Էդգար Ղազարյանը գրում է․
«Մարդասերները՝ բանտում, մարդասպանները՝ ազատության մեջ․ սա է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը։
Ըստ հրապարակված լուրերի հանցագործները՝ ՌԴ քաղաքացիներ 40-ամյա Անդրեյ Միրոշնիկը և 23-ամյա Դարյա Ասաբինան Քասախ գյուղի հյուրատան սենյակից առևանգել են օտարերկրացի 74-ամյա Եվգենի Վախոնին, սպանել են նրան, գցել են Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի հետնամասում ու հասցնում են անարգել լքել ՀՀ տարածքը։
Սա նշանակում է, որ Հայաստանում իրավապահ համակարգ, որպես այդպիսին գոյություն չունի։
Իրավապահ համակարգը կազմալուծել և ֆունկցիոնալ վիճակից խաթարել է Նիկոլ Փաշինյանը, ով այդ օրերին մոբիլիզացրել էր ողջ իրավապահ համակարգի ռեսուրսը, այդ թվում Կոտայքի մարզի՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի խաղաղ հավաքը խափանելու համար։
Քրեական ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր պարտավոր էին նախ կանխել, իսկ հետո բացահայտել այդ հանցագործությունը, զբաղված էին մարդկանց մասնակցությունը հավաքին խափանելու և հավաքի մասնակիցներին նույնականացնելու գործերով՝ թրև գալով Երևանի փողոցներով։