Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Պետությունը պետք է աջակցի արտահանող բիզնեսին և չխանգարի». «Սպայկայի» ղեկավարի կարծիքով, ԵՄ-ն այլընտրանք չէ ԵԱՏՄ-ին. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ 2024 թվականին Հայաստանը եղել է ծաղիկների հիմնական մատակարարներից մեկը Ռուսաստանի համար։ Ավելին, այդ ցանկում Հայաստանը երկրորդն է՝ 32,1 մլն դոլարի չափով ծաղիկների մատակարարմամբ: Նշել էինք նաև, որ այս տարի արդեն Հայաստանից Ռուսաստան արտահանվող ծաղիկների քանակը կրկնապատկվել է. պատճառը «Սպայկա» ընկերության կողմից աննախադեպ ծավալի կակաչի արտահանումն է ՌԴ: Մեր ունեցած տեղեկություններով, այս տարի «Սպայկան» արդեն իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանել է շուրջ 35 մլն հատ կակաչ, որն, ըստ վիճակագրական տվյալների, նոր արտահանվող ապրանք է Հայաստանից:Ինչպե՞ս «հայտնաբերվեց» այդ սեգմենտը: «Փաստ» թերթի հարցին ի պատասխան, «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանն ասում է, որ դա պատահական ընտրություն չէր, այլ սառը հաշվարկի արդյունք.

«Մենք փնտրում էինք բարձր ավելացված արժեքով արտադրանք, որը կարող ենք մշակել մեր գործող և տարիներով ստեղծված բարդ ենթակառուցվածքներում»։Իսկ, ընդհանրապես, հայտնի գործարարն ինչպե՞ս է գնահատում Հայաստանի տնտեսության ներկա վիճակը մասնավոր հատվածի զարգացման տեսանկյունից։

«Հայկական բիզնեսը, հատկապես իրական բիզնեսի հատվածում, այսօր գործում է բարդ, բայց կառավարելի միջավայրում։ Հիմնական առանձնահատկությունն այն է, որ մենք փոքր շուկա ենք, և մեր մասշտաբային հնարավորությունները խիստ կախված են արտահանումից»,-ասում է Դավիթ Ղազարյանը:Ինչ վերաբերում է նրան, թե որ ոլորտները պետք է առաջնահերթ լինեն տնտեսական զարգացման համար, «Սպայկայի» ղեկավարն ասում է. «Արտահանման տեսանկյունից՝ առաջին հերթին՝ գյուղատնտեսություն, վերամշակում, սննդի արդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, ՏՏ ոլորտ:

Այս ոլորտների զարգացումը պահանջում է ենթակառուցվածքներ, մատչելի հասանելի ֆինանսներ, էներգիայի կայուն աղբյուրներ և կանխատեսելի արտահանման միջավայր»:Այսօր ավելի ու ավելի է արծարծվում Հայաստանի արտաքին տնտեսական ուղղության հնարավոր փոփոխության թեման։ Բնականաբար, հետաքրքիր է Հայաստանի ամենախոշոր արտահանող ընկերության գնահատականը նման փոփոխություններին։ «Արտաքին տնտեսական ուղղությունը փոխելու հարցը պետք է դիտարկել բացառապես Հայաստանի տնտեսության և ազգային շահերի տեսանկյունից: Հայաստանը փոքր պետություն է՝ սահմանափակ ռեսուրսներով, և մեր արտահանման ներուժն իրացվում է առաջին հերթին ռուսական և ԵԱՏՄ շուկայում»,-նշում է Դավիթ Ղազարյանը՝ հավելելով, որ տնտեսական զարգացումը կապված է ոչ միայն նրա հետ, թե ինչ ենք մենք արտադրում, այլ նաև որտեղ ենք մեր արտադրանքը կարողանում վաճառել: «Այսօր ԵԱՏՄ-ն Հայաստանի առանցքային արտահանման շուկան է. ռուսական շուկան հայկական արտահանման ամենամեծ սպառողն է»,-ասում է մեր զրուցակիցը:

Հարցնում ենք՝ այդուամենայնիվ, ԵԱՏՄ-ին անդամակցությունը կոնկրետ ի՞նչ առավելություններ է տալիս Հայաստանի տնտեսությանը։ «ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ մենք աշխատում ենք մեկ մաքսային տարածքում, ապրանքները կրկնակի հավաստագրման կարիք չունեն, մաքսատուրքը զրո է, ապրանքների տեղաշարժի կանոնները պարզեցված են։ Սա մեզ տալիս է հնարավորություն ռեսուրսները ծախսել ներդրումներ կատարելու, արտադրանքի որակը բարձրացնելու՝ լինելով մրցունակ:

Երկրորդ կարևոր կետը էներգիան է: Հայաստանը Ռուսաստանից ստանում է բնական գազ արտոնյալ գներով, ինչը թույլ է տալիս զսպել արտադրության ծախսերը»,-ասում է Դավիթ Ղազարյանը:Վերջերս ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը: Ինչպե՞ս կարող է ազդել արտաքին տնտեսական քաղաքականության՝ դեպի ԵՄ հնարավոր փոփոխությունը Հայաստանի տնտեսության զարգացման վրա: Դավիթ Ղազարյանը նախ նշում է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի ինտեգրացիոն միություններ են. «ԵՄ-ին անդամակցելը երկարաժամկետ և ծախսատար գործընթաց է: Այն կպահանջի, որպեսզի Հայաստանը վերակառուցի իր տնտեսությունը, ինչը կարող է տևել 10-15 տարի և պահանջել միլիարդավոր դոլարների ներդրումներ:

Անհասկանալի է նաև, թե այդ ընթացքում ո՞ւր է մատակարարվելու հայկական արտադրանքը, եթե կորցնենք մուտքը ԵԱՏՄ շուկա, իսկ եվրոպական շուկա մուտքը դեռ անցումային շրջանում լինի»:Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայկական ապրանքները քիչ են արտահանվում դեպի ԵՄ երկրներ, ավելին, գնալով այդ ցուցանիշը նվազում է: Արդյո՞ք առանց ԵՄ անդամակցության անհնար է ապրանք արտահանել ԵՄ երկրներ: «Եկեք նախ մի կարևոր հանգամանք ընդգծենք, մինչև Հայաստանի ԵԱՏՄ անդամ դառնալը հայկական ապրանքների հիմնական շուկան ևս Ռուսաստանն էր, իսկ ԵՄ երկրներ արտահանվում էին ոչ նշանակալի քանակներով, ինչպես այժմ, իսկ Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ դեպի Ռուսաստան և այլ ԵԱՏՄ երկրներ արտահանելը դարձավ առավել շահավետ:

Որևէ միավորին անդամակցելիս, խոսքը թե՛ ժամանակին ԵԱՏՄ-ն և թե՛ հիմա ԵՄ-ն որպես արտահանման շահավետ շուկա դիտարկելու մասին է, առաջնային անհրաժեշտ է դիտարկել երեք խնդիր: Նախ՝ դա լոգիստիկան է՝ իր ուղղություններով ՝ Թուրքիայով, Վրաստանով՝ լաստանավով: Թուրքիան արգելում է հայկական բեռնատարների մուտքն իր տարածք, Վրաստանի դեպքում՝ պետք է գործարկել կանոնավոր երթեր առնվազն 7 լաստանավով ամենօրյա ռեժիմով, որն այժմ բացակայում է և պահանջում է խոշոր ներդրում:Երկրորդը ԵՄ ներմուծման բարձր մաքսատուրքերն են, որոնք անմրցունակ են դարձնում հայկական ապրանքները:Երրորդ՝ հայկական ընկերությունների գերակշիռ մասը չի անցել որակի համապատասխանության սերտիֆիկացումներ ԵՄ արտահանելու նպատակով:

Չնայած, որ մեր ընկերությունը ունի ԵՄ արտահանելու համար բոլոր սերտիֆիկացումները, ունենք սեփական խոշոր ավտոպարկ, սակայն նշված խնդիրները մեզ թույլ չեն տալիս ԵՄ-ն դիտել որպես հիմնական շուկա:Ավելին՝ ներկա աշխարհաքաղաքական տուրբուլենտ ժամանակահատվածում՝ պայմանավորված ԱՄՆ-ի կողմից ԵՄ ապրանքների մասով նոր սահմանված ներմուծման բարձր մաքսատուրքերով, ԵՄ շուկան բախվում է իր համար աննախադեպ իրավիճակի, որը շղթայական ազդեցություն է ունենալու ԵՄ ներքին շուկայի վրա:

Շատ մեծ է ռեցեսիայի հավանականությունը. ԵՄ շուկայում սպառողական գները նվազելու են»,-նշում է մեր զրուցակիցը:Ստացվում է՝ Դավիթ Ղազարյանը դե՞մ է ԵՄ անդամակցման գործընթաց սկսելու մասին օրենքին: «Այո, իմ մոտեցումը բացասական է, ԵՄ-ն այլընտրանք չէ ԵԱՏՄ-ին, այն պետք է լինի լրացում մեր գործող արտահանման շուկային՝ երկկողմանի առևտրային համաձայնագրերով»,-ասում է նա:

Ինչ վերաբերում է լուծումներին, ելքերին, հեռանկարներին, ապա Դավիթ Ղազարյանն ամփոփում է. «Բիզնեսը քրտնաջան աշխատում է, պետությունը պետք է աջակցի արտահանող բիզնեսին և չխանգարի: Հայաստանին պետք է հզոր արտահանող տնտեսություն և վերջ»:

Լրահոս

ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին մի շարք հրաձգություններ են տեղի ունեցել. հինգ մարդ է զոհվել
Հելոուինի գիշերը Դելավերի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է վիրավորվել
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում