Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱՄՆ–ի միանալը Իրանի դեմ պատերազմին Իսրայելին հաղթանակ չի բերելու․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ԱՄՆ-Ի ՄԻԱՆԱԼԸ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԻ ԲԵՐԵԼՈՒ։

Որքան էլ ոմանք դեռ հիանում են իսրայելական օդուժի ու հատուկ ծառայությունների «ձեռբերումներով», այդ պետությունը փաստացի արդեն պարտված է։ ԱՄՆ-ի այսօրվա հարվածը միայն առիթ է տվել Իրանին հասցնելու Իսրայելին, թերևս, պատերազմի սկզբից ի վեր ամենաուժգին հարվածը։ Ընդամենը 25-30 հրթիռներով խոցվել են մի շարք կարևոր թիրախներ։ Թել-Ավիվում և Հայֆայում գրանցվել են զգալի ավերածություններ. յուրաքանչյուր հրթիռ բառացիորեն մեկ թաղամաս է ոչնչացրել։


Եթե Իրանի հրթիռային հարվածները շարունակվեն գոնե ևս 7-8 օր, Թել-Ավիվը և Հայֆան վերածվելու են ավերակների կույտերի։ Այդ դեպքում էլ ի՞նչ «հաղթանակի» մասին կարելի է խոսել։ Իր վերջին հարվածով ԱՄՆ-ն, փաստորեն, ակամա նպաստում է ոչ թե Իսրայելի հաղթանակին, այլ նրա արագացված կործանմանը։ ԻՍԿ ԻՐԱ՞ՆԸ։ Ինչ էլ պատահի Իրանին, նա իր տարածքի ընդարձակության, 90 միլիոնանոց բնակչության, հզոր բանակի և հազարամյակների պետական ավանդույթի շնորհիվ կկարողանա դիմանալ, թեկուզև՝ շատ մեծ կորուստների գնով։ Իրանը, ի տարբերություն Իսրայելի, համեմատաբար անխոցելի է ռազմավարական խորության, մոբիլիզացիոն ներուժի և աշխարհաքաղաքական տեղակայումի տեսանկյունից։


Արդյունքում առաջանում է մի պարադոքսալ իրավիճակ՝ որքան ուժեղանում է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելին, այնքան արագ է մոտենում այդ երկրի ռազմական և հոգեբանական կործանումը։


ԱՄՆ-ն, նրա ուժերն ու շահերը տարածաշրջանում ևս լուրջ կորուստներ են կրելու. Իրանի պատասխանը, ամենայն հավանականությամբ, շատ չի ուշանա։ Պատերազմն արագ ընդլայնվում է, իսկ միջազգային քաղաքական համակարգն ավելի ու ավելի է հեռանում իրավունքի տրամաբանությունից՝ զիջելով տեղը ուժի իրավունքի տրամաբանությանը։ Այս իրողության հետևանքները բազմաթիվ ուղղություններով դեռ դժվար կանխատեսելի են, սակայն մի բան արդեն պարզ է. պետությունների միջև հարաբերություններում տեր ու տիրակալ է դառնում ոչ թե իրավունքը կամ դիվանագիտությունը, այլ բիրտ ռազմական ուժը։


Այս գործընթացը ոչ միայն բարոյական, այլև քաղաքակրթական առումով հետընթաց է՝ սպառնալիք միջազգային կայունության հիմքերին։ Այն ցույց է տալիս, որ աշխարհը մտնում է վտանգներով լի մի շրջան, որտեղ ավանդական դաշնակցություններն ու միջազգային համաձայնագրերը կարող են հեշտությամբ ոտնահարվել՝ միևնույն ժամանակ բարձրացնելով տարածաշրջանային պատերազմների հավանականությունը և գուցե ի վերջո հանգեցնելով համաշխարհային բախման։


Եվ ինչպես շատ անգամ ասել եմ՝ այս ամենը սկսվել է Հայաստանով և վերջանալու է Հայաստանով։ Որովհետև մենք ենք քաղաքակրթությունների սահմանագծում գտնվող վերջին դիրքապահը»։



Լրահոս

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին
Զուգարան չեն կարողանում կառավարեն, ուր մնաց՝ մայրաքաղաքը կառավարեն․ Զարոկյան (տեսանյութ)
ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին. The Washington Post
Lamborghini-ն ամբողջությամբ հրաժարվել է էլեկտրական սուպերմեքենայի ծրագրից (Լուսանկարներ)
Կարևոր
Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները. «Իշխանություն»
Մանկապարտեզի տնօրեն է ձերբակալվել․ Մերսման սրահում պոռնկությա՞մբ են զբաղվել (տեսանյութ)
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են Նուբարաշեն ՔԿՀ այցելած փաստաբանին
Ուկրաինան այլևս միայն ճակատ չէ․ Կրեմլը խոսում է Արևմուտքի դեմ մեծ բախման մասին (տեսանյութ)
Գլոբալ լարվածություն՝ Կիևից մինչև Փհենյան. Արշակ Սրբազանի գործով նախաքննությքունն ավարտվել է (տեսանյութ)
Նոր լարվածություն՝ Թրամփ, Իրան․Իրանն ու ՀՀ-ն լայնածավալ զորավարժություննե՞ր կանցկացնեն (տեսանյութ)
Արևմտյան Ադրբեջանի տեսությունը. նոր քաղաքական ռումբ Հարավային Կովկասում (տեսանյութ)
Հայաստանը դառնում է փորձադաշտ՝ ԱՄՆ-ի միջուկային ծրագրի ուժեղ ու թույլ կողմերը բացահայտելու համար (տեսանյութ)
Ով է սննդի յուրացման և կաշառքի մեղադրանքով ձերբակալված մանկապարտեզի տնօրենը (տեսանյութ)
«Արևմտյան Ադրբեջանը» խաղաղության նախագիծ չէ, այլ մարտահրավեր է հայկական պետականությանը (տեսանյութ)
Գողացել էին «Հոնդա» և «Հայասա» մակնիշի մոտոցիկլետներ
Արցախից դեպի «Արևմտյան Ադրբեջան» և արտագաղթ․ Բաքուն պատրաստում է միլիոնանոց «դեսանտ» դեպի Երևան. Հայկ Նահապետյան (տեսանյութ)
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի աջակցի Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ որոշումներին
ՀՀ-ի քաղաքական թեժ օրակարգը․ Ժնևի կոշտ ուղերձից մինչև ներքաղաքական բախումներ և տնտեսական շրջադարձեր
Բանակցությունների ռուսական հարթակից արևմտյան հարթակ տեղափոխումը բացասաբար է անդրադարձել Արցախի ճակատագրի վրա. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
Միջուկային սպառնալիքներից մինչև պատերազմական ռիսկեր. Նորություն՝ ներգաղթային վիզայի դիմորդների համար

Լրացուցիչ նորություններ

...

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին