Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ, ասվում է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Կիրակի օրը Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, նախագահները քննարկել են տարածաշրջանային, համաշխարհային և երկկողմ հարցեր։
«Նախագահ Էրդողանը նշել է, որ ողջունում է Պուտինի հայտարարությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության շուրջ բանակցությունները Ստամբուլում շարունակելու անհրաժեշտության մասին՝ այնտեղից, որտեղ դրանք ընդհատվել էին (2022 թվականին - խմբ.), և որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել բանակցությունները, որոնք կհանգեցնեն հակամարտության մշտական լուծմանը», - ասվում է վարչակազմի հայտարարության մեջ։