Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$647.8

BTC

$105521

ADA

$0.629128

ETH

$2547.74

SOL

$151.87

24 °

Yerevan

16 °

Moscow

35 °

Dubai

24 °

London

18 °

Beijing

22 °

Brussels

26 °

Rome

34 °

Madrid

BNB

$647.8

BTC

$105521

ADA

$0.629128

ETH

$2547.74

SOL

$151.87

24 °

Yerevan

16 °

Moscow

35 °

Dubai

24 °

London

18 °

Beijing

22 °

Brussels

26 °

Rome

34 °

Madrid

Պարտավոր ենք պաշտպանել Վեհափառին և սպասել 2026-ի ընտրություններին. Պոլսի Պատրիարք


Նորին Սուրբ Օծութիւն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Սրբազնագոյն եւ Վեհափառ Կաթողիկոսի անձին դէմ կատարուած ցնցիչ պնդումները՝ Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք Վարչապետ Պարոն Նիկոլ Փաշինեանի կողմէ, համայն հայ աշխարհը խորապէս ալեկոծեց:


Հայ աշխարհի մէջ բոլոր մակարդակներով շարունակուող բուռն վիճաբանութիւնները ահազանգային մակարդակով մտահոգութեանց պատճառ կը դառնան բոլոր անոնց համար որոնք շահագրգռուած են հայկական խնդիրներով: Երբ կը ծաւալին վիճաբանութիւնները, կարգ մը շրջանակներ արդէն խօսելու սկսած են «նոր կաթողիկոս մը» ընտրելու մասին եւ իմ անունս ալ որպէս Կ.Պոլսոյ Պատրիարք հոլովուելու սկսած է կարգ մը անձերու կողմէ որպէս «նոր կաթողիկոսի» թեկնածու՝ արդէն որոշուած իշխանութիւններու կողմէ: Ուստի պարտք կը զգամ պարզաբանելու հետեւեալ ճշմարտութիւնները կանխարգիլելու համար աւելորդ խօսակցութիւնները:


Ա. Մեր հազարամեայ եկեղեցական աւանդութիւնները եւ մեր կղերականի կարգապահութիւնը մեզմէ կը պահանջեն որ մինչ ներկայ կաթողիկոսը Աթոռի վրայ է երբեք չձգտիլ, նոյնիսկ չմտածել նոր կաթողիկոս մը ընտրելու մասին: Ներկայիս մեր Ամենայն Հայոց Կաթողիկոսն է Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը: Եկեղեցական դասու բոլոր անդամները եւ համայն հաւատացեալ ժողովուրդը պարտին իրենց ազգընտիր օծեալ Հայրապետին հնազանդիլ, հաւատարիմ մնալ, պաշտպանել ու անոր համար ընդմիշտ աղօթել մինչեւ որ Տէրը կ’արտօնէ իրեն բազմիլ հայրապետական Աթոռին վրայ:


Բ. Այս օրերուն Պարոն Վարչապետի կողմէ սոյն խնդրի արծարծումը յստակ քաղաքական առընչութիւն ունի, յատկապէս ի տես առնելով 2026ին կատարելիք քաղաքական ընտրութիւնները: Հարցը բոլոր քաղաքական շահերը գերազանցող բնոյթ ունի եւ այդպէ՛ս նրբօրէն պէտք է ձեռք առնուի եթէ ոչ, կը ստանայ Եկեղեցի-Պետութիւն ընդբախումի մը վիճակ, այդ պարագային մեր դիրքը յստակ թող լինի ամենուն. Մեր Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ շահերը եւ անկախութիւնը կը պաշտպանենք բոլոր արտաքին ճնշումներու դէմ:


Գ. Մենք լուծումը կը տեսնենք համբերութեամբ 2026ի Ընտրութիւնները սպասելու մէջ: Արդէն Մայր Աթոռը 2026ին Եկեղեցական Ներկայացուցչական Ժողով հրաւիրած է: Նոյնիսկ կարելի է, որ այդ վերածուի Ազգային Եկեղեցական Ժողովի: Անձնապէս գիտենք, որ Վեհափառ Հայրապետն ալ շատ յոգնած է այս վիճակէն: Սակայն եւ այնպէս որքան որ ծանօթ ենք իր նկարագրին ետ քայլ չի նետեր արտաքին քաղաքական ճնշումներու ներքեւ, ե՛ւ իրաւունք ունի:


Մեր հայրական յորդորն է բոլոր անոնց որոնք հարազատօրէն կը մտածեն Առաքելական մեր եկեղեցւոյ բարօրութիւնը եւ Հայաստանի անդորրութիւնը. Պահ մը ետ քաշուիլ եւ Տիրոջ առջեւ կենալ, խաչակնքել եւ Քրիստոսի իշխանութեան յանձնել իրավիճակը աղօթքով եւ ապաշխարութեամբ: Եկէ՛ք, հրաժարինք իրարու որսորդը դառնալէ եւ իրարու հանդէպ ցոյց տանք այն ողորմութիւնը, զոր Տէրը մեզի ցոյց կուտայ:


«Ցուցու՜ր մեզի ո՛վ Տէր, քու ողորմութիւնդ եւ քու փրկութիւնդ մեզի տուր: Ողորմութիւնը ու ճշմարտութիւնը իրարու հանդիպեցան, արդարութիւնը եւ խաղաղութիւնը իրար համբուրեցին: Տէրը բարութիւն պիտի տայ այն ատեն ու մեր երկիրը՝ իր պտուղը» Սաղմոս 85:7,10,12


Խաղաղութիւն ամենեցուն


ՍԱՀԱԿ Բ.


ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՈՑ ԹՈՒՐՔԻՈՅ

Լրահոս

2 օր Ապարանում ջուր չի լինի
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ
Ըմբիշ Արեն Փիրուզյանը նվաճեց բրոնզե մեդալ. ԵԱ
«Девичья башня». Մեջլիսի նախկին պատգամավորը կոչ է արել իրանցի ադրբեջանցիներին պայքար սկսել Իրանից անջատվելու համար
«Պետրոս, Խոմեյնին և Խամենեին տարբեր մարդիկ են․ Մի՛ խայտառակեք Հանրայինը». Փաշոյան
Իսրայելի կառավարությունը երկրում արտակարգ դրությունը երկարաձգել է մինչև հունիսի 30-ը
Հայրապետական մաղթանք՝ Արամ Ա. Կաթողիկոսի գահակալության 30 ամյակի առիթով
Երևան-Սևան ճանապարհին Mitsubishi Airtrek-ը հայտնվել է ձորակում․Վրաստանի քաղաքացիներ են հոսպիտալացվել
Ապարանում և Լուսագյուղում վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր
Իրանն առաջին անգամ ցերեկային ժամի հրթիռակոծել է Հայֆան, Թել Ավիվը և Աշկելոնը
Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում. էլցանցի Ջերմուկի մասնաճյուղի աշխատակիցը հիվանդանոցում մահացել է
Իրանը հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել․ Իսրայելում օդային տագնապ է հայտարարվել
ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը
Իրանը հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել․ Իսրայելում օդային տագնապ է հայտարարվել
Անդրեն հուզիչ տեսանյութ է հրապարակել դստեր հետ
«Կրթվելը նորաձեւ է Արտաշատում»․ Փաշինյանը հանդես է եկել բանախոսությամբ (տեսանյութ)
2025–ին նախատեսվում է Սևանա լճում իրականացնել 189 տոննա սիգի արդյունագործական որս
Պտտահողմ՝ Ապարանում․ վնասվել են տրանպորտային միջոցներ, տանիքներ (տեսանյութեր)
Նեթանյահուի վարչակազմը դարձել է կայունության և անվտանգության համար գլոբալ խնդիր․ Էրդողան

Լրացուցիչ նորություններ

...

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը

«Կրթվելը նորաձեւ է Արտաշատում»․ Փաշինյանը հանդես է եկել բանախոսությամբ (տեսանյութ)

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան․ ԱԳՆ

Հայկական եռագույնը տոկունության և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանություն

Թեհրանը կվերածվի Բեյրութի․ Իսրայելի ՊՆ–ն զգուշացրել է նոր հարվածների մասին

Նիկոլը չի կարող հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու «սրտացավ» հետևորդի դիրքերից․ Արթուր Վանեցյան․ «Հրապարակ»

ՀՅԴ–ն իր բոլոր կառույցներով առաջիկա 2 տարիների գործողությունների պլանն է քննարկել

ՔՊ-ական նախկին թաղապետ է կալանավորվել

Ստացվում է՝ «Հայաստան» խմբակցության վարչապետի թեկնածուն մնում է Նիկոլ Փաշինյանը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Գիտեն՝ ոչ դժոխք կա, ոչ դրախտ․ ինչ ուզում, անում են. Գրիգորյանը՝ Իրանի պատերազմի, Եկեղեցու մասին (տեսանյութ)

Տեսնելով Իրանի թուլացումը՝ Ադրբեջանը կարող է դիմել ագրեսիայի. դեմն առնելու տարբերակ կա. Զուրաբյան (տեսանյութ)

Քոչարյանն ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ` ինքը շպիոնի կարգավիճակ ունի և անգրագետ է. Ալեն Սիմոնյան

Բացահայտվել է Իրան-Իսրայել էսկալացիայի վատագույն սցենարը (տեսանյութ)

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ

Հարավային Կովկասում կարող է բացվել երկրորդ ճակատ. իրանցի փորձագետ (տեսանյութ)

«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»

Թուրքիայի հետ ունենք ուղիղ և ամենօրյա կապ․ Փաշինյան

«Նիկոլը կծող օձի նման տակից ուրիշ աշխատանք է տարել». Արամ Մանուկանը բացում է որոշ փակագծեր (տեսանյութ)

Օտարազգիների առկայությունը ՀՀ աշխատաշուկայում խնդրահարույց է. Թաթուլ Մանասերյան (տեսանյութ(

Հանրությունը կուտը չի ուտում․ քաղաքական առևտուր է՝ ընտրություններին ընդառաջ․ Արթուր Չախոյան (տեսանյութ)