Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը․ ԱԳՆ


Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Բաքվից հնչած հայտարարությանն արձագանքել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ Հարց - Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած դիտարկումները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք դրույթների մասին, դրանք անվանել է իրականությունն աղավաղող և Հայաստանի Հանրապետությանը մեղադրել է ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ասածները:Պատասխան - Մենք պետք է նայենք փաստերին: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղում լինեն ռուս խաղաղապահներ, ինչպես նաև 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց ոչ Լաչինի միջանցքը կա, ոչ ՌԴ խաղաղապահները:2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, ինչն, ըստ էության, նշանակում է եռակողմ հայտարարությամբ նախատեսված այս պարտավորության կատարումից հրաժարում: Ոչ մի հայ փախստական կամ ներքին տեղահանված մինչև օրս չի վերադարձել ո՛չ Լեռնային Ղարաբաղի տարածք, ո՛չ հարակից շրջաններ:2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում. մինչև այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված: Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերվում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի:Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է նաև անհայտ կորած անձանց հարցը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես այս հարցը բարձրացնում է, որովհետև երկու պատերազմների հետևանքով շուրջ հազար անհայտ կորած անձ էլ հայկական կողմն ունի, և մենք պատրաստ ենք այս հարցում նույնպես համագործակցել:Ինչ վերաբերվում է եռակողմ հայտարարության 9-րդ կետին, դրանով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունն է իր տարածքում կազմակերպում  բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը: Սա շատ պարզ ձևով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ:ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում մենք առաջարկներ ենք փոխանցել ադրբեջանական կողմին: Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը: 

Լրահոս

ԱՄՆ-ն հրապարակել է ոչնչացված իրանական նավերի թիվը
FT. Իսրայելը չի ​​ցանկանում ոչնչացնել Իրանը
Պեսկովը բացահայտել է Պուտինի և Թրամփի զրույցի մանրամասները
Թրամփ–Պուտին հայտարարությունները ցնցում են աշխարհը. Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները հաստատվել են
ՀՀ-ում աղմկահարույց զարգացումներ․ Սերժ Սարգսյանի եղբոր կալանք, արտաքին քաղաքականություն և սկանդալներ
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունը շուտով կավարտվի
Բնակարանների գողություններ 22 դրվագով․ Ապօրինի որսի դեպքեր են բացահայտել
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարվածել է Իրանում ավելի քան 5000 թիրախների
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կամրապնդի հարաբերությունները Չինաստանի հետ
Արաղչի. Իրանը չի քննարկում ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունները
Թրամփը թույլ է տվել Իրանի վրա հարվածների ինտենսիվությունը 20 անգամ մեծացնել
CNN. Նավթի գների աճը խուճապի մեջ է գցել ԱՄՆ վարչակազմին
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ»
Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ»
«Հրապարակ»․ Հայկ Մարությանի կուսակցության ցուցակի առաջին 30 անունները հաստատվել են
«Հրապարակ»․ Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել
Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ»
Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփ–Պուտին հայտարարությունները ցնցում են աշխարհը. Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

ՀՀ-ում աղմկահարույց զարգացումներ․ Սերժ Սարգսյանի եղբոր կալանք, արտաքին քաղաքականություն և սկանդալներ

«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում

Հայկ Սարգսյանը պետք է պատժի Նիկոլ Փաշինյանին, թե չէ ընտրություններից հետո կձերբակալեն իրեն (տեսանյութ)

Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել․ «Իշխանություն»

Իշխանության վերջին 2 ամիսն են ապրում.ադեկվատությունը կորցրել են. Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)

Մրցակիցը ՔՊ-ն չէ, գլոբալիստներն են. կարո՞ղ են ընտրության մասնակիցները միայնակ պայքարել. Բադալյան (տեսանյութ)

TOP 20 Պատերազմը ընդլայնվում է․ հրթիռներ, պայթյուններ, խուճապ

Իրանի ԱԳՆ-ը հերքել է Ադրբեջանի, Կիպրոսի և Թուրքիայի վրա հարվածների մասին տեղեկությունները

Տարածաշրջանը կանգնած է մեծ պատերազմի վտանգի առաջ․ Ռուսական հացահատիկով գնացքը Ադրբեջանով կհասնի ՀՀ

Քաղաքական փոթորիկ Հայաստանում․ Իրանի սպառնալիք, ընտրություններ և տարածաշրջանային նոր նախագծեր

«Մեր ձևով»-ը ռեալ առաջին դիրքերում գտնվող ուժ է, բայց պետք է միասնական ճակատ․ Աղազարյանի հուշագիրը

ՔՊ-ն պեռաշկի ուտելով է արշավ տանում, «Մեր ձևովն» էլ՝ մեքենաների վրա խոստումներ փակցնելով. Ասլանյան

Հավանական երկու սցենար կարող է տեղի ունենալ. Փաշինյանը իշխանությունը կփոխանցի Սամվել Կարապետյանին․ Հովիկ Աղազարյան

«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում (տեսանյութ)

Փաշինյանի կառավարման 8 տարիներից 6-ում երկրապահների երդմնակալության արարողություն տեղի չի ունեցել (տեսանյութ)

«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում

Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը․ ՀՀ ԱԳՆ

Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ

Տարածաշրջանային ճգնաժամ և ներքաղաքական աղմուկ․ Հայաստանի շուրջ արագ զարգացող իրադարձություններ