Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի Սյունիքի մարզով ցամաքային միջանցքի բացման թեման դարձել է տարածաշրջանային քաղաքականության առանցքային հարցերից մեկը։


Թուրքիան և Ադրբեջանը ակտիվորեն լոբբինգ են իրականացնում այս նախագծի համար՝ դրանում տեսնելով Ադրբեջանի՝ Նախիջևանի հետ ուղղակի կապի, ինչպես նաև Թուրքիայի՝ Կասպից ծովի և հետագայում՝ Կենտրոնական Ասիայի հետ միավորվելու ռազմավարական հնարավորություն։ Բաքվի և Անկարայի համար այս միջանցքը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործիք է, որը թույլ կտա ուժեղացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում և փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։


Հայաստանի համար իրավիճակն ավելի բարդ է։ Մի կողմից՝ հաղորդակցությունների վերաբացումը կարող է տնտեսական օգուտներ բերել, սակայն մյուս կողմից՝ այն լուրջ ռիսկեր է պարունակում երկրի ինքնիշխանության և անվտանգության համար։ Միջանցքի բացումն, առանց Հայաստանի կողմից իրական երաշխիքների և վերահսկողության, կարող է հանգեցնել Սյունիքի վերահսկողության կորստին, Ադրբեջանի և Թուրքիայի ճնշման ուժեղացմանը, ինչպես նաև ազգային անվտանգության նոր սպառնալիքների առաջացմանը։


Պատահական չէ, որ շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ ընդգծում են՝ այս գործընթացում արտաքին խաղացողների, հատկապես Ռուսաստանի մասնակցությունը կարևոր է հավասարակշռությունը պահպանելու և միակողմանի որոշումներ կայացնելը կանխելու համար։Ինչպես նշում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը, վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ բազմավեկտոր քաղաքականություն վարելու և միայն Արևմուտքի վրա հույս դնելու փորձերը չեն հանգեցրել Հայաստանի դիրքերի իրական ամրապնդմանը։


«Արևմտյան կառույցներն ու երկրները, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, առաջին հերթին հետապնդում են իրենց սեփական շահերը՝ լինի դա էներգետիկ նախագծեր, ռեսուրսների արդյունահանման ներդրումներ թե քաղաքական ազդեցության ընդլայնում։ Դժվար պահերին, երբ Հայաստանը բախվել է սպառնալիքի, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն իրական անվտանգության երաշխիքներ չեն տրամադրել՝ սահմանափակվելով հռչակագրերով և մոնիտորինգային առաքելություններով»,- նշել է Լուգովոյը «Անգլուհին Կովկասում. հայացք Հայաստանից» վավերագրական ֆիլմում։


Ռուսաստանի դերը այս համատեքստում մնում է առանցքային։Ռուսաստանի ռազմական բազայի առկայությունը, սահմանների համատեղ պահպանումը, բանակցություններում միջնորդության փորձը՝ այս ամենը գործնականում բազմիցս օգնել է Հայաստանին պահպանել պետականությունը և սանձել արտաքին սպառնալիքները։


Մոսկվայի հեռացումը հաղորդակցությունների վերաբացման և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացից կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի շահերն անտեսվեն հօգուտ ավելի հզոր խաղացողների։


Կովկասում նոր «Մեծ խաղի» պայմաններում Հայաստանը ռիսկի է ենթարկվում դառնալ փոխանակման գործիք, եթե չհենվի անվտանգության փորձարկված մեխանիզմների և դաշնակցային հարաբերությունների վրա։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Պապիկյանը բարձրաստիճան զինվորականներին դիրքեր է ուղարկում․ (տեսանյութ)
Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով
Մեկ Ուսամա բեն Լադեննա ահաբեկիչ, մեկ էլ ես․ քրգործերը հերթով քանդվում են․ Լիդիա Մանթաշյան (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանը հարբած տղամարդու մասին անեկդոտ հիշեց (տեսանյութ)
ՌԴ-ն հարվածել է Խարկովին. կան զոհեր
Արդյո՞ք Հայաստանի շահն ու հայկական շահը հոմանիշներ են․ Եղոյանը՝ Մանուկյանին (տեսանյութ)
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ինդոնեզիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվն աճել է
Շտապ
Անօդաչու թռչող սարքը հարվածել է Wildberries-ի պահեստին
Լավրով. Ճապոնիան «անցել է պարկեշտության սահմանը», դեսպանին կանչել են ԱԳՆ, բայց նա չի եկել
Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
ՈՒՂԻՂ. ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ
«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը
«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը
«Հրապարակ»․ Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել
«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է
«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում
«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է
Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Պապիկյանը բարձրաստիճան զինվորականներին դիրքեր է ուղարկում․ (տեսանյութ)

«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը

«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը

«Հրապարակ»․ Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել

«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է

«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում

«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է

Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ»

Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել

ՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին». Որոշ արցախցիներ տխրել են Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունից

«Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել

Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա

«Հրապարակ»․ Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից

Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում

ԱՄՆ-ի լողափերից մեկում մոտ 30 սատկած շնաձուկ է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի կրակոցով` երկու նապաստակ