Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը

Երկրի արտաքին և ներքին խորացող ճգնաժամերի ֆոնին քաղաքական դաշտում գնալով դոմինանտ են դառնում խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տրամաբանությամբ պայմանավորված գործողությունները, ուղերձներն ու իրադարձությունները, որոնց հիմնական, չգրված կանոնն ամբողջությամբ հակասում է Ստանիսլավսկու «Любите искусство в себе, а не себя – в искусстве» խորհրդին։

Հանրապետականն այս ընթացքում, երբեք չբացառելով իր հնարավոր մասնակցությունն ընտրություններին, դեռևս ապարդյուն փորձում է համոզել ընդդիմադիր դաշտի գործընկերներին՝ չհամակերպվել գարշելի ստատուս-քվոյի հետ և չհասցնել իշխանափոխության հարցը 2026-ին։ Առկա պայմաններում քաղաքական կշիռ և հեղինակություն ունեցողի, առավել ևս՝ երկրի ցանկացած նախկին ղեկավարի հանրային խոսքն ինքնին կարևոր է որպես օրակարգանպաստ իրադարձություն, և երկրորդ նախագահի վերջին հարցազրույցը դիտարկում եմ հենց այս, այլ ոչ թե փետրվարից առ այսօր ներքաղաքական դիսկուրսում ծավալվող ցարգացումներից և քննարկումներից դժգոհություն արտահայտելու, սեփական կշռով թիմակիցների թերություններն ու սխալները շտկելու փորձ։

Համամիտ լինելով գլոբալ և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող երկրորդ նախագահի մի շարք գնահատականների հետ՝ այնուհանդերձ ներքաղաքական և հատկապես՝ ներընդդիմադիր կյանքին վերաբերող գնահատականներում ես ոչ միայն չստացա համոզիչ պատասխաններ, այլև արձանագրեցի բազում հակասություններ, վիճարկելի պնդումներ և միակողմանի ընկալումներ։

Որո՞նք են այդ որոգայթները։

1․ Նիկոլին Արևմուտքի սատարման նվազում և գեոպոլիտիկ տեղաշարժեր։ Որքան էլ մեծ է գայթակղությունը Դոնալդ Թրամպի ընտրությամբ և դրան հաջորդող զարգացումներով հիմնավորել նիկոլական ռեժիմի ճակատագրական թուլացումը, չմոռանանք, որ.

․ ԱՄՆ նոր վարչակազմի գործունեությունը դեռևս չունի լոկալ դրսևորումներ, իսկ վարչական իներցիան շատ մեծ է, նաև՝ ի դեմս իր պաշտոնավարումը շարունակող ԱՄՆ «բայդենական» դեսպանի:

․ Դոնալդ Թրամպի հաղթական էներգիան ներամերիկյան տիրույթում անվերջանալի չէ, և շուտով նա անխուսափելիորեն կառերեսվի ներքին դիմադրության աճին՝ արտաքին քաղական հետևանքներով։

․ Պարզ չէ, թե Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան շփումները ինչո՞վ կավարտվեն, ինչպիսի՞ն կլինի դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա։

․Նիկոլին ցուցաբերվող եվրոպական աջակցությունն ինքնին շոշափելի է մեզ նման երկրում դա կապիտալիզացնելու և ընդդիմախոսների դեմ օգտագործելու համար։

2․ Գործող ռեժիմն ունի շատ ցածր վարկանիշ։ Այս իրողության բացարձակայնացումը և միակողմանի մեկնաբանումը նույնպես հղի է ստրատեգիական просчёт-ներով։

․Նախ, այնպես չէ, որ ընդդիմադիր հիմնական ուժերի վարկանիշները զգալիորեն բարձրացել են:

․Նիկոլից հիասթափված, բայց ընդդիմության ճամբարներ չտեղափոխված ընտրազանգվածը պարարտ հող է անսպասելի քաղաքական պրոյեկտների և տեխնոլոգիաների կիրառման համար։

․Իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ ոչ միայն կոռուպցիայի, այլև վարչական ռեսուրսի օգտագործան Էյնշտեյններ են, ինչը կարող է շոշափելիորեն ազդել նրանց էլեկտորալ արդյունքների վրա։

․Գործող ռեժիմը, ցավոք սրտի, մինչ այս պահը հաղթում է ընդդիմությանը նաև տարաբնույթ քարոզչական, լրատվական, քաղաքական ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելու և կիրառելու առումով, և ընդդիմության անելիքներն այս դաշտում կենսական են։

3․ Գյումրին կարող է նախատիպ լինել համապետական մակարդակում. այս թեզը նույնպես խաբուսիկ է և շատ խոցելի։

․ Տեղական ընտրությունների, այն էլ՝ Գյումրիի նման շատ սպեցիֆիկ քաղաքի, օրինակի պրոյեկցումը հանրապետության մակարդակում՝ մեթոդական սխալ է։

․ Գյումրու ընտրարշավին երկրորդ նախագահի շրջապատին հարող թիմերի պահվածքը մյուս ընդդիմադիրների հանդեպ (ռուսերեն ասած՝ за гранью фола) չի կարող հանդուրժելի լինել համապետական ընտրություններին։

․ Ընդդիմադիր դաշտի ներկայումս խորացող պառակտվածությունը և տրոհումը անխուսափելիորեն հանգեցնելու են ընդդիմադիր ձայների փոշիացմանը, ինչից օգտվելու է գործող ռեժիմը՝ ակնհայտորեն առավել մեծ բոնուսներ ստանալով։

․ Փետրվարյան իր ասուլիսին երկրորդ նախագահը, խոսելով ընտրություններին գնալու և հաղթելու հավանականության մասին, չէր արձանագրել, որ մենակով Նիկոլին հաղթել հնարավոր չէ։ Այդ միտքն իր շուրթերից նորություն է, ուստի, մեղմ ասած, Գյումրին չի ապացուցում երկրորդ նախագահի մինչ այդ արտահայտված տեսակետի ճշմարտացիությունը, այլ կոնցեպտուալ տարբերվում է իր նախորդ կարծիքից։

Սարգսյան ± Քոչարյան = ?

Առաջին հայացքից կարող է տարակուսելի թվալ, որ երկրորդ նախագահն իր ասուլիսի զգալի մասը նվիրել է ոչ թե Փաշինյանի ռեժիմին, այլ ՀՀ երրորդ նախագահին և Հանրապետականին։ Ավաղ, հնչեցրած գնահատականները ոչ միայն գոնե չեն սառեցնում այլևս քրոնիկ դարձող լարվածությունը, այլև նոր դիսկուրսային բախման կետեր են ստեղծում։ Վստահ եմ, որ սա ծրագրային, ոչ թե պատահական դիրքավորում է, և այն նույնպես պայմանավորված է գալիք ընտրություններով։

«Տարանջատում հանուն ընտրության» օպերացիան չէր կարող սահմանափակվել միայն իրենց բարձրաձայնած և մեր կողմից անմիջապես ընդունված «տարանջատումով», իսկ երկրորդ նախագահի մոտեցումները հաստատեցին այս վարկածը։ Հակառակ պարագայում ի՞նչն էր խանգարում նախագահ Քոչարյանին ընդունել և համաձայնել նախագահ Սարգսյանի «Հանգիստ թողեք» մոտեցմանը։ Երկրորդ նախագահը, փաստացի, մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը՝ նոր զարկ հաղորդելով այս տհաճ քննարկումներին։ Ուստի, անդրադառնամ մի շարք թեզերին։

Պատմության վերանայում։ Հատկանշական է, որ նման գործիքակազմի դիմում է ոչ միայն փաշինյանական ռեժիմը, այլև մեր գործընկերները։ Երկրորդ նախագահի հնչեցրած գնահատականները այս մասով վերաբերում էին գրեթե բոլոր էտապներին։ Այսպես.

․1998-2008թթ.՝ ով ում էր սատարում։ Անկեղծ ասեմ, որ զարմացած եմ հնչեցրած ձևակերպումներից, որոնք ոչ միայն վիճելի էին, այլև բացասական էներգետիկա էին պարունակում։

․Այո, ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, այդ տարիներին շարունակում էր զարգանալ և կայանալ, բայց Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի լրջագույն դերակատարման մասին սկզբից՝ 1998-ի, հետո՝ 2003-ի նախագահական ընտրությունները ես չէ, որ պետք է հիշեցնեմ։ Իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն, իր հերթին, ոչ միայն «խաղերի մեջ» չէր մտնում ընդդիմադիր դաշտի հետ, այլև, որպես հաշտեցնող և մեղմող կերպար, հաճախ իր վրա էր վերցնում գործող նախագահի դեմ ուղղված բազմաթիվ հարվածներ։

․2006-2008թթ.՝ արձանագրելով երկրորդ նախագահի խոսքը Վարդան Օսկանյանի հնարավոր առաջադրման հետ կապված, որպես գործող և ակտիվ պատգամավոր, այնուհանդերձ ինքս եմ ականատեսը և մասնակիցը եղել այլ բանի մասին վկայող իրադարձությունների, ինչի շուրջ հիմա չեմ մանրամասնի՝ հույս ունենալով՝ մի օր անմիջապես երկրորդ նախագահի հետ խոսել այդ մասին։

․2008-2018թթ.՝ թեպետ երկրորդ նախագահը պնդեց, որ այդ տարիներին չի մտածել մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, սակայն առկա են այլ ծրագրերի մասին վկայող հայտարարություններ, մասնավորապես, այդ տարիներին նախագահ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կողմից։ Հետաքրքիր կլինի լսել նախագահի կարծիքն այս հակասության մասին։

․2018 թ.՝ առանց այդ էլ երկար տեքստս կրկնություններով չծանրաբեռնելու համար միանում եմ երկրորդ նախագահի հորդորին վերընթերցել իր գիրքը, մասնավորապես՝ PS և PPS գլուխները։ Վստահ եմ, յուրաքանչյուր բանիմաց և անաչառ ընթերցող ունակ է անել իր հետևությունները։ Հավելեմ միայն, որ հակասություններ առկա են նաև այս խնդրի շուրջ հարցազրույցում տրված գնահատականների հետ։

․Երկրորդ նախագահը, քննադատելով երրորդ նախագահի իշխանության տարիները, հարցազրույցում օգտագործեց նաև «քաղաքական մենաշնորհ» արտահայտությունը, այնինչ դրանից առաջ, խոսելով իր ղեկավարման օրոք մեր մասին, նախ համաձայնեց լրագրողի պնդմանը, որ ինքը մենակով կարող էր Սարգսյանի փոխարեն այլ թեկնածու առաջ մղել, իսկ հետո ասաց, որ եթե ՀՀԿ-ն իրեն չսատարեր, այլ կուսակցություն կհայտնվեր այդ դերում։ Այսինքն՝ մեզ «քաղաքական մոնոպոլիայի» մեջ մեղադրանքները ուղեկցվել են սեփական քաղաքական մոնոպոլիայի մասին պնդումներով՝ միայնակ հաջորդ նախագահ և իշխող կուսակցություն որոշելու դրվագներով…

․2018-ի մասին խոսելիս նախագահ Քոչարյանը շատ նրբանկատորեն և խնամքով վերաբերվեց վարչապետ Կարեն Կարապետյանի դերակատարությանը, ում ինքս շատ հարգում և ընդունում եմ։ Միաժամանակ կարծում եմ, որ ոչ իր, ոչ էլ պատմության համար չարժե «սանրել» և կլորացնել կամ սղոցել իրականության սուր անկյունները։

․ 2021-ի ընտրությունների համատեքստում երկրորդ նախագահը, նախ, շրջանցեց այն փաստը, որ իր ղեկավարած ուժը հավակնում էր միայնակ հաղթանակ տանել, իսկ մեր շանսերը համարում էր վիճակագրական սխալի տ իրույթում։ Հետո արտահերթ ընտրությունները գնահատեց անխուսափելի, թեպետ դրանք բուռն փողոցային պայքարի գոլորշին թողնելու համար էին, և առանց այդ պայքարի ակտիվ քաղաքական դերակատարների պարզապես անիմատ էին դառնալու։ Իսկ արանքում միայն մեզ դիտարկեց «նախկինների» արատավոր թեզի թիրախ։ Ավաղ, այդպես չէ, մեծարգո նախագահ։ Նիկոլական ագիտպրոպով մեր երկու թիմերն էլ «նախկիններ» են, թեպետ իրականության մեջ ժամանակագրորեն մեր թիմը նախկին չէ, մենք նախորդ ենք։

․ Հատկանշական է, որ իմպիչմենտի մասին խոսելիս երկրորդ նախագահը շեշտադրեց «եթե տապալվեց, 6 ամիս էլ չենք կարող դա անել» թեզը, ինչը շատ խոցելի արգումենտ է։ Նախ, այն պատճառով, որ խոսելով իր հետագա պլանների մասին, նա ոչ մի կերպ չհիշատակեց իրենց նախաձեռնությամբ այդ գործիքի հնարավոր կիրառման հեռանկարը։ Եվ, հետո, ընթացիկ նախաձեռնության վիժեցման դեպքում վեց ամիս հետո ինչպե՞ս եք հիմնավորելու սեփական նախաձեռնությամբ անվստահության գործընթաց չսկսելու փաստը։

Անշուշտ, դժվար է 2 ժամից ավել տևած, խիտ և հագեցած հարցազրույցին սպառիչ անդրադառնալ գրավոր ֆորմատով։ Ուստի մի շարք այլ գնահատականներին գուցե անդրադառնամ այլ հրապարակումներում։ Այժմ կավարտեմ հետևյալ առաջարկությամբ։

Հարցազրույցում երկրորդ նախագահը Փաշինյանին բնութագրեց որպես պարտության սիմվոլ և տգիտության խորհրդանիշ՝ առաջարկելով համապատասխան էմոջի ստեղծել, բայց այդպես էլ ոչինչ չասաց Նիկոլի՝ դավաճան լինելու մասին։ Ընդունելով և զարգացնելով Փաշինյանով էմոջի ստեղծելու մասին նախագահ Քոչարյանի առաջարկը, առաջարկում եմ այն դիտարկել որպես դավաճանության, այլ ոչ թե տգիտության խորհրդանիշ։ Համաձա՞յն եք, պարոն Նախագահ։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

«ՁՈՐԱՂԲՅՈՒՐ» ՏԿՀ

19.05.2025

Լրահոս

Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը
Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը
Ոչ մի անգամ չեմ մտածել հեռանալու մասին․ Սլոտ
Պատերազմը վերսկսելը մեծ վնաս կհասցնի Համաշխարհային տնտեսությանը․ Հաքան Ֆիդան
Փաշինյանին կոչ եմ անում՝ Արցախ բառը հեռուստատեսությամբ թո՛ղ արտաբերի․Մադաթյան (տեսանյութ)
Հանցագործության մասին հեռախոսազանգով հաղորդում ներկայացրեցի Փաշինյանի հայտնի աջակից Ռուստամ Ավագյանի դեմ․ Անի Գևորգյան
Թրամփը նշել է, որ չի թերագնահատել Իրանի «ցավի շեմը»
Մահացել է Մանկավարժական համալսարանի մեթոդիկաների ամբիոնի նախկին վարիչ Շողիկ Ոսկանյանը
ՔՊ-ն ուժով պահելու է իշխանությունը.սա Արեւմուտքի պահանջն է.քաղտեխնոլոգ (տեսանյութ)
Կարևոր
Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի
Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am
ԵԱՏՄ-ում մտադիր են կրճատել բեռների առաքման ժամկետներն ու փոխադրողների ծախսերը
Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ
Կարևոր
Իրանը պետք է անհապաղ նստի բանակցությունների սեղանի շուրջ. Մերց
Netflix-ում կհայտնվի Աֆղանստանի պատերազմի մասին նոր ֆիլմ
ԱՄՆ-ում թեթև մարդատար ինքնաթիռը բախվել է բնակելի շենքի․ երկու ուղևոր է զոհվել
Իրանը պատրաստ է քննարկել Պուտինի առաջարկը
ՔՊ-ն ուժով պահելու է իշխանությունը. սա Արեւմուտքի պահանջն է. քաղտեխնոլոգ
Հայաստանի հետ մեր հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ՝ բարդ. Լավրով
Մի՛ փորձեք քաղաքական միավորներ հավաքել ողբերգության հաշվին․ գնդապետ Մախսուդյանը՝ Փաշինյանին

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը