Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ռուսաստանից Վրաստան ներմուծվող գազի ծավալը գերազանցել է ադրբեջանականին. Վահե Դավթյան


քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ռուսական գազի վերադարձը․ Մոսկվան շրջանցում է Բաքվին Վրաստանի շուկայում, Երևանը՝ ցանկանում ադրբեջանական գազ ներկրել

2025 թ․ առաջին եռամսյակում Վրաստան ներմուծվող ռուսական գազի ծավալը գերազանցել է ադրբեջանականի ցուցանիշը՝ առաջին անգամ վերջին 18 տարվա ընթացքում: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում երկրում գազի ներմուծման ընդհանուր արժեքը կազմել է 183,048 մլն դոլար, որից 100,647 մլն դոլարը (55%) բաժին է ընկել Ռուսաստանին, իսկ 82,401 մլն-ը՝ Ադրբեջանին (45%)։

Տարիներ շարունակ Ադրբեջանը դիտարկվել է Վրաստանի գազային հիմնական գործընկերը, հատկապես Հարավկովկասյան գազատարի (SCP) գործարկումից ի վեր։

Սակայն ներկայիս տվյալները վկայում են փոփոխվող մատակարարման լոգիստիկայի և գեոտնտեսական ուղեգծի մասին։ Թբիլիսին, կարծես թե, վերանայում է իր էներգետիկ ու գեոքաղաքական ռազմավարական հաշվարկները՝ առավել բազմավեկտոր և դիվերսիֆիկացված մոդելի օգտին։ Թուրքական կապիտալի համար վերջին շրջանում ստեղծվող անհարմարությունները դրա կարևոր դրսևորումներից են:

Այս գործընթացի ֆոնին ուշագրավ են Երևանի հայտարարությունները՝ ադրբեջանական գազի հնարավոր ներմուծման շուրջ։ Մինչ տարածաշրջանում սկսում է ձևավորվել գոետնտեսական նոր ճարտարապետություն՝ հիմնված ինչպես շուկայական տրամաբանության, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական ճնշումների հավասարակշռման վրա, պաշտոնական Երևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը պարզապես դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից։

Վերադառնալով Վրաստանի օրինակի դիտարկմանը՝ նկատում ենք ոչ թե պարզապես գազի ներմուծման ծավալների փոփոխություն, այլև ավելի խորքային՝ աշխարհաքաղաքական վերաձևավորման միտում։ Ռուսական գազի գերիշխող դիրքը կարող է պայմանավորված լինել ոչ միայն գների մրցունակությամբ, այլև մատակարարման հարաբերական կայունությամբ՝ տարածաշրջանի հաղորդակցային ենթակառուցվածքներում աճող անորոշության պայմաններում։

Միաժամանակ, սա կարող է վկայել նաև Ադրբեջանում առկա ռեսուրսային բազայի խնդրի մասին: Արդեն 2027-ին Բաքուն կանգնելու է լուրջ խնդրի առաջ՝ պայմանավորված եվրոպական շուկա գազի արտահանումը կրկնապատկելու պարտավորվածությամբ: Իսկ քանի որ «Անդրկասպյան գազամուղ» նախագիծը դժվար թե առաջիկայում կյանքի կոչվի, Ադրբեջանը ստիպված է լինելու Եվրոպայում իր դիրքերը ապահովելու համար նվազեցնել արտահանման ծավալներն այլ ուղղություններով»:

Լրահոս

Թրամփը պնդել է, որ Իրանը չի խոստացել հրաժարվել միջուկային զենքից
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ընդդեմ «Հրապարակ օրաթերթի» դատական նիստը
Նորվեգիայի 89-ամյա թագավորը հոսպիտալացվել է Իսպանիայում
Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Վենեսուելայից ստացել է 80 միլիոն բարել նավթ
Իշխանության հույսը բոլորին որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելն է. «Հրապարակ»
«Իրավունք». Ինչու են ՔՊ–ականները շրջանցում Վեհափառի թեման. Փաշինյանն ասել է. «Փոթորիկից առաջ միշտ էլ խաղաղ է»
«Հրապարակ». Տիրադավների ճամբարում անելանելի վիճակ է
«Հրապարակ». Աննա Վարդապետյանին կզոհաբերե՞ն
«Իրավունք». Փաշինյանը հոգեբանական սեանս է կազմակերպել
«Հրապարակ». Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է
«Իրավունք». «Не все пропало» հանգստացեք. Կճոյանը դեռ հույսեր ունի
Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն. «Ժողովուրդ»
ՔՊ-ի մարզային կառույցներում ակտիվ շարժ է սկսվել. ի՞նչ գործընթացներ են. «Ժողովուրդ»
Եվրամիությունը ՔՊ-ի համար նախընտրական անակնկալ ունի. «Ժողովուրդ»
Փետրվարի 25-ին, 26-ին և 27-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Վարդենիկում 39-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բшխվել է քարե պատնեշին․ վարորդը մшհացել է
Ծեծկռտուք Գյումրիում՝ «Տիկ-Տոկում» «գեղացի լակոտ» անվանելու համար
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին
Զուգարան չեն կարողանում կառավարեն, ուր մնաց՝ մայրաքաղաքը կառավարեն․ Զարոկյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին