Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Լեւոն Քոչարյանի օգնականը բացատրություն է ներկայացրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանության դեպքով բացատրություն է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարին։Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, նա իր բացատրության մեջ հայտնել է. «Նշված է, թե ես, իբր, անհարկի միջամտել եմ Ազգային ժողովի բնականոն աշխատանքին։ Ցանկանում եմ պարզաբանել, որ դեպքի օրը, երբ ես մոտեցա նիստերի դահլիճի դռան մոտ, այնտեղ արդեն իսկ խառնաշփոթ իրավիճակ էր. տեղի էր ունենում ծեծկռտուք, պատգամավորները միմյանց հասցեին հնչեցնում էին վիրավորական արտահայտություններ. ներողություն եմ խնդրում արտահայտությունների համար, սակայն անհրաժեշտ եմ համարում մեջբերել դրանցից մի քանիսը՝ «*անդոն», «**ող», «*ոզի տղա», «*ու*եմ լավդ» եւ նմանատիպ այլ վիրավորական խոսքեր, որոնք ուղեկցվում էին միմյանց նկատմամբ ֆիզիկական գործողություններով՝ ձեռքով, ոտքով հարվածներով, ինչպես նաեւ շշերի հարվածներով։Եթե նշված պայմաններում ինձ վերագրվում է անհարկի միջամտություն Ազգային ժողովի բնականոն աշխատանքին, ապա առաջանում է հիմնավոր կասկած, որ Ձեր ընկալմամբ՝ հենց այդ խառնաշփոթն ու բռնության դրսեւորումներն են համարվում «բնականոն աշխատանք», ինչը բացարձակապես հակասում է թե՛ ՀՀ Սահմանադրությանը, թե՛ ԱԺ կանոնակարգ-օրենքին։Իմ վարքագիծը տվյալ պահին միտված է եղել իրավիճակը հանդարտեցնելուն։ Չեմ փորձել որեւէ պաշտոնատար անձի հրմշտել կամ դիմադրել ՊՊԾ ծառայողներին։ Ընդհակառակը՝ փորձել եմ աջակցել նրանց աշխատանքին։ Նույնիսկ խոսակցություն եմ ունեցել ՊՊԾ աշխատակցի հետ՝ նշելով, որ համակարծիք եմ՝ ներս չեն կարող մտնել կողմնակի մարդիկ, եւ առաջարկել եմ աջակցություն, որպեսզի պատգամավորներին բաժանելու գործընթացն ընթանա կազմակերպված՝ հանուն բոլորի անվտանգության։

Տեղում զրույց եմ ունեցել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ, որը, իմ համոզմամբ, անցել է իրեն վերապահված լիազորությունների սահմանը՝ դրսում տրված հրահանգներով։Մասնավորապես, նա բղավում էր կանանց վրա՝ «իջի ստեղից», «գնա ստեղից» (ներկայացնում եմ որպես մեջբերում) արտահայտություններով, ինչին ի պատասխան իմ կողմից արձագանք ստացավ դրա վերաբերյալ. նշեմ, որ նրան չեմ պատասխանել ԱԺ-ում այդ պահին տարածվող բառապաշարով, այլ փորձել եմ նրա գոռոցին համապատասխան, բայց զսպված պատասխանով հանդարտեցնել: Սակայն նա հրահանգում էր ՊՊԾ աշխատակիցներին ինձ հեռացնել ԱԺ շենքից՝ նշելով. «ձեռքերը ծալելով, գետնին շաղ տալով՝ հեռացրե՛ք»։


Հորդորում եմ պահանջել նմանատիպ բացատրագիր հենց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից՝ պարզելու, թե նա ինչ իրավական հիմքով եւ ինչ լիազորությամբ էր նման հրահանգներ տալիս ՊՊԾ ծառայողներին։Ի դեպ, իմ նկարագրածին կարող եք ծանոթանալ հանրային աղբյուրներում հրապարակված բազմաթիվ տեսանյութերով։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ տրամադրել համապատասխան հղումները»:Հիշեցնենք, որ ArmLur.am-ի՝ ԱԺ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնել էին, որ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի կողմից ծանուցագիր է ստացել, որ գրավոր բացատրություն ներկայացնի, թե ինչ է տեղի ունեցել:Ծանուցման մեջ, մասնավորապես, ասվում է, որ Արթուր Սուքոյանը գրավոր բացատրություն պետք է ներկայացնի՝ «ՀՀ ԱԺ վարչական տարածքում ներքին կարգապահությունը խախտելու մասին, մասնավորապես 2025 թվականի հուլիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճի մուտքի հատվածում պաշտոնատար անձանց հետ վիճելու, քաշքշելու, անզուսպ վարքագիծ ցուցաբերելու, Ազգային ժողովի բնականոն աշխատանքը անհարկի միջամտելու, վիրավորական արտահայտություններ հնչեցնելու պահպանության ծառայողի պահանջները չկատարելու հանգամանքների վերաբերյալ»։Ի պատասխան ծանուցագրի՝ ԱԺ է ուղարկվել օգնականի բացատրությունը։ Ինչով կավարտվի այս ամենը՝ դժվար է ասել. կհետեւենք իրադարձությունների զարգացմանը»։



Լրահոս

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը
Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ Մանուկյան
Թոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`Երևանում
ՆԳՆ-ի բյուջեն 40 տոկոսով ավելացել է․ ո՞ւր են գնացել այդ գումարները. Խաչատրյան
ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարար
Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները
Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում
Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին
ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին
Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար
ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»