Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վիճակագրական կոմիտեի՝ գնաճի մասով պաշտոնական տվյալները տարակուսելի են հանրության համար։ Քաղաքացին սեփական գրպանի պարունակությամբ է զգում գնաճի չափը։


Սննդամթերքի շարունակական գնաճը ամենօրյա ռեժիմով նվազեցնում է նրա եկամուտները։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասում է՝ երբ խոսում ենք գնաճի մասին, դա վերաբերում է 400 և ավելի ապրանքների ընդհանուր միջին գնին։


«Վստահաբար, դրա մեծ մասը Հայաստանի բնակչության կեսից ավելին ձեռք չի բերում, չի օգտվում դրանցից։ Հետևաբար՝ 3,5 տոկոսի շրջակայքում ընդհանուր գնաճն այն կեղծիքն է, որը յուրաքանչյուր ոք ամեն օր տեսնում է. այդքան չէ գնաճն իրականում։


Բարձր գնաճի են ենթարկվել թե՛ ներկրվող սառեցված, թե՛ Հայաստանում բուծվող ձկնամթերքը՝ 20ից 22 տոկոսով (ընդհանուր գումարային հաշվարկով), գնաճի են ենթարկվել կարագը՝ 13, մրգերը՝ 8, բանջարեղենը՝ 10 և ավելի, կարտոֆիլը՝ 47, շոկոլադեղենը՝ 13, սուրճ-թեյը՝ 15 տոկոսով (վերջինը գումարային հաշվարկով)։


Յուրաքանչյուրի պատճառները տարբեր են՝ սկսած ապաշնորհ կառավարումից վերջացրած ապաշնորհ կառավարման արդյունքում վաճառողների կամ տնտեսվարող սուբյեկտների անորոշություններով պայմանավորված։


Երբ կառավարությունն անընդհատ հարկադրույքների բարձրացում է իրականացնում, դա միանշանակ հանգեցնելու է գնաճի, այսինքն՝ 2025 թ. հունվարից սկսած հարկադրույքների բարձրացումները չէին կարող ուղղակի ազդեցություն չունենալ։ Երբ առևտրի դեպքում 5 տոկոս դրույքաչափը դառնում է 10 տոկոս, անկախ նվազեցումների չափից, հաշվարկ ունեինք, որ տրամաբանական հավելագնի պայմաններում առևտրի դեպքում հարկային բեռը մոտավորապես 33 տոկոսով ավելանում էր։ 33 տոկոսի ավելացումը տարբեր ապրանքների վաճառքների գնաճի վրա տարբեր կերպ կարող է ազդել։


Օրինակ՝ ներկրվող բանջարեղենի կամ մրգի վրա կարող է ազդել 50-ից մինչև 80 տոկոսի շրջանակներում և այսպես շարունակ։ Այսինքն՝ այն, ինչը խանութում տեսնում ենք, դրա մի մասը պայմանավորված է հարկային դրույքաչափերի բարձրացումով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։


Ընդգծում է՝ Հայաստանում սննդամթերքի ոլորտում պետական վերահսկողություն և ճիշտ մեսիջներ կառավարության կողմից չեն տրամադրվում։


«Օրինակ՝ սպառման շուկայի ծավալների հետ կապված. ներկրման կամ արտահանման սահմանափակումներ չեն կիրառվում, պայմանականորեն, կարտոֆիլ արտադրողը արտադրում է մի տարի որոշակի քանակի, շուկայում առաջանում է դեֆիցիտ, դեֆիցիտի պայմաններում գնաճի է ենթարկվում։ Ժողովուրդն ունի նման վարքագիծ, որ տեսնում է՝ կարտոֆիլի գինը ավելացավ, կամ հարևանը կարտոֆիլ ցանեց և լավ շահույթ ստացավ, հաջորդ տարի բոլորը սկսում են կարտոֆիլ ցանել։


Շուկան այդ պարագայում գերհագենում է, գերհագեցման պարագայում տեղի է ունենում գների նվազում։


Շատ դեպքերում ասում են, որ գների կարգավորման ֆունկցիոնալ պարտականությունն իրավական առումով դրված է Կենտրոնական բանկի վրա, բայց գիտական, ակադեմիական աշխարհում դեռևս որևէ մեկը չի հիմնավորել, որ Կենտրոնական բանկը կարողանում է ազդել գնաճի վրա կամ զսպել այն։


Նման բան ասում են և՛ պաշտոնյաները, և՛ տարբեր մասնագետներ, բայց դրանք ընդամենը միֆեր են, որոնք տարբեր դասագրքերում կարդացել և նույնությամբ արտաբերում են։ Կրկնում եմ՝ այդպիսի բան աշխարհում չի եղել, որ որևէ մեկը հիմնավորի։


Գնաճի հիմնական պատճառը հարկաբյուջետային քաղաքականությունն է, այսինքն՝ դա կառավարության գործողությունների տիրույթում է, երբ անընդհատ հարկերը բարձրացնում են, պետական ծախսերը կատարում են սխալ, անընդհատ անորոշություններ են ստեղծում տնտեսվարողների համար, շուկայի վերահսկողություն չեն իրականացնում, չեն պլանավորում, բնական է՝ սա պետք է հանգեցնի գնաճի»,-նշում է մեր զրուցակիցը։


Հայաստանում ամեն երրորդ երեխան աղքատության մեջ է ապրում։ Այս ցուցանիշը պարբերաբար հիշեցնում է իր մասին։ Մյուս կողմից՝ իրականացվող այս հարկաբյուջետային քաղաքականության «ջանքերով» աղքատությանը վերաբերող ցուցանիշներն էլ ավելի ահագնացող չե՞ն դառնալու։


2018 թվականին իշխանության եկածներն ասում էին, թե պայքարելու են նաև աղքատության դեմ։ Ի՞նչ արվեց այս ուղղությամբ յոթ տարվա ընթացքում։ «2018 թվականից հետո աղքատության ավելացման քաղաքականություն է տարվել, բայց նվազեցման գեթ 1 գործողություն չի իրականացվել։


Սկսենք աշխատավարձերից։ Եթե տնտեսական զարգացում չկա, դրանից հետո չի առաջանում աշխատավարձերի բարձրացման ներուժ։ Եթե չի առաջանում բարձրացման ներուժ, նշանակում է՝ աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունենում։


Եթե վերլուծում ենք Հայաստանում աշխատավարձի կառուցվածքը, միջին աշխատավարձի բարձրացումը պայմանավորված է բացառապես պետական հատվածի շատ հավելավճարների տրամադրմամբ։


Նաև մի քանի ոլորտում՝ բանկային, ապահովագրական, կապի օպերատորներ, հանքարդյունաբերություն, գազ և էլեկտրաէներգիա, բարձր պաշտոնյաների, այսինքն՝ ղեկավար անձնակազմի բարձր աշխատավարձով պայմանավորված։

Լրահոս

ԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար Ղազարյան
ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ
«Պարո՛ն Եղոյան, Մարիա Կարապետյանի կամ Ռուբեն Ռուբինյանի մոտ դասընթացներ անցե՛ք». Սաղաթելյան
Ռուսաստանի մի շարք շրջաններում գիշերը զանգվածային ԱԹՍ հարձակումներ են արձանագրվել
#ՈՒՂԻՂ․ Բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի համար Ադրբեջանը գլխագին էր սահմանել.Արեգա Հովսեփյանը՝ Վահագն Ալեքսանյանին
Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը չեն ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման հրավերը
Մահվան ելքով վրաերթ Կոտայքում․ 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին
Քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ. փաստաբան
Հարությունյանն արցախցի պատգամավորից պատասխան էր ակնկալում` Արցախն Ադրբեջա՞ն է, թե՞ ոչ
«Մատի և մատանու արանքը մտնել, և արտաքին քաղաքականությունը հակադրությունների վրա ձևավորել պետք չէ»
ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ
«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել
«Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է
«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր
«Հրապարակ»․ Քեռին մրցում է քրոջ որդու հետ
Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում
Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ

ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել

«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել

«Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է

«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր

«Հրապարակ»․ Քեռին մրցում է քրոջ որդու հետ

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում

Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ»

Պապիկյանը բարձրաստիճան զինվորականներին դիրքեր է ուղարկում․ (տեսանյութ)

«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը

«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը

«Հրապարակ»․ Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել

«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է

«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում

«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է

Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ»

Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել

ՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին». Որոշ արցախցիներ տխրել են Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունից