջակցության ծրագրերը. Արցախի պետնախարար

Որտե՞ղ է եղանակը «խելագարվում»․ կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող երկրներ

Ոչ TRIPP-ի իրավական հիմքը կա, ոչ դրա օպերատոր կազմակերպությունն է հիմնադրվել, բայց Ադրբեջանն արդեն սկսել է մեր տարածքով նախագծված ծրագրի իր քայլերը. Աշոտյան

Ուշագրավ դրվագ՝ 1720-ական թվականների պատմությունից․ օսմանյան զորքի ոչնչացումն՝ Արցախում․ Արմեն Այվազյան

Բոլոր ուրացողներին, դավաճաններին ՊՆ-ում պաշտոններ են առաջարկվում․ Տեր Զարեհ