Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ԼՂ-ից տեղահանվածների կարիքները հասցեագրելու համար. ԱԳ նախարարի տեղակալ


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 49-րդ հանդիպման շրջանակներում Հայաստանի զեկույցի դիտարկմանը.

«Պարո՛ն նախագահ,

Հարգելի՛ պատվիրակներ,

Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է գլխավորել Հայաստանի պատվիրակությունը Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանում։ Մենք գնահատում ենք այս հնարավորությունը՝ անդրադառնալու մեր առաջընթացին և ներկայացնելու ապագա առաջնահերթությունները կառուցողական ներգրավվածության ոգով։

Մենք հպարտ ենք այսօր այստեղ գտնվել ներկայացուցչական պատվիրակությամբ, ինչը վկայում է այս գործընթացին Հայաստանի ամուր հանձնառության մասին: Մեր պատվիրակության կազմում են Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարի տեղակալները, ինչպես նաև Ներքին գործերի և Արտաքին գործերի նախարարությունների գործընկերները:

Պարո՛ն նախագահ,

Հայաստանը մեծապես կարևորում է Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացը՝ դիտարկելով այն ոչ միայն որպես միջազգային երկխոսության և համագործակցության հարթակ, այլև՝ ազգային ինքնադիտարկման, ինստիտուցիոնալ զարգացման և մարդու իրավունքների երկխոսության արդյունավետ գործիք: Այս գործընթացի գլխավոր առավելությունը կայանում է իր ներառականության մեջ, քանի որ այն անցնում է կառավարությունների սահմաններից դուրսը՝ ներգրավելով ազգային շահագրգիռ կողմերի լայն շրջանակ: Այս ոգով Հայաստանը խթանել է մասնակցային մոտեցումներն իր Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանների ընթացքում՝ նպաստելով նաև գործընթացի ամրապնդմանը՝ որպես Համընդհանուր պարբերական դիտարկման բարեկամների խմբի անդամ: 2023թ. փետրվարին Հայաստանը ներկայացրել է Համընդհանուր պարբերական դիտարկման իր երրորդ կամավոր միջնաժամկետ զեկույցը:

Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ զեկույցը պատրաստվել է բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ և անցել է հանրային քննարկման գործընթաց:

Առաջընթացը վերահսկելու և ինստիտուցիոնալ համակարգումն ապահովելու համար Հայաստանը ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծել է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմ: Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող Ազգային մեխանիզմը ծառայում է որպես կենտրոնացված հարթակ՝ միջգերատեսչական համագործակցությունն արդյունավետ դարձնելու և Հայաստանի՝ միջազգային մարդու իրավունքների պարտավորությունների համակարգված իրականացումն ու հաշվետվողականությունն ապահովելու համար։

Մենք շարունակել ենք սերտորեն համագործակցել ՄԱԿ մարդու իրավունքների համակարգի, այդ թվում՝ պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգերի հետ։

Պարո՛ն նախագահ,

2020թ. մեր վերջին դիտարկումից ի վեր, Հայաստանը բախվել է աննախադեպ մարտահրավերների, այդ թվում՝ համաշխարհային COVID-19 համավարակի, ռազմական բռնության, լայնածավալ տեղահանության և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական հարձակումների հետևանքների։ Սրանք խորապես ազդել են մեր բնակչության վրա՝ փորձության ենթարկելով Հայաստանի դիմադրողականությունը և ընդգծելով ամենախոցելի խմբերին պաշտպանելու համար համապարփակ աջակցության անհապաղ անհրաժեշտությունը։ Չնայած այս մարտահրավերներին՝ Հայաստանը հավատարիմ է մնացել իր բարեփոխումների օրակարգի առաջխաղացմանը՝ խարսխված ժողովրդավարության, մարդկային արժանապատվության և օրենքի գերակայության վրա։

Հայաստանի չորրորդ շրջանի զեկույցում ներկայացված է երրորդ շրջանի ընթացքում ստացված հանձնարարութունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը։ Այն մանրամասն ներկայացնում է օրենսդրական, ինստիտուցիոնալ և քաղաքական միջոցառումները՝ կառուցված մի շարք թեմատիկ խմբերի շուրջ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է բարեփոխումների հիմնական ոլորտները։

Միջազգային պարտավորություններն ամրապնդելու համար Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքներին վերաբերող մի շարք կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրությունը, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությունը, որը վերաբերում է բոլոր հանգամանքներում մահապատժի վերացմանը: ՀՊԴ անմիջական պարտավորություններից զատ, 2023թ. Հայաստանը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը:

Իրավական և դատական բարեփոխումների առաջխաղացմանն ուղղված մեր շարունակական ջանքերի շրջանակներում Հայաստանն ընդունել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունը և դրա գործողությունների ծրագիրը, որը բաղկացած է 12 ռազմավարական նպատակներից: Այս բարեփոխումները կենտրոնացած են դատական անկախության ամրապնդման, արդյունավետության բարձրացման և անաչառության խթանման վրա. բոլորը հիմնված թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների վրա: Այս համատեքստում դատարանների կուտակված գործերի հասցեագրումը, մասնավորապես՝ քաղաքացիական արդարադատության համակարգում, հիմնական առաջնահերթությունն էր: Ես ուրախ եմ նշել, որ մեզ հաջողվել է հասնել կուտակված քաղաքացիական գործերի 80% կրճատմանը: Մեկ այլ կարևոր զարգացում է եղել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կատարելագործումը, այդ թվում՝ 2023թ. լիարժեք գործող Միջազգային արբիտրաժի և միջնորդության կենտրոնի ստեղծումը:

Ավելի ամուր հակակոռուպցիոն միջոցառումներ ապահովելու համար Հայաստանը ստեղծել է համապարփակ շրջանակ, որը միավորում է դատական, քննչական և կանխարգելիչ հաստատությունները: Ընդունվել է 2023-2026թթ. կոռուպցիայի դեմ պայքարի հերթական ռազմավարությունը, և ընդլայնվել է իրավական շրջանակը, որը ներառում է ամբողջականության ստուգման մեխանիզմի և ակտիվների հայտարարագրման համակարգի բարելավումները: Շոշափելի արդյունքներ են գրանցվել ազդարարման համակարգում: Բացի այդ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մանդատը և վերահսկողական լիազորությունները զգալիորեն ամրապնդվել են, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ մոնիթորինգ և հաշվետվողականություն ապահովել:

Խտրականության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը գտնվում են չափելի ցուցանիշների իրականացման գործընթացում: Իրականացվել են ազգային գործողությունների ծրագրեր և թիրախային ռազմավարություններ, որոնք հասցեագրում են գենդերային հավասարությունը, երեխաների իրավունքները, թրաֆիքինգը և հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը: Մշակվել է հավասարության և խտրականությունից պաշտպանության մասին օրենքի նախագիծ: Մարդու իրավունքների պաշտպանը, որը Հայաստանում անկախ հաստատություն է՝ Փարիզի սկզբունքներին համապատասխան ամենաբարձր A կարգավիճակով, կգործի որպես հավասարության մարմին:

Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման և ներառական սոցիալ-տնտեսական զարգացման խթանման գործում Հայաստանը առաջնահերթություն է տվել այնպիսի ոլորտների, ինչպիսիք են կրթությունը, առողջապահության հասանելիությունը, աղքատության կրճատումը և թվային կապը: Ներդրումներ են կատարվել գյուղական ենթակառուցվածքների, մաքուր ջրի և սանիտարական ոլորտներում: Գենդերային հարցերին համապատասխանող բյուջետավորումը ներառվել է հիմնական ուղղություններում, և սոցիալական պաշտպանության սխեմաներն ամրապնդվել են՝ խոցելի բնակչությանն աջակցելու համար։

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների խթանմանն ուղղված մեր երկրի հանձնառությանը համապատասխան՝ բարեփոխվել են ընտրական գործընթացները՝ մատչելիությունն ու թափանցիկությունը բարձրացնելու համար, այդ թվում՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրողների նույնականացման տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Հստակեցվել են քարոզարշավի ֆինանսավորման իրավական դրույթները: 2024թ. Հայաստանը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում զբաղեցրել է 43-րդ տեղը՝ բարձրանալով 2023թ. 49-րդ ցուցանիշից: Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»՝ վերահաստատելով թվային իրավունքների և մամուլի ազատության նկատմամբ մեր ամուր հանձնառությունը:

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարն ամրապնդվել է 2023-2025թթ. ազգային ծրագրի ընդունմամբ: Թրաֆիքինգի զոհերի համար նախատեսված ծառայությունները, ինչպիսիք են արտակարգ իրավիճակների ապաստարանները, բժշկական օգնությունը և հոգեբանական խնամքը, ընդլայնվել են և այժմ ֆինանսավորվում են պետության կողմից: Թրաֆիքինգի հետ կապված ծառայությունների համար բյուջետային հատկացումները կրկնապատկվել են 2019թ.-ից ի վեր։

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների իրականացման առաջընթացը հիմնված է համակարգային բարեփոխումների վրա: Առաջնահերթություն է տրվել անվճար դպրոցական սննդի, ներառական կրթության, հեռավար ուսուցման հարթակների և մեծածավալ դպրոցական և նախադպրոցական շինարարությանը: Առողջապահության ոլորտում բարեփոխումները ընդլայնել են շտապ բժշկական օգնության ծառայությունները` մեր երկիրը մոտեցնելով համընդհանուր առողջապահական հասանելիությանը: Աշխատանքային օրենսդրությունը արդիականացվել է՝ արժանապատիվ աշխատանքը խթանելու, հավասար հնարավորություններ ապահովելու և հարկադիր աշխատանքի բոլոր ձևերը արգելելու համար։

Կանանց իրավունքներին և գենդերային հավասարությանն աջակցելու համար գենդերային քաղաքականության ինտեգրումը ներառվել է ազգային ռազմավարությունների և պետական բյուջետավորման մեջ: Ընտանեկան բռնության մասին օրենքներում իրականացվել են բարեփոխումներ , և ընդլայնվել են աջակցության ծառայությունները՝ ներառելով ապաստարաններ և տնտեսական հզորացման նախաձեռնություններ: Հայաստանի՝ որպես ՄԱԿ «Հավասարության սերունդ» կոալիցիայի համաղեկավար երկրի, դերն ամրապնդվել է կանանց առաջնորդության և տեխնոլոգիական ներառման խթանման ջանքերի շնորհիվ։

ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացումը կառավարության ազգային և միջազգային առաջնահերթություններից է: Հայաստանը վերջնականացրել է «Ներդրումներ խաղաղության համար համաշխարհային ջանքերում» վերնագրով կանանց, խաղաղության և անվտանգության իր 2025-2027թթ. ազգային գործողությունների երրորդ ծրագիրը : Այնհամապատասխանում է Հայաստանի ազգային զարգացման ռազմավարություններին և միջազգային պարտավորություններին՝ միաժամանակ նպատակ ունենալով ամրապնդել կանանց դերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ որոշումների կայացման գործում, կանխել գենդերային հիմքով բռնությունը և խթանել հետհակամարտային վերականգնման ջանքերը։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները ամրապնդվել են իրավունքների վրա հիմնված իրավական շրջանակի ընդունման և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համապատասխան ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման միջոցով: Ամրապնդվել են պետության կողմից ֆինանսավորվող ծառայությունները, այդ թվում՝ անձնական օգնությունը և ներառական կրթությունը: Հասանելիության և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված բարեփոխումները նպաստում են սոցիալական մասնակցության աճին և խտրականության նվազեցմանը։

Երեխաների իրավունքների ոլորտում Հայաստանը մշակել է երեխայի իրավունքների մասին նոր օրենքի նախագիծ և ընդլայնել է ընտանեկան խնամքի տարբերակների շրջանակը, ներառյալ խնամատարությունը և ցերեկային խնամքի ծառայությունները։ Բարելավվել են վաղ ամուսնությունները կանխելու, երեխաների պաշտպանությունը ամրապնդելու և ներառական կրթությունը խթանելու ինստիտուցիոնալ մեխանիզմները: Վերանայվել են անչափահասների գործերով արդարադատության իրականացման գործընթացները, և ջանքեր են գործադրվել երեխաների ձայնը լսելի դարձնելու և պաշտպանելու համար:

Պարո՛ն նախագահ,

Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների է բախվել։ 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանն ընդամենը մի քանի օրվա ընթացքում ընդունել է ավելի քան 115.000 փախստականի։

Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այս մարդկանց կարիքները հասցեագրելու, մասնավորապես՝ երկրի կրթական, սոցիալական և առողջապահական համակարգերում նրանց ներառելու համար։

Հայաստանը շարունակում է ուշադրություն հրավիրել մարդասիրական խնդիրների վրա, այդ թվում՝ անհետ կորածների, բռնի անհետացումների և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված անձանց վրա։ Մենք ընդգծում ենք անհետ կորածների ճակատագրերը պարզելու գործում սերտ համագործակցության և պատանդառված անձանց իրավիճակի հասցեագրման հարցում միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի նորմերի խիստ պահպանման անհրաժեշտությունը։

Պարո՛ն նախագահ,

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը նաև ակտիվ և սկզբունքային մասնակից է եղել մարդու իրավունքների համաշխարհային գործընթացներին: ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ լինելու ընթացքում (2020–2022թթ.) Հայաստանը առաջնահերթություն է տվել հրատապ խնդիրների, այդ թվում՝ ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանը, խոսքի ազատության խթանմանը, փոքրամասնությունների պաշտպանությանը և խոցելի խմբերի իրավունքներին: Մենք շարունակում ենք ակտիվ և սկզբունքային դեր խաղալ մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մեջ, մասնավորապես՝ խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարում, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման գործում: Հայաստանը նախաձեռնել է դեկտեմբերի 9-ը որպես ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր սահմանելու գործընթացը և հետևողականորեն ներկայացնում է Մարդու իրավունքների խորհրդի բանաձև ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացին և այս երկխոսությունը համարում է գործընկերների հետ համագործակցության և փոխադարձ աջակցության եզակի հնարավորություն: Մենք գիտակցում ենք, որ մարդու իրավունքների խթանումն ու պաշտպանությունը շարունակական ջանք է, և մենք հաստատակամ ենք կառուցողական կերպով համագործակցելու բոլոր պատվիրակությունների հետ և դիտարկել այս քննարկման ընթացքում ստացված բոլոր հանձնարարականները:

Շնորհակալություն»:

Լրահոս

Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասին (տեսանյութ)
Քաջարանի թունելի շինարարարության մեկնարկին ներկա է եղել Իրանի փոխնախագահը. այն կտեւի 6 տարի
Պակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը
Ալեն Սիմոնյան ջանքերը զուր էին, Փաշինյանն իրեն մատուցած ոչ մի ծառայություն չի գնահատում (տեսանյութ)
ԱՄՆ-ը կնպաստի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությանը. Ռուբիո
Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մաhվան մասին. Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը` Ռաիսա Մկրտչյանի մաhվան կապակցությամբ
Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնաuպանnւթյnւնը
Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները
Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Նոր զարգացումներ ՍԴ–ում․ Իրանը հարվածել է ԱՄՆ բանակի դիրքերին (տեսանյութ)
Կարևոր
Գլխավոր դատախազություն. Ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ 423 հաղորդում է ստացվել
Իսրայելը Լիբանանի հետ համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց ավիահարված է հասցրել երկրի տարածքին
Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասին (տեսանյութ)
Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg
Մայրը ողբում է երեխաների մահն ու փախչում Փամբակից. մանրամասներ` ջրահեղձ եղած երեխաների ընտանիքից
Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին փոխըմբռնման հուշագիրը խախտելու մեջ

Լրացուցիչ նորություններ

...

Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասին (տեսանյութ)

Ալեն Սիմոնյան ջանքերը զուր էին, Փաշինյանն իրեն մատուցած ոչ մի ծառայություն չի գնահատում (տեսանյութ)

Գլխավոր դատախազություն. Ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ 423 հաղորդում է ստացվել

Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասին (տեսանյութ)

Զինվոր է մահացել. Չարլզ III-ի համար Բուքինգեմյան պալատը չի դառնա մշտական բնակավայր

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

Բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում էին խաղալ ֆուտբոլ, բայց մի թիմ խաղացել է ամերիկյան ֆուտբոլ

ՍԴ-ից պահանջվում է միայն մի բան որ գործի համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության․ Աբովյան

Մենք ակնկալում ենք, որ կիրակի օրը չպետք է լինի նիստ․ Օրբելյան

Մյուս ձայները համարել ոչ օրգանիկ դա նորմալ է․ լրագրողը՝ փոխքաղաքապետին

Ազատ խոսքը ՀՀ-ում երբևէ այսքան պաշտպանված չի եղել քան հիմա․ Ջուլհակյան

Ընդդիմությունը համատարած ընտրակաշառք է բաժանում․ Գալյան

ՈՒՂԻՂ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը

Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են հայ-իրանական համագործակցության օրակարգը

Մուսսոլինիին պատի տակ «շան սատակ» արեցին. Փաշինյանի նրա ոգով է ապրում (տեսանյութ)

Իշխանությունը ստիպված եղավ կեղծել ընտրությունները հաղթելու համար. Անի Սամսոնյան (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանին խանգարեց Մատվիենկոյի նկատմամբ ուշադրությունը․ Ռուբինյանը Թուրքիայի համար վստահելի է (տեսանյութ)

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Փողոցում՝ լուսացույցի տակ շրջափակեցին ու տարան, մեկ նոթատետր են գտել. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)