Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գլխավոր թիրախը հասարակությունն է. 7 տարվա արատավոր հետքերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Գործող իշխանությունների կառավարման ավելի քան 7 տարում ձևավորվել է մի այնպիսի քաղաքական միջավայր, որի առաջնային շարժիչ ուժը դարձել է ատելության ու թշնամանքի օրակարգը։


Փաշինյանի կառավարման սկզբից ի վեր իշխանության խնդիրը եղել է Հայաստանի ներսում թշնամիներ ու «մեղավորներ» մատնանշելը՝ իրենց ձախողումների մեղքն այլոց վրա բարդելու համար։Այսինքն, Նիկոլ Փաշինյանի «մոդելը» հիմնված է ոչ թե ներառականության, երկխոսության, համախմբման և համակարգային բարեփոխումների վրա, այլ խորապես պառակտիչ, անհանդուրժողականություն սերմանող և մանիպուլ յատիվ գործելակերպի վրա, որի նպատակն է իշխանության պահպանումը՝ նույնիսկ արժեքային կապիտալի իսպառ կորուստի գնով։ Նման մոտեցումը մի կողմից թույլ է տալիս խուսափել կոնկրետ խնդիրների բովանդակային քննարկումից, իսկ մյուս կողմից էլ՝ իշխանություններին տալիս է մոբիլիզացիոն հնարավորություն՝ սեփական կողմնակիցներին պահելու մշտական սպառնալիքի զգացողության մեջ։


Բայց իշխանական քարոզչությունը այնպիսի հանգուցակետի է հասցրել հանրության ներսում բաժանարար գծերի անցկացումը, որ դա հասարակական ավելի լայն պառակտման պատճառ է դարձել։ Արդյունքում հասարակական կյանքը դարձել է մշտական կասկածի, բաժանման և անհանդուրժողականության միջավայր, որտեղ մի փոքր միջադեպն իսկ կարող է վերաճել լուրջ հակասության կամ բռնության։ Այլ կերպ ասած՝ անհանդուժողականության երևույթները պրոյեկտվում են նաև անհատական մակարդակով։Եվ բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է փոքր անհամաձայնությունը կամ վեճը մարդկանց միջև բռնության և ողբերգական հետևանքների պատճառ դարձել։Այս պայմաններում բովանդակային քաղաքական դիսկուրսը՝ որպես այդպիսին, դադարում է գոյություն ունենալ։


Ոչ միայն փակվում են քննարկման հարթակները, այլև փորձագետների, մտավորականների և ոլորտային մասնագետների ձայները լռեցվում են։ Իսկ երբ հնչում է քննադատություն որևէ օրենսդրական կամ այլ նախաձեռնության նկատմամբ, այն անմիջապես հանդիպում է պիտակավորման ալիքի. քննադատն անվանվում է «նախկին», «խանգարող», «ռևանշիստ», «հինգերորդ շարասյուն» և այլն։ Արդյունքում ոչ միայն հանրային քննարկման դաշտն է ամայանում, այլև պետական համակարգն է մաքրվում ցանկացած այլախոհությունից՝ վերածվելով միայն «վերևից» առաջնորդվող և կուրորեն կատարող մեխանիզմի։


Իսկ առանց բազմակարծության, առանց գիտելիքի շրջանառության, առանց մասնագիտական վերլուծության պետական քաղաքականությունը վերածվում է կիսավերբալացված խրոնիկ աղմուկի, որի մեջ հանրային բովանդակություն չկա։Բովանդակության բացակայությունը բերում է ևս մեկ վտանգավոր հետևանքի՝ հանրային համընդհանուր նահանջ քաղաքակրթության, ուղեղի ու մտածելու դաշտից։


Բարձր դիրքեր զբաղեցնող պաշտոնյաները այսօր կարող են իրենց թույլ տալ ոչ միայն գռեհիկ, փողոցային լեզվամտածողության արգասիքներ, այլև դրանք ներկայացնել իբրև «ժողովրդին մոտ» խոսք, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ իրենց խոսքը ցանկանում են հանրային շրջանառության առարկա դարձնել, ավելին՝ հանրությանը դարձնել որպես դրա սպառող ու կիրառող։


Կամ առնվազն այդպիսինների դաշտը մեծացնել, քանի որ չի կարելի ասել, թե մեր հանրության մեջ չկան հայհոյանքից ու նման մակարդակի՝ «դոգային» խոսքից հալվողներ: Երբ պաշտոնյան սկսում է խոսել «բեսեդկայի» կամ ցածրորակ սերիալի հերոսի պես, դա ազդում է հանրային գիտակցության վրա՝ իջեցնելով ընդհանուր լեզվամշակութային ընկալման շեմը, որտեղ արժանապատիվ լեզուն ընկալվում է որպես «ոչ պիտանի», իսկ փողոցային բառապաշարը՝ որպես «ակտուալ»։


Եթե նախկինում պետության ղեկավարը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա նման բառապաշարով հանդես գար, ապա անմիջապես կգամվեր անարգանքի սյունին, բայց հիմա ուրիշ է, «բան է փոխվել». հանրային արժեհամակարգն այնքան է դեգրադացվել, որ մարդկանց մի մասի համար ուղղակի գրավիչ է դարձել գռեհիկ ու հայհոյախառն բառապաշարը։ Ու նման արատավոր միտումը հատկապես խրախուսվում է սոցիալական ցանցերում։Եթե որևէ ավանդ ունեցող մասնագետ կամ մտավորական տեսակետ հայտնի, նրան չեն լսի, իսկ եթե մի բլոգեր կամ իրեն քաղաքագետ հորջորջող ինչ-որ անձ, կամ թեկուզ հենց իրեն քաղաքական գործիչ հայտարարող մեկը, բովանդակային լուծումների մասով ոչինչ չասելով հանդերձ, հայհոյանքներով համեմված, ստորին մակարդակի բառապաշարով վիրավորի տարբեր մարդկանց, իսկույն ֆավորիտ կարող է դառնալ՝ շատ արագ անհայտների շարքից տեղափոխվելով հայտնիների շարքը՝ դառնալով հանրային «լուրջ» դեմք։ Եվ ըստ էության, հիմնական նպատակը այս «լսարանի» մեծացումն է:


Մյուս կողմից էլ՝ սուտը, մանիպուլ յացիաներն ու օդից կախված լուրերը դարձել են հանրային կատեգորիա։ Ավելի շատ պոպուլ յար է այն խոսքը, որի մեջ սուտը գերակշռում է։ Ու այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ մարդիկ ավելի շատ հակված լինեն ստին ու միֆերին, քան ճշմարտությանը։ Խոսքի արժեքի այս անկումը ոչ միայն ոչնչացնում է բովանդակային խնդիրների բարձրացման հնարավորությունը, այլև ընդհանրապես կազմաքանդում է հանրային դիսկուրսի ինստիտուտները։Այս իշխանությունների պաշտոնավարման ընթացքում նկատվող մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ կրթական համակարգում նշաձողն անընդհատ իջեցվում է։


Եթե ռեֆորմներ էլ կատարվում են, ապա դրանք, ի վերջո, արդյունավետության բարձրացման հարց չեն լուծում։ Իսկ կադրային նշանակումների պարագայում ակնհայտ է դառնում, որ կրթվածությունը ոչ միայն առաջնահերթություն չէ, այլ հաճախ համարվում է խանգարող գործոն։ Մարդիկ կարող են առանց մասնագիտական փորձի, առանց լուրջ կրթական պատրաստվածության զբաղեցնել ռազմավարական նշանակություն ունեցող պաշտոններ՝ միայն և միայն քաղաքական նկատառումների արդյունքում։


Կրթության թեմայով իշխանությունները անընդհատ խոսում են, ձևական օրակարգեր են կառուցում, նշում են, թե այն նորաձև է, սակայն իրականում պետությունը որևէ հետևողական ռազմավարություն չունի կրթական քաղաքականության ոլորտում՝ բացի ցուցադրական և մակերեսային բարեփոխումներից, որոնք հաճախ միայն խորացնում են ճգնաժամը։Այս միջավայրում հանրային գիտակցությունը սնվում է շոուներով։


Իշխանական մեդիա հարթակները մեծ մասամբ ներկայացնում են սինթետիկ իրականություն, որտեղ կեղծ օպտիմիզմով ու ցուցադրական տեսարաններով փորձում են ծածկել իրական խնդիրները։ Այդ քարոզչական տեռորից տպավորություն կարող է առաջանալ, թե Հայաստանում խնդիրներ չկան, ապրում ենք իդեալական երկրում, որտեղ մարդիկ բավարարված են, սոցիալական պայմանները բարելավվում են, իսկ կառավարությունը ամեն հարց լուծում է մեծ արագությամբ։


Իրականությունն, իհարկե, բոլորովին այլ է՝ աճող աղքատություն, գնաճ, գործազրկություն, կրթության և առողջապահության մակարդակի անկում, արժեզրկվող ինստիտուտներ ու քայքայվող արժեհամակարգ։Այդ արժեզրկման ամենախոր և վտանգավոր օրինակներից մեկը պետականության հիմնասյուների դեմ տարվող համակարգային արշավն է։ Նախ՝ վարկաբեկվում է բանակը՝ պարբերաբար ներկայացվելով իբրև կոռումպացված և անարդյունավետ կառույց, որը պրոֆեսիոնալ բանակի անվան տակ պետք է ընդամենը սահմանապահ զորքերի վերածվի ու սահմանապահ գործառույթներ իրականացնի։


Պատահական չէ, որ խրախուսվում է «դեզերտիրությունն» այն համատեքստում, որ կարելի է գումար վճարել ու բանակում քիչ ծառայել։ Փաստացի բանակը հեղինակազրկվում է՝ համարվելով որպես մի կառույց, որտեղ պետք է հնարավորինս խուսափել ծառայելուց։ Ավելին, այն համարվում է «պատժախուց»:


Մյուս կողմից էլ՝ թիրախավորվում է Եկեղեցին՝ իբրև «չուլանացած» կառույց, որը չպետք է դեր ունենա հանրային կյանքում։ Այսինքն, այն մեծ դերակատարությունը, որ Եկեղեցին ունեցել է հայ ժողովրդի ինքնապահպանման գործում, ուղղակի զրոյացվում է։ Իսկ Եկեղեցու դեմ ուղղված հարձակումների միտումներից մեկն էլ կառույցի վարկաբեկումն է այն համատեքստում, որ այն ոչ թե որպես ինստիտուտ դիտարկվի, այլ ընդամենն ասոցացվի որոշ մարդկանց կամ երևույթների հետ։Պատմության աղճատումը, հերոսներից հրաժարվելը, հիշողության նսեմացումը և հայրենիքի գաղափարի փոխարինումը «խաղաղության դարաշրջանով», որի մեջ խաղաղության հասկացությունը պարզապես անիմաստ հույսերով ներշնչվելու ու հարմարվելու քարոզ է, վերածվում է ազգային դիմադրողականության վերացման իրական ծրագրի։


Եվ այս ամբողջ քաղաքական ռեժիմի կենտրոնում կանգնած է մեկ հիմնական գաղափար՝ իշխանության պահպանում ցանկացած գնով, անգամ այն դեպքում, եթե դրա դիմաց զոհաբերվեն արժանապատվությունը, լեզուն, կրթությունը, ինստիտուցիոնալությունը, հասարակական համերաշխությունը ու վերջապես նաև սեփական հայրենիքի ապագան։


ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Լրահոս

Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք»
Այս կենդանակերպի նշանների համար հունիսի 17-ի մոլորակային շքերթը հնարավորություն կտա սկսել կյանքը մաքուր էջից
Արման Անդրիասյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդական
ԱՄՆ-ն կհաղթի Աշխարհի առաջնությունում․ Ալտիդոր
Նոր խորհրդարանում ովքե՞ր են հավակնում պատգամավորական մանդատի
ՈՒՂԻՂ․ Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը. դատավորը հրապարակում է վճիռը
Մարդիկ չեն կարողանում ինտիմ կյանք ունենան, Փաշինյանը բոլորին հետևում է․ Սամսոնյան
Հունգարիան սպառնում է Ուկրաինային. Այց Բաքու՝ Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությամբ
Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
Գերմանիան պնդում է, որ նավերը Հորմուզի նեղուցով անցնեն առանց մաքսատուրքերի
Արտակարգ իրավիճակ «Զվարթնոցում»․ Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը
Fars. Իրանը 60 օրվա ընթացքում չի պահանջի վճար Հորմուզի նեղուցով անցնելու համար
Իսրայելը չի ​​ցանկանում, որ Ռուսաստանը միջնորդի դեր ստանձնի Գազայի հատվածում
Քոչարյանին արգելել են լքել Հայաստանը․ ինչ է կատարվում ընտրություններից հետո
Պուտինը անձամբ զանգահարել է Թրամփին. Ալիևի օգնականը՝ Հայաստանում
Հարցրեք ԱԱԾ-ին. ՔՊ-ականը` օդանավակայանից Քոչարյանի կադրերի արտահոսքի մասին
ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով
«Ինչո՞ ւ եք գողացել ԲՀԿ-ի ձայները». հարց` ֆինանսների նախարարին
Mehr․ Հորմուզի նեղուցը լիովին կբացվի մեկ ամսվա ընթացքում
Իսրայելը հայտնել է, որ պարտավոր չէ պահպանել ԱՄՆ-Իրան համաձայնագիրը

Լրացուցիչ նորություններ

...

Կընդունի, բայց չի շնորհավորի. Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ

Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ»

Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»

Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ»

Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»

Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին. Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում

«Հրապարակ»․ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում

Կպետականացվի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի թվային համակարգը. «Ժողովուրդ»

Որոշ քաղաքական ուժերի «տունը կռիվ է ընկել». «Իրավունք»

Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում. Ինչ է կատարվում նրա հետ. «Իրավունք»

ՔՊ-ում սրտատրոփ սպասում են ընտրությունների վերջնարդյունքներին․ «Հրապարակ»

Հղի կնոջ մասնակցությամբ միջադեպի քննությունը կարծես փակուղի է մտել. «Ժողովուրդ»

Բանակից առողջության հիմքով ազատում են իրենց որդիներին, ուղարկում սպորտի. նոր նախագիծ. «Ժողովուրդ»

Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը

Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»

«Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընրտանք չի գտնվում

Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ»

Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին. Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին

«Հրապարակ»․ Ադրբեջանում անհանգիստ են

«Հրապարակ»․ «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ