Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$647.97

BTC

$107243

ADA

$0.563557

ETH

$2431.81

SOL

$150.36

25 °

Yerevan

17 °

Moscow

37 °

Dubai

25 °

London

23 °

Beijing

22 °

Brussels

32 °

Rome

34 °

Madrid

BNB

$647.97

BTC

$107243

ADA

$0.563557

ETH

$2431.81

SOL

$150.36

25 °

Yerevan

17 °

Moscow

37 °

Dubai

25 °

London

23 °

Beijing

22 °

Brussels

32 °

Rome

34 °

Madrid

Նավը խորտակվում է, իսկ ձեր ամբողջ դարդն այն է, թե ռեստորանի երաժիշտները ում պատվերով վերջին երգը կերգե՞ն. Արմեն Աշոտյան


Ցավը դարձել է բոլորիս կյանքի ուղեկիցը։ Ցավով քնում ենք, ցավով արթնանում, ցավերի մեջ՝ ժպիտ բեմադրում կամ կենցաղային առօրյայի մեջ ընկղմվում։ Ցավում է ամեն ինչ և ամեն վայրկյան։

Այսօրվա Հայաստանում շնչելը ցավ է, ապրելը ցավ է, մտածելը ցավ է։ Ներսում ցավերից գալարվում ենք, դրսից՝ փորձում լռեցնել այդ ցավը՝ ավտոպիլոտով ապրելու և վերապրելու սին ջանքերի մեջ։

Երեկ այդ ցավը նոր, իր հզորությամբ և տոքսիկությամբ միջուկային ռեակտորին ոչնչով չզիջող էներգիայի աղբյուր ստացավ։ Արտաքին թշնամու տակ լեշված և ներքին թշնամի դարձած իշխանական հրոսակախումբը պղծել էր մեր ազգի հոգևոր սիրտը։

Եկել էր Մայր Աթոռ ոչ թե ապաշխարելու, երեխա կնքելու, որդի կամ դուստր պսակադրելու, հիվանդներին ամոքելու, իրենց տոհմի հանգուցյալների հոգու փրկության համար աղոթելու, այլ Աստծո տունն ավիրելու և Աստծո դեմ ըմբոստանալու համար։

Վերջին անգամ արտասվել էի՝ Նուբարաշենի մենախցում Արցախի անկման լուրը լսելիս։ Երեկ կրկին չէի կարողանում զսպել հուզմունքս և ցասումս, ու կալանքային անճարությունը դավաճանաբար իր ուղին հարթեց ակնակապիճների անկյուններից։

Մտքում, սրտում, Աստծո առջև իմ ողջ մեղավոր էությամբ, ձերբակալված սրբազանների, Սամվել Կարապետյանի և տասնյակ մյուս քաղբանտարկյալների և իմ Մայր եկեղեցու հետ եմ։

Ազգային ողբերգությունն ու ամոթը երբեք այսքան առարկայական ու շոշափելի չեն եղել։ Եվ ես չգիտեմ, թե է՞լ ինչ պետք է կատարվի մեր երկրի հետ, որ նրա քաղաքական դասը հասկանա, որ այսպես այլևս չի կարելի ոչ ապրել, ոչ գործել, ոչ համակերպվել։

Ինչքա՞ն կարելի է ուրիշների կողմից պղտորվող ջրում փորձել այդ ջրերում որսացած ձկով սեփական ճամբարը կերակրելու մոլուցքով առաջնորդվել։

Մայր Աթոռը զավթելու և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ապօրինաբար բերման ենթարկելու փորձերի ֆոնին ո՞նց կարելի էր բեմադրել «նոր թեկնածուի» դրաման, հետո մնալ սեփական բեմադրության տակ ու փորձել մեղքը բարդել ուրիշների վրա։

Լավ, Էդմոնի և Co-ի մասին վաղուց լավ կարծիք չունեմ, նրանց փիառվելու տենչանքը քիչ է զիջում անգլիական թագուհու դագաղի ֆոնին սելֆի անելու հիվանդ երևակայության տեր Վահագն Խաչատուրյանին։ Բա իմ ընկերնե՞րն ու գործընկերնե՞րն ընդդիմադիր մյուս ճամբարից։ Պրոցես եք փորձում տանել, բայց նախապատրաստական աշխատանքը չեք կատարել։ Ունենալով մի քանի ժամ, մինչև Միքայել սրբազանը մտավ ՔԿ, և իր հետ կապի մեջ լինելով՝ չէի՞ք կարողացել նախապես ճշտել իր վերաբերմունքն առաջադրվելու հարցում։

Եվ այդքանից հետո երեկվանից «խոդի եք տվել» ձեր քարոզչությունը, թե՝ բա «Հանրապետականը ուշացումով միացավ կամ սպասեց, որ սրբազանը հրաժարվի՞»։

Լո՞ւրջ։ Դուք դեռ սիրտ ունեք նման քաղաքական խարդավանքների՞, այն էլ՝ նմա՞ն որակի և բովանդակությամբ։ Այդ մե՞նք էինք ուշացրել։ Աղազարյան–Էդմոն դուետից հինգ–վեց ժամ անց եք դուք հայտնել ձեր որոշման մասին, իսկ մերոնք՝ ձեզանից ընդամենը երկու ժամ անց։ Հիմա ասեք. էդ ո՞վ էր «ուշացրել»։

Նույնիսկ այդ ժամերը չեք օգտագործել պատշաճ նախապատրաստվելու համար և կրկին, ինչպես Դավիթ Համբարձումյանի դեպքում, օրենքով պահանջվող փաթեթ չեք կազմել, և նորից անհասկանալի էր, թե ինչի տակ եք ստորագրում։ Ձեզ ձև՞ն էր հետաքրքրում, թե՞ բովանդակությունը, մամլո հաղորդագրությո՞ւնը, թե՞ ճիշտ պատրաստված փաթեթը։ Մեզ էիք տարբեր տաղավարներից խրատներ տալիս, թե բա՝ «թող գնան և իրենց տնային աշխատանքը կատարեն, հետո գան մեր ստորագրությունների հետևից»։

Դուք երեկ ձեր տնային աշխատանքը կատարե՞լ էիք, Միքայել սրբազանի համաձայնությունը ստացե՞լ էիք՝ մարդկանց մեջ հույս առաջացնելուց և մեր վրա մուննաթ գալուց առաջ։

Իսկ հիմա, երբ նույնիսկ Մայր Աթոռից են կոշտ գնահատականներ հնչում երեկվա նախաձեռնության մասին, ձեր քարոզչականը երեսափրկման օպերացիա է փորձում իրականացնել՝ սլաքներն ուղղելով դեպի մեզ։ Բա ամոթ չի՞։ Դրա վա՞խտն է։ Դրա պա՞հն է…

Նավը խորտակվում է, իսկ ձեր ամբողջ դարդն այն է, թե ռեստորանի երաժիշտները ում պատվերով վերջին երգը կերգե՞ն։

Դրա փոխարեն՝ ավելի ազնիվ կլիներ խոստովանել, որ դուք Երկրորդ նախագահից բացի՝ այլ թեկնածու առաջադրելու ցանկություն չունեք, գալ մեր և մնացած ընդդիմադիր ուժերի հետ այս հարցով բանակցել, խելք խելքի տալ։ Մանավանդ երեկվանից ձեր փիառ–մեքենան թմբկահարում է վերջին սոցհարցման տվյալները, թե Ռոբերտ Քոչարյանն է Նիկոլի թիվ մեկ մրցակիցը։

Լավ, ընդունում եմ այդ տվյալները, համաձայնում եմ արդյունքների հետ, ու մի հատ միամիտ հարց ունեմ՝ բա ե՞րբ ենք մրցակցելու։ Հաաա, 2026-ի ընտրություններին, մոռացել էի, ներող…

Մի՞թե չեք հասկանում, որ 2026-ի մասին խոսակցություններով և պրոցեսներով Նիկոլին փաստացի քարտ-բլանշ եք տալիս մինչև 2026-ը։ Եվ նա լիուլի օգտվում է դրանից։ Իսկ մտածե՞լ եք, գուցե տարեսկզբի տարանջատում օպերացիան և ընդդիմության ջլատվածությո՞ւնն են նաև նրան է՛լ ավելի լկտիացրել։

Երեկվա պղտոր ջրում ձուկ որսալու ջանքերն ավարտվեցին նրանով, որ ձկան փոխարեն՝ ձկնորսներն ափ հանեցին մի մեծ ու նեխած կոճղ՝ հիասթափեցնելով բոլորիս։

Գուցե վերջապես մի կո՞ղմ դնեք անհատական խաղը, վերադառնաք իրական կառուցողական դա՞շտ, խոսե՞նք իրար հետ, եթե պետք է, ձեզ համար ավելի ընդունելի անվան շուրջ, և փորձենք բանը չհասցնե՞լ 2026-ին։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

«ՁՈՐԱՂԲՅՈՒՐ» ՏԿՀ

28.06.2026

Լրահոս

Զելենսկու հետ հանդիպելն իմաստ չունի, նա ատում է ինձ․ Ֆիցո
ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելով
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post
Վթար է․ մի շարք հասցեներում գազ չի լինի
Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներ
Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը
Հրդեհի ահազանգ Մայակովսկի գյուղում
«Աղոթում եմ ու օգնում մուրացկաններին»․ Խուբուտիային տնային կալանքից չեն ազատել
ԱԱԾ-ում խո՞տ են կերել մինչև հիմա, որ Civic.am-ն է բացահայտում անում. Էդգար Ղազարյան (տեսանյութ)
«Друг брошен в казематы»․ Կիրկորովը կոչ է անում ազատել Կարապետյանին
Մասիս Մելքոնյանը միակն է, ով պատրաստ է կալանավորել անգամ Քրիստոսին (տեսանյութ)
«Բռնագաղթվել է»․ Ֆիլիպպ Կիրկորովը հրապարակավ սատարել է Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
Ըմբշամարտիկ Արամ Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր․ Մ15 Եվրոպայի առաջնություն
Անաստասիա Ռեշետովան ներկայացրել է նոր հագուստի հավաքածու
Վրաստանում երկու ընդդիմադիր քաղաքական գործիչ հացադուլ են հայտարարել
Միրզոյանը Թուրքմենստանի հետ համագործակցությունը զարգացնելու հարցն է քննարկել
Կատարվողն ահաբեկչություն է եկեղեցու, հանրության դեմ՝ ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ. Սամսոնյան (տեսանյութ)
Բեզոսի հարսնացուն կրում է $6 միլիոնանոց մատանի՝ 45 կարատ ադամանդով
Փաշինյանը կարող է կալանավորել Կաթողիկոսին և այն հոգևորականներին, ովքեր կըմբոստանան. Հենրիխ Դանիելյան (տեսանյութ)
Կարևոր
Նավը խորտակվում է, իսկ ձեր ամբողջ դարդն այն է, թե ռեստորանի երաժիշտները ում պատվերով վերջին երգը կերգե՞ն. Արմեն Աշոտյան

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը

ԱԱԾ-ում խո՞տ են կերել մինչև հիմա, որ Civic.am-ն է բացահայտում անում. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Մասիս Մելքոնյանը միակն է, ով պատրաստ է կալանավորել անգամ Քրիստոսին (տեսանյութ)

Միրզոյանը Թուրքմենստանի հետ համագործակցությունը զարգացնելու հարցն է քննարկել

Կատարվողն ահաբեկչություն է եկեղեցու, հանրության դեմ՝ ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ. Սամսոնյան (տեսանյութ)

Փաշինյանը կարող է կալանավորել Կաթողիկոսին և այն հոգևորականներին, ովքեր կըմբոստանան. Հենրիխ Դանիելյան (տեսանյութ)

«Հրապարակ». Դուք իմացեք, որ եթե 100 հազար մարդ էլ հելնի փողոց, Նիկոլ Փաշինյանը կգնա

Միքայել սրբազանին պատանդ ենք տվել, բայց Նիկոլը երեկ Էջմիածնում պարտվեց. Կարապետ Պողոսյան (տեսանյութ)

Փաշինյանը իրեն դրել է Կիմ Չեն Ընի տեղը (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Փաշինյանը կրկնում է իմ բարեփոխումները․ Սաակաշվիլի (տեսանյութ)

Facebook-ը արգելափակել է Վեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի մասին Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ գրառումը

Ինչպե՞ս այն ձախողվեց ու ի՞նչ զարգացումների սպասել. աննախադեպ հարձակում Վեհարանի վրա

Թքած ունեմ էդ տեսանյութերի վրա. բոլորս այսօր պոտենցիալ կալանավորներ ենք. Թեւանյան

«Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ն անվերապահ աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին

Հրապարակային հայհոյող Փաշինյանն առաջարկում է մի քանի օր անցնել քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն

Գործող կառավարիչն իր համար մի շատ կարևոր խնդիր է լուծում` հնարավորինս շատ մարդու հանցակից դարձնելու. Տիգրան Աբրահամյան

Միքայել Աջապահյանի դատական նիստը հետաձգվել է

Միքայել Աջապահյանի կալանքի միջնորդությունը կքննի Բագրատ սրբազանին կալանավորած դատավորը