Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ում շատերը պարզապես «տեղները չեն գտնում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ամիսներին, իսկ Փարաքարի ու Գյումրու ավագանու ընտրությունների ֆիասկոյից հետո՝ առավել ևս, մի շարք «բարձրաստիճան» քպականներ, իրար հերթ չտալով, խոսում են ՔՊ «բարձր վարկանիշի», հաջորդ ընտրություններում «անվերապահ հաղթելու», «ժողովրդի վստահությունը վայելելու» մասին:

Զուգահեռ՝ փորձում են տպավորություն ստեղծել, թե այս կամ այն համայնքում պարտությունը նորմալ է՝ դա փորձելով «փաթեթավորել» ժողովրդավարության անվան տակ:Մեր տեղեկություններով, այս ամենը ոչ թե ուղղված է լայն հանրությանը, այլ իրենց շարքերին:

Բանն այն է, որ ՔՊ-ում շատերը պարզապես «տեղները չեն գտնում», քանզի բոլորն էլ շատ լավ հասկանում են՝ իրենց վարկանիշի միակ աղբյուրը՝ Նիկոլ Փաշինյանը, վաղուց այլևս ոչ միայն կորցրել է եղած վստահությունն ու վարկանիշը, այլև ներկայում ունի ամենաբարձր հակավարկանիշը, ինչպիսին երբեևէ չի ունեցել Հայաստանի ոչ մի ղեկավար:

Այսինքն, ակնհայտ է, որ ՔՊ-ն ոչ մի պարագայում ոչ մի շանս չունի վերարտադրվելու արդար ու ազնիվ ընտրությունների պարագայում: Ավելին, ՔՊ շարքերում ակտիվացել են խոսակցությունները, որ իրենց գուցե չփրկեն նաև վարչական ռեսուրսի տոտալ չարաշահումը, իրավապահ համակարգի ներգրավումը և այլն:

Հավանականությունը, որ ժողովուրդն այլևս չի տրվի այդ մանիպուլ յացիաներին ու կքշի գործող իշխանություններին, չափազանց մեծ է: Դրա համար պարզապես հարկ կլինի, որ հակաիշխանական տրամադրվածություն ունեցողները, իսկ նրանք գերակշիռ մեծամասնություն են կազմում, ակտիվ մասնակցեն ընտրություններին, որպեսզի իշխանությունները չկարողանան մոբիլիզացնել նշյալ ռեսուրսները:

Իսկ դրան կարող է նպաստել իրապես ընդդիմադիր ուժերի մասնակցությունը, քանզի ակնհայտ է, որ, մի քանի սատելիտ ուժերից բացի, մնացյալը հաստատաբար հանդես են գալու «հականիկոլական» դիրքերից:

Մյուս կողմից՝ ՔՊ-ում հասկանում են, որ արտաքին աջակցություն էլ չկա. Արևմուտքն արդեն նախկին ոգևորվածությունը չունի իրենց հանդեպ, իսկ Ռուսաստանի հետ մաքսիմալ փչացրել են հարաբերությունները:

Ըստ այդմ, շատ քպականներ մտորումների մեջ են՝ 2026 թվականին ընտրությունների գնա՞լ ՔՊ-ի հետ, թե՞ «ճիշտ ժամանակին» հեռու մնալ «շառ ու փորձանքից»...

Լրահոս

Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում