Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վտանգավոր աղմուկ-աղաղակ՝ նեղ քաղաքական շահերի սպասարկման ճանապարհին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այս օրերին ՔՊ-ն ու մերձքպականները սաստիկ աղմուկ են բարձրացրել մեծահարուստ, բարերար Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակման, «Սրբազան շարժմանը» «ռազմական հեղաշրջում» վերագրելու շրջանակում:


Այդ աղմուկի աստիճանը հակադարձ համեմատական է քրեականի անվան տակ իրականացվող փաստացի քաղաքական հետապնդումների տակ իշխանությունների դրած «հիմքերին» ու հիմնավորումներին:Հընթացս նկատենք, որ մի շարք «կարկառուն» քպականների շրջանառած «ռազմական հեղաշրջում» կապակցությունը ոչ միայն տեղին չէ, այլև սխալ է:


Ու դա այն պարզ պատճառով, որ «ռազմական հեղաշրջումը», որպես կանոն, տվյալ երկրի զինվորականության կողմից իշխանության տապալումը կամ զավթումն է: Հնարավոր է՝ նրանք՝ ՔՊ «կարկառունները», նկատի ունեն զինված եղանակով իշխանության տապալումը:


Բայց նույնիսկ ՔՊ-ի համար չափից ավելին է նման անգիտությունը, քանզի հազիվ թե նրանք բոլորն էլ այնքան անտեղյակ լինեն, որ չհասկանան նշվածների տարբերությունը: Շատ ավելի հավանական է թվում այն ենթադրությունը, որ քպականները միտումնավոր են նման «եզրաբանություն» գործածում, որպեսզի իրենց հայտարարությունները հնարավորինս սարսափազդու հնչեն, ու նաև արդարացնեն իշխանությունների կողմից ծավալված ռեպրեսիաները, «հատուկ ջոկատայիններով» Մայր Աթոռի վրա գրոհելը:


Բայց շատ ավելի ուշագրավ հանգամանքներ կան, քան «հեղաշրջումային» եզրաբանության սխալ (չիմացությամբ, թե միտումնավոր) գործածությունն է:Այս պարագայում նույնիսկ պարտադիր չէ իրավաբան լինել՝ տեսնելու համար, որ թե՛ Սամվել Կարապետյանի, թե՛ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, թե՛ նաև «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեպքում իշխանության նախաձեռնած հետապնդումային «գործերը» կարված են, մեղմ ասած, աչք ծակող վառվռուն թելերով:


Զուտ իրավական տեսանկյունից, կարծում ենք, հետապնդումների ենթարկվող հիշյալ գործիչների փաստաբանները բավականին հանգամանորեն ու համոզիչ արտահայտվում են այդ ամենի մասին:Իսկ ի՞նչ ունենք, մեծ հաշվով:Իսկ ունենք մի իրավիճակ, երբ սարսափադղորդ մեղադրանքներ հնչեցնող իշխանությունը չի էլ մտահոգվում՝ այդ մեղադրանքները գոնե քիչ թե շատ հիմնավորելու, դրանց ինչ-որ արժանահավատ հիմքեր հաղորդելու հարցերով: Փոխարենը՝ իշխանության ներկայացուցիչները, սկսած անձամբ Նիկոլ Փաշինյանից, նրա տան անդամներից, վերջացրած ամենից հետին շարքի քպական պատգամավորով, առատորեն հայտարարություններ ու պիտակումներ, բնորոշումներ ու վիրավորանքներ են արտահայտում, ավելի ճիշտ՝ հորդում, հատկապես՝ հանրային, քաղաքական ու քարոզչական հարթակներում:Իրենց միգուցե թվում է, թե այդպիսով «քաղաքականություն են անում»: Մինչդեռ սա չափազանց մտահոգիչ փաստ և իրողություն է. իշխանություն ունեցողները (Փաշինյան & թիմ) քաղաքական, հոգեբանական ճնշում են իրականացնում իրավապահ, քննչական ու դատական մարմինների վրա:


Այսինքն, բացի այն, որ տեղի է ունենում նույն իշխանության ցուցումներով հետապնդման ենթարկվող գործիչների պիտակավորում ու հանրորեն պախարակում, բացի այն, որ խախտվում է կալանավորված անձանց անմեղության կանխավարկածը, վարչապետի, գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան տարբեր ներկայացուցիչների նմանօրինակ հայտարարությունները ուղղակի ճնշման գործադրում են իրավապահ մարմինների ու դատարանների վրա: Իսկ դա արգելված է օրենքով, ի դեպ:


Այսինքն, Փաշինյանն ու իր թիմը, իբր «քաղաքական հայտարարություններ» անելով, գործնականում միջամտում են ինչպես քննության իրականացմանը, այնպես էլ արդարադատության իրականացմանը, ինչի իրավունքը չունեն ոչ մի պարագայում:Ավելին, նույնիսկ Փաշինյանն ինքն է «նորաձև կրթվելու» ժամանակ խոստովանում, որ ուղիղ հրահանգ է տալիս իրավապահ մարմիններին:


Այստեղ արժե մեջբերել ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանի դիտարկումը. «Նրա (Փաշինյանի) պատկերացմամբ, քանի որ իրավապահ ինչ-որ մարմնի ղեկավար նշանակվում է վարչապետի կամ կառավարության որոշմամբ կամ ԱԺ-ում ՔՊ խմբակցության ձայներով, ուրեմն ինքն այդ մարմինների փաստացի ղեկավարն է և տիրապետում է նրանց լիազորությունները: Նրա խոսքից ակնհայտ է, որ ինքն իրեն պատկերացնում է օպերլիազորի կամ քրեական հետախուզության բաժնի ղեկավարի դերում, որը պետք է պլանավորի հանցանքի կանխում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և այլն:


Այդ տվյալները գաղտնիք են, և նա չունի դրանց ծանոթանալու իրավունք: Դա օրենքով արգելված է»:Բայց այլ բնութագրական պահ էլ կա, որը, կարծում ենք, շատ ավելի էական է, քան մինչ այժմ արված դիտարկումները: Ու քպական կարկառունների այդ դրսևորումը շատ ավելի մեծ վտանգ է իր մեջ պարունակում:


Տեսեք, թե՛ Փաշինյանը, թե՛ տարբեր տրամաչափի քպականները հիշյալ «գործերի» թեմայով իրենց հայտարարություններում անդադար ու մի քանի անգամ գործածում են «ահաբեկիչներ», «ահաբեկչություն» բառերը, բնորոշումները (հանուն արդարության, պետք է նշել, որ սա մեջբերում է ՔԿ «ահասարսուռ» հաղորդագրությունից): Թեպետ, սխալ է ասել՝ գործածում են:


Փաշինյանն ու յուր թիմը մի անասելի աղմուկ-աղաղակ են դրել: Բացի այն, որ դա ամենավայրագ պրեսսինգ է՝ արդարադատության նույնիսկ չնչին հնարավորությունները ճզմելու նպատակով, Փաշինյանն ու ՔՊ-ն ո՞ւմ բերանն են լեզու դնում: Ի՞նչ ահաբեկիչներ, ի՞նչ ահաբեկչություն: Չէ, լուրջ, անդադար «ահաբեկիչներ» ասելով՝ այդ ո՞ւմ բերանն եք լեզու դնում:


Այսինքն, Ադրբեջանի ու Թուրքիայի համա՞ր եք պարարտ հող ստեղծում: Ինչո՞ւ: Որ վաղը, մյուս օրը Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարեն, թե հարևան Հայաստանում ահաբեկչական օջախներ կա՞ն: Ինչի՞ համար են անում այս ամենը, մի՞թե սեփական անձնական ու քաղաքական շահերը առաջ տանելն ավելի թանկ է:


Իսկ գուցե ոչ մի թերիմացություն ու թյուրիմացություն էլ չկա, և դա հատո՞ւկ է արվում: Այ, սա արդեն դժվար է ասել...ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Լրահոս

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները
Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում
Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին
ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին
Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար
ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել
ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան
Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր
Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год
Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»

Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»